Տնտեսական հեղափոխության համար ընտրել ենք ատելության նոր թիրախ. Նիկոլ Փաշինյանը՝ Վարդան Բոստանջյանին (video)
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր հանդիպում ունեցավ ԵՊՀ-ի տնտեսագիտության ֆակուլտետի պրոֆեսորադասախոսական կազմի և ուսանողների հետ: Հանդիպման թեման տնտեսական հեղափոխություն իրականացնելու նախադրյալներն ու դրանք կյանքի կոչելու հնարավորություններն էին: ԱԺ նախկին պատգամավոր, տնտեսագետ Վարդան Բոստանջյանը հետաքրքրվեց Նիկոլ Փաշինյանից՝ ինչպես են քաղաքական հեղափոխության մոտիվներով իրականացնելու տնտեսական հեղափոխություն, չէ՞ որ քաղաքական հեղափոխության համար կար ատելի թիրախ, որը չկա տնտեսական հեղափոխության համար: Նիկոլ Փաշինյանը պատասխանեց. «Մենք տնտեսական հեղափոխության համար էլ ստեղծում ենք ատելության թիրախ՝ ուզու՞մ ենք աղքատ ապրել»:
Մանրամասները՝ տեսանյութում.
