Եթե Պուտինը չընդունի Փաշինյանի հրավերը

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը երկկողմ բանակցություններ կանցկացնեն մայիսի 29-ին Ղազախստանի մայրաքաղաք Նուրսուլթանում, նախկին Աստանայում, որտեղ նախատեսված է անցկացնել Եվրասիական տնտեսական միության հոբելյանական գագաթնաժողովը՝ նվիրված կառույցի ստեղծման 5-րդ տարեդարձին։

Օրերս Սանկտ Պետերբուրգում Հայաստանի Ազգային ժողովի խոսնակ Արարատ Միրզոյանի հետ հանդիպմանը այդ մասին ասել է Ռուսաստանի խորհրդարանի վերին պալատի՝ Դաշնության խորհրդի ղեկավար Վալենտինա Մատվիենկոն։ Նրա խոսքով՝ Հայաստանի և Ռուսաստանի միջև քաղաքական փոխգործակցությունը շատ արդյունավետ է ընթանում։ «Անցած տարի մեր երկրների ղեկավարները հանդիպել են 7 անգամ, մշտական շփման մեջ են, պարբերաբար հեռախոսազրույցներ են ունենում», - Միրզոյանի հետ հանդիպմանը ասել է Մատվիենկոն։

Նա նշել է, որ Հայաստանի և Ռուսաստանի ղեկավարները երկկողմ հանդիպում անցկացնելու հնարավորություն կունենան նաև հոկտեմբերի 1-ին Երևանում, որտեղ նույնպես անցնելու է Եվրասիական տնտեսական միության գագաթնաժողովը։
Դեռ անցյալ տարի դեկտեմբերին Մոսկվայում՝ Փաշինյան-Պուտին հանդիպմանը Փաշինյանը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հրավիրել էր 2019 թվականին պաշտոնական այց կատարել Հայաստան։

Եվրասիական տնտեսական միությունում նախագահությունը այս տարի ստանձնել է Հայաստանը, և Նիկոլ Փաշինյանը այս կազմակերպության անդամ երկրի առաջին ղեկավարն է, որն այցելել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի գրասենյակ Մոսկվայում՝ այս տարի հունվարին:

Հոկտեմբերի 1-ին Երևանում կայանալիք Եվրասիական տնտեսական միության գագաթնաժողովին կմասնակցի՞ Պուտինը, նա կընդունի՞ Փաշինյանի հրավերը... Առայժմ պարզ չէ:

Մինչև հոկտեմբեր, իհարկե, դեռ բավական կա ժամանակ: Ըստ ամենայնի, Փաշինյանը ջանքեր չի խնայի, որպեսզի Պուտինն ընդունի հրավերը: Դա կլինի Փաշինյանի համար հզոր խաղաքարտ՝ թե՛ ներքաղաքական, թե՛ աշխարհաքաղաքական առումով:
Մայիսի 29-ին կայանալիք Պուտին-Փաշինյանի հանդիպմանը վստահաբար կքննարկվի ղարաբաղյան կարգավորումը: Վերջին անգամ Փաշինյանը Ռուսաստանի նախագահին է զանգահարել ապրիլի 1-ին և որոշ մանրամասներ հայտնել Վիեննայում մարտի 29-ին Ադրբեջանի նախագահի հետ ունեցած բանակցություններից: Ըստ վարչապետի պաշտոնական կայքէջի, Փաշինյանը և Պուտինը քննարկել էին Վիեննայում կայացած՝ Հայաստանի վարչապետի և Ադրբեջանի նախագահի հանդիպման արդյունքները:

Կրեմլի հաղորդագրության համաձայն՝ Հայաստանի վարչապետը Ռուսաստանի նախագահին տեղեկացրել է Վիեննայի հանդիպման արդյունքների մասին և «շնորհակալություն է հայտնել ռուսաստանյան կողմին բանակցային գործընթացում միջնորդական ծանրակշիռ դերի համար»: Իսկ Պուտինը «վերահաստատել է Ռուսաստանի պատրաստակամությունը՝ հետագայում ևս աջակցություն ցուցաբերել կարգավորման առանցքային ասպեկտներով հանգուցալուծումների որոնմանը, այդ թվում՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի գծով», հաղորդում է Ռուսաստանի նախագահի մամուլի ծառայությունը:

Փաշինյանն ու Պուտինն անդրադարձել էին նաև հայ-ռուսական համագործակցության օրակարգին վերաբերող տարբեր հարցերի: Նշվել էր նաև, որ այսօր առկա են նախադրյալներ՝ հայ-ռուսական երկկողմ առևտրի ծավալների ընդլայնման համար: Պուտինն ու Փաշինյանը մտքեր էին փոխանակել նաև ԵԱՏՄ շրջանակում համագործակցության և ինտեգրացիոն գործընթացների վերաբերյալ:

Թե Հայաստան-Ռուսաստան փոխհարաբերությունները ինչ կոնկրետ արդյունքներ են արձանագրում, ինչ նոր հեռանկարներ են բացվում, թերևս, պարզ կլինի առաջիկա ամիսներին:

Առայժմ հստակ չէ, թե բացի ղարաբաղյան կարգավորման թեմայից Հայաստանը Պուտինին ուրիշ այլ ինչ թեմայով է հետաքրքրական:

Թամար Բագրատունի

դիտվել է 8171 անգամ
Լրահոս
Կաթողիկոսին դեռևս արգելված է լքել սեփական երկիրը Ողբերգական դեպք՝ Երևանում. «Հաղթանակ» կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին Քանաքեռավանում ջրամատակարարվող ջուրը աղտոտված է Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ Հնդկաստանը կոչ է արել բարեփոխել ՄԱԿ-ը՝ հաշվի առնելով Գլոբալ հարավի շահերը 12 ժամ ջուր չի լինի Այս իշխանությունները, համայնքները զավթելով, դրանք դարձրել են իրենց վերարտադրության հենարան Նոկաուտ, որը ճանապարհ հարթեց դեպի տիտղոս. Ծառուկյանը հաստատել է խոսակցությունները Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Geely»-ն և «Լադա»-ն․ կա վիրավոր Նշանակվել է Գրիշա Պետրոսյանը Թուրքիայում տղամարդը AI-ով Էրդողանի հետ լուսանկարներ է հրապարակել․ նա ձերբակալվել է Հայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի հավաքականին Մհեր Գրիգորյանի գրասենյակը հրաժարվում է ասել, թե սահմանազատման հիմքում ինչ քարտեզ է դրված Արթուր Ավանեսյանի՝ Կանդազի տնային կալանքը փոփոխվել է Նիկոլի բարձրաստիճան պաշտոնյան մեկնել է Բաքու․ ի՞նչ սպասել․ Հենրիխ Դանիելյան (video) Ինչպես Իշխան Զաքարյանի ընտանիքը դարձավ Ծաղկաձորի սպորտային համալիրի սեփականատեր. «Հետք» Առաջարկվում են փոփոխություններ Իրանի դեսպան․ «Մենք հասկանում ենք Հայաստանի արտաքին քաղաքականության ռազմավարական վեկտորը» Փաշինյանը շարունակում է տանջել թոշակառուներին․ ընդդիմությունը հենց հիմա զբաղվեք այս հարցով․ Սարգսյան (video) Խոշոր վթար․ BMW X6-ն ու BYD-ն բախվել են, կա 3 վիրավոր
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am