Ստեփանակերտում վտանգ են զգում

Լեռնային Ղարաբաղի նախագահ Բակո Սահակյանը նախօրեին ընդունել է Հայաստանի կառավարական պատվիրակությանը, որի կազմում էին պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը, տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը, Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը, ՀՀ մարզպետները, պաշտոնատար այլ անձինք:

Ըստ Լեռնային Ղարաբաղի նախագահի պաշտոնական կայքէջի, քննարկվել է Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի վարչական միավորումների միջև համագործակցությանն առնչվող հարցերի լայն շրջանակ: Երկուստեք կարևորվել է Հայաստան-Արցախ կապերի հետագա ընդլայնումն ու խորացումը և այս ուղղությամբ նոր ռազմավարական ծրագրերի մշակումն ու իրականացումը:

Հայաստանի իշխանությունների ակտիվ այցերը մի կողմից ցույց են տալիս այն կարևորությունը, որը ցույց է տալիս Փաշինյանի կառավարությունը, սակայն իրականում, այդ այցերը նաև խորքային են: Արդյոք Հայաստանի կառավարությունը մտավախություններ ունի, որ ինչ-որ Х պահից հնարավոր է Արցախն ընդդիմանա Հայաստանի իշխանությանը:

Իր հերթին, նաև Ստեփանակերտից ամենաբարձր մակարդակով հնչում են հայտարարություններ, որոնք կարծես լրացնում են Փաշինյանը բացթողումները՝ խոշոր իմաստով:

Մի առիթով՝ երբ Հայաստանի և Արցախի անվտանգության խորհուրդների համատեղ նիստն էր Բակո Սահակյանն օրինակ հիշեցրեց Արցախի միջազգային ճանաչման մասին, որի մասին պաշտոնական Երևանը չի էլ հիշատակում:

Նախօրեին Արցախի խորհրդարանում կայացած լիագումար նիստում Արցախի նախագահ Բակո Սահակյանը ընդգծել է արցախյան կողմի դիրքորոշումը ԼՂ խնդրում: Արցախի խորհրդարանը լսել է Բակո Սահակյանի՝ նախորդ տարվա ծրագրի կատարման ընթացքի և արդյունքների, ինչպես նաև հաջորդ տարվա ծրագրի վերաբերյալ հաղորդումը: Խոսելով արտաքին քաղաքականության մասին՝ երկրի ղեկավարը նշել է, որ ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման շրջանակում շարունակվելու են աշխատանքները ԵԱՀԿ Մինսկի խմբի հետ: «Պաշտոնական Ստեփանակերտի դիրքորոշումը մնացել է անփոփոխ. ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորումը պետք է ընթանա խաղաղ ճանապարհով, ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում՝ Արցախի Հանրապետության՝ որպես բանակցության լիիրավ կողմի մասնակցությամբ»,-շեշտել է Բակո Սահակյանը:
Անդրադառնալով վերջերս Վիեննայում կայացած ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպմանը՝ Բակո Սահակյանն ասել է, որ մինչև այդ հանդիպումները լինում են բազմաթիվ խորհրդատվություններ, և բացառություն չէր նաև Վիեննայում կայացած հանդիպումը:

«ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, ԱԳՆ գործընկերներին մենք հնարավորություն ենք ունեցել ներկայացնելու մեր դիրքորոշումը: Իսկ մեր դիրքորոշումը չի փոխվել: Այս տարիների ընթացքում մեր նվաճումների շարքին է դասվում այն, որ որևէ անգամ մենք չենք առաջնորդվել ծայրահեղությամբ, մենք որևէ անգամ չենք տարածել մեծամտություն: Արցախյան հիմնախնդիրը մեզ համար ունի ճակատագրական նշանակություն: ՀՀ մեր գործընկերները այդ նույն գիտակցության շրջանակներում են իրականացնում իրենց այսօրվա աշխատանքները: Մեր տեսակետը պաշտպանել ենք և շարունակում ենք պաշտպանել ամենայն հաստատակամությամբ: Այդ ամենի հետ մեկտեղ մենք մեր պարտքն ենք համարում ամեն կերպ նպաստել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների գործունեությունը հնարավորինս արդյունավետ դարձնելուն»,- մասնավորապես նշել է Բակո Սահակյանը:

Բակո Սահակյանի խոսքերով՝ վերջերս ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ, դեսպան Անջեյ Կասպրշիկի հետ հանդիպմանը քննարկվել է լրացուցիչ հնարավորությունների կիրառման մասին հարցը: «Մենք շարունակելու ենք մեր աշխատանքները ՀՀ գործընկերների հետ՝ նշված դիրքորոշումը պաշտպանելու ուղղությամբ: Ես չեմ տեսնում որևէ հավանական փոփոխություն, որն իր ազդեցությունը կունենա մեր այդ դիրքորոշումը վերանայելու համար: Վիեննայում կայացած հանդիպման ժամանակ խոսվել է նաև մի շարք նոր մոտեցումների անհրաժեշտության մասին, և այդ մոտեցումների մասին մենք այս տարիների ընթացքում բազմիցս հնչեցրել ենք: Վերջին՝ Մոսկվայում կայացած երկու երկրների արտգործնախարարների հանդիպման ընթացքում կողմերը հաստատել են պատրաստակամությունը շփման գծում ավելորդ լարվածություն չստեղծելու մասին: Մենք էլ հետամուտ ենք լինելու այդ պայմանավորվածությունները կյանքի կոչելուն», հավելել է Բակո Սահակյանը:

Արցախին բանակցությունների սեղանին վերադարձնել առայժմ Փաշինյանին չի հաջողվում: Այս իրավիճակում Արցախը պետք է առավելագույնս ակտիվ լինի, միջազգային հանրությունը պետք է զգա հայկական երկու կողմերի դիրքորոշումների ամրությունը:
Թերևս, ունենալով որոշակի մտավախություններ՝ պաշտոնական Ստեփանակերտը ցույց է տալիս, որ բանակցությունների բոլոր դետալներին տիրապետում է: Դա նշանակում է բանակցային գործընթացում բացասական ընթացքի դեպքում Ստեփանակերտը կապահովագրի իրեն անցանկալի զարգացումներից:

Մետաքսյա Շալունց

դիտվել է 10597 անգամ
Լրահոս
Կաթողիկոսին դեռևս արգելված է լքել սեփական երկիրը Ողբերգական դեպք՝ Երևանում. «Հաղթանակ» կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին Քանաքեռավանում ջրամատակարարվող ջուրը աղտոտված է Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ Հնդկաստանը կոչ է արել բարեփոխել ՄԱԿ-ը՝ հաշվի առնելով Գլոբալ հարավի շահերը 12 ժամ ջուր չի լինի Այս իշխանությունները, համայնքները զավթելով, դրանք դարձրել են իրենց վերարտադրության հենարան Նոկաուտ, որը ճանապարհ հարթեց դեպի տիտղոս. Ծառուկյանը հաստատել է խոսակցությունները Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Geely»-ն և «Լադա»-ն․ կա վիրավոր Նշանակվել է Գրիշա Պետրոսյանը Թուրքիայում տղամարդը AI-ով Էրդողանի հետ լուսանկարներ է հրապարակել․ նա ձերբակալվել է Հայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի հավաքականին Մհեր Գրիգորյանի գրասենյակը հրաժարվում է ասել, թե սահմանազատման հիմքում ինչ քարտեզ է դրված Արթուր Ավանեսյանի՝ Կանդազի տնային կալանքը փոփոխվել է Նիկոլի բարձրաստիճան պաշտոնյան մեկնել է Բաքու․ ի՞նչ սպասել․ Հենրիխ Դանիելյան (video) Ինչպես Իշխան Զաքարյանի ընտանիքը դարձավ Ծաղկաձորի սպորտային համալիրի սեփականատեր. «Հետք» Առաջարկվում են փոփոխություններ Իրանի դեսպան․ «Մենք հասկանում ենք Հայաստանի արտաքին քաղաքականության ռազմավարական վեկտորը» Փաշինյանը շարունակում է տանջել թոշակառուներին․ ընդդիմությունը հենց հիմա զբաղվեք այս հարցով․ Սարգսյան (video) Խոշոր վթար․ BMW X6-ն ու BYD-ն բախվել են, կա 3 վիրավոր
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am