Այսօր՝ ապրիլի 22-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 12։40-ի սահմաններում արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Ալավերդու հրշեջ-փրկարարական կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ալավերդու Փիրուզյան թաղամասում հենապատ է փլուզվել։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել ԱԻՆ ՓԾ թիվ 40 հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով՝ Արմեն Բարսեղյանի գլխավորությամբ։ Պարզվել է, որ դեռևս անհայտ հանգամանքներում փլուզվել է հենապատի 3 մետր բարձրության և 10 մետր երկարության մի հատված։ Ֆոտոլրագրողը հայտնում է, որ փլուզման հետևանքով վնասվել են գազատարը և ջրատար խողովակները, սկսվել է ջրի արտահոսք, իսկ ճանապարհը դարձել է միակողմանի երթևեկելի։ Դեպքի վայր են ժամանել «Գազպրոմ Արմենիա» ընկերության Թումանյանի մասնաճյուղի և «Վեոլիա Ջուր» ընկերության աշխատակիցները։ Ժամանել է նաև Ալավերդու քաղաքապետ Սասուն Խեչումյանը և քաղաքապետարանի կոմունալ ծառայության բաժնի աշխատակիցները։ Հրշեջ-փրկարարները սահմանազատել են տարածքը, այնուհետև քաղաքապետարանի կոմունալ ծառայության բաժնի աշխատակիցները հեռացրել են փլուզված քարերը, որպեսզի «Գազպրոմ Արմենիա» և «Վեոլիա Ջուր» ընկերությունների աշխատակիցները կարողանան վերականգնել նշված թաղամասի ջրամատակարարումը և գազամատակարարումը։
Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը
Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը
Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը
Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը
Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը
Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը
Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը