Լարված իրավիճակ՝ Պանկիսի շրջանում

Այսօր Վրասատանում թեժ բախում է տեղի ունեցել քաղաքացիների և իրավապահների միջև: Պանկիսի կիրճի շրջանում բնակիչները բողոքում են «Խադորի-3» հիդրոէլեկտրակայանի կառուցման դեմ:
Բողոքի ընթացքում քաղաքացիները քարեր են նետել ոստիկանների ուղղությամբ, ինչի հետևանքով իրավապահները ստիպված են եղել կիրառել ռետինե փամփուշտներ և արցունքաբեր գազ: Բախման հետևանքով քաղաքացիներից մի քանիսը թեթև վնասվածքներ են ստացել:
Նշենք, որ էլեկտրակայանի կառուցումը սկսվել է 2018 թվականի մայիսին, սակայն պարբերաբար ընդհատվել է բնակիչների ընդդիմության պատճառով: