Այս պահին Բերդի բժշկական կենտրոնում աղիքային ինֆեկցիա ախտորոշմամբ բուժում է ստանում Տավուշի մարզի Նավուր համայնքից 47 հիվանդ, որոնց մեծ մասը երեխաներ են:
Այս մասին NEWS.am–ին տեղեկացրեցին հիվանդանոցից։ «Հիվանդների վիճակը միջին ծանրության է, կայուն։ Հիվանդները հիմնականում երեխաներ են, մինչեւ 20 տարեկան, բոլորի մոտ նույն ախտանշաններն են. փորլուծություն, ջերմություն, փսխում, սրտխառնոց, արձանագրվել է աղիքային ինֆեկցիա»,ասացին հիվանդանոցից՝ հավելելով, որ նախկինում հիվանդների մեծ քանակ նույն վայրից չի գրանցվել, պատճառը ամենայն հավանականությամբ խմելու ջուրն է. տարածքում աշխատում են մասնագետներ։
Առողջապահության նախարարությունը տեղեկացնում է, որ հիվանդների մեծամասնությունն օգտվում է միեւնույն ջրատարի 2 կապտաժներից, որից մեկը գտնվում է խիստ անբավարար սանիտարատեխնիկական վիճակում։
Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը
Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը
Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը
Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը
Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը
Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը
Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը