SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ ոստիկանության Մասիսի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում Արարատի մարզի Խաչփար գյուղի բնակիչ, 58-ամյա Ղազար Մարտիրոսյանի ահազանգի փաստով: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, երեկ՝ ապրիլի 21-ին, Ղ. Մարտիրոսյանը համագյուղացիների հետ Զատկի օրվա կապակցությամբ այցելել են գյուղի գերեզմաններ և նկատել են,, որ գերեզմաններից գողաել են 40-ից ավելի տուա տեսակի եղևնիներ: Ֆոտոլրագրողի հետ զրույցում գյուղացիներն ասում էին. «Գյուղապետի հետ աչքի լույսի նման պահել ու պահպանել ենք մեզ համար սրբություն համարվող գերեզմանները: Հանրապետությունում քիչ կան այնպիսի գերեզմաններ, որտեղ ուշադրություն է դարձվում ջրի խնդրին և կատարվում են անհրաժեշտ աշխատանքներ՝ կանաչ զանգվածն ավելացնելու ուղղությամբ: Մեր գյուղապետի շնորհիվ մեզ համար սրբություն դարձած այս վայրը պահել ու խնամել ենք, սակայն երեկ, այցելելով մեր հարազատների շիրիմներին, նկատեցինք, որ ինչ-որ անձի կամ անձանց կողմից սրբապղծություն է կատարվել հանգուցյալների նկատմամբ: Մարդ ինչ աստիճան ստոր լինի, որ գերեզմաններից ծառերը արմատից գողանա: Հույս ունենք, որ Մասիսի ոստիկանները կգտնեն այդ սրբապիղծին կամ սրբապիղծներին, որպեսզի մյուսներին դաս լինի: Մենք գիտենք, որ գյուղապետը չի էլ սպասի, թե իրավապահները երբ կհայտնաբերեն սրբապիղծին կամ սրբապիղծներին ու գողացված տուաները, նա արդեն իր միջոցներով նոր եղևնիներ է բերել տալու: Ֆոտոլրագրողի հետ զրույցում գյուղապետ Ղ, Մարտիրոսյանն էլ իր հերթին ասում էր. «Ուզում եմ հավատալ, որ Մասիսի ոստիկանները կբացահայտեն այս հանցագործությունը ու գոնե կիմանանք, թե ով կամ ովքեր են էդ սրբապիղծները: Բայց որ վստահ ենք, որ մեր գյուղի գյուղացի չի լինի, դա հաստատ է»:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը
Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը
Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը
Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը
Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը
Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը
Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը