«Ժողովրդի վարչապետը»՝ Զելենսկու և Պորոշենկոյի արանքում

Ուկրաինայում տեղի ունեցած նախագահական ընտրությունների արդյունքում զգալի առավելությամբ հաղթել է կոմիկ դերասան Վլադիմիր Զելենսկին։ Սա հետհեղափոխական ցնցումների շարքին կարելի է դասել։

Զրոյական քաղաքական ու կառավարչական փորձով մարդը դառնում է երկրի նախագահ։ Սա էքսպերիմենտ է։ Ուկրաինական ժողովուրդն ինքն իր գլխին էքսպերիմենտներ է անում, իսկ արտաքին միջավայրից էլ օգնում են՝ որքան ցանկանում են։

Զելենսկու նախագահ դառնալը խոսում է այն մասին, որ ուկրաինական քաղաքական դաշտն ամբողջությամբ դեֆոլտի է ենթարկվել։ Ուկրաինացիներն, ըստ ամենայնի, դեռ երկար ժամանակ են գտնվելու անորոշության ու լուրջ խնդիրների մեջ։

Հայ ժողովուրդը պետք է հետևություններ անի։ Դասեր ունի քաղելու հատկապես Նիկոլ Փաշինյանը։

«Ժողովրդի վարչապետը»՝ Զելենսկու և Պորոշենկոյի արանքում

Շատերը Զելենսկու հաղթանակի ու Փաշինյանի վարչապետ դառնալու միջև են զուգահեռներ անցկացնում և նմանեցնում նրանց։ Դա և՛ ճիշտ է, և՛ սխալ։

Զելենսկի և Փաշինյան

Զելենսկու և Փաշինյանի նմանությունն այն է, որ երկուսն էլ ընտրություններում հավաքեցին 70 տոկոսից բարձր։ Երկուսն էլ իշխանության եկան ժողովրդի՝ նախորդ իշխանություններից մինչև կոկորդը լցված լինելու պատճառով։

Երկուսն էլ անփորձ են և բան չեն հասկանում պետական կառավարումից, չունեն թիմ ու երկրի զարգացման ծրագիր։ Երկուսի մասով էլ կա տարածված կարծիք, որ դրածոներ են. Զելենսկունն ափաշքարա է, իսկ Փաշինյանինը՝ բամբասանքների մակարդակով։ Երկուսն էլ ինքնաբավ գործիչներ չեն ընկալվում։

Զելենսկին կոմիկ է և շոումեն։ Փաշինյանի քաղաքական գործունեությունը ևս շոու է և ուղեկցվում է կոմիկական համարներով։ Այսքանով նրանց նմանություններն ավարտվում են։

Պորոշենկո և Փաշինյան

Իրականում Փաշինյանը քաղաքական առումով տեղավորվում է Ուկրաինայի պարտված նախագահ Պորոշենկոյի տիրույթում։

Երկուսն էլ իշխանության եկան ժամանակակից հեղափոխական տեխնոլոգիաների կիրառման արդյունքում՝ ժողովրդական լայն զանգվածների աջակցությամբ։

Պորոշենկոն իշխանության եկավ սիրո և հանդուրժողականության կարգախոսների ներքո, բայց նախագահ դառնալուն պես պառակտեց հանրությանը՝ բաժանելով նրանց սևերի ու սպիտակների։ Պորոշենկոն էլ ամեն ինչ արեց, որպեսզի տնտեսության մեջ լուրջ ներդրումներ չլինեն։ Նա չկարողացավ կարգավորել ռուս–ուկրաինական հարաբերությունները, խորացրեց առկա խնդիրները և ոչնչի չհասավ։

Նիկոլ Փաշինյանը պետք է դասեր քաղի Պորոշենկոյի անցած ուղուց։ Նա էլ է իշխանության եկել սիրո և հանդուրժողականության կոչերով, բայց հետո սկսել է ատելություն ու թշնամանք տարածել։

Փաշինյանն էլ է Պորոշենկոյի պես պառակտում մեր հանրությանը և եթե այսպես շարունակի, ապա շատ արագ կդառնա բոլորի, այդ թվում՝ թիմակիցների համար անընդունելի և անփառունակ կերպով կավարտի իր իշխանությունն այնպես, ինչպես Պորոշենկոն։ Եվ դա՝ լավագույն դեպքում։ Կան նաև Կերենսկու և Սահակաշվիլու տարբերակները։

Պետրոս Ալեքսանյան

 7or.am 

դիտվել է 648 անգամ
Լրահոս
Կաթողիկոսին դեռևս արգելված է լքել սեփական երկիրը Ողբերգական դեպք՝ Երևանում. «Հաղթանակ» կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին Քանաքեռավանում ջրամատակարարվող ջուրը աղտոտված է Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ Հնդկաստանը կոչ է արել բարեփոխել ՄԱԿ-ը՝ հաշվի առնելով Գլոբալ հարավի շահերը 12 ժամ ջուր չի լինի Այս իշխանությունները, համայնքները զավթելով, դրանք դարձրել են իրենց վերարտադրության հենարան Նոկաուտ, որը ճանապարհ հարթեց դեպի տիտղոս. Ծառուկյանը հաստատել է խոսակցությունները Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Geely»-ն և «Լադա»-ն․ կա վիրավոր Նշանակվել է Գրիշա Պետրոսյանը Թուրքիայում տղամարդը AI-ով Էրդողանի հետ լուսանկարներ է հրապարակել․ նա ձերբակալվել է Հայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի հավաքականին Մհեր Գրիգորյանի գրասենյակը հրաժարվում է ասել, թե սահմանազատման հիմքում ինչ քարտեզ է դրված Արթուր Ավանեսյանի՝ Կանդազի տնային կալանքը փոփոխվել է Նիկոլի բարձրաստիճան պաշտոնյան մեկնել է Բաքու․ ի՞նչ սպասել․ Հենրիխ Դանիելյան (video) Ինչպես Իշխան Զաքարյանի ընտանիքը դարձավ Ծաղկաձորի սպորտային համալիրի սեփականատեր. «Հետք» Առաջարկվում են փոփոխություններ Իրանի դեսպան․ «Մենք հասկանում ենք Հայաստանի արտաքին քաղաքականության ռազմավարական վեկտորը» Փաշինյանը շարունակում է տանջել թոշակառուներին․ ընդդիմությունը հենց հիմա զբաղվեք այս հարցով․ Սարգսյան (video) Խոշոր վթար․ BMW X6-ն ու BYD-ն բախվել են, կա 3 վիրավոր
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am