Պետք է դասեր քաղել ամերիկյան նավերի կալանավորումից. իրանցի գեներալ
Իրանական Tasnim լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իրանի զինված ուժերի Գլխավոր շտաբի պետ, գեներալ-մայոր Հասան Ֆիրուզաբադին ԱՄՆ Կոնգրեսին կոչ է արել դասեր քաղել ամերիկյան երկու նավերի ու դրանց վրա գտնված 10 նավաստու կալանավորումից։ «Հուսով եմ, որ ԱՄՆ-ն դաս կքաղի միջադեպից, որը գրանցվել է Պարսից ծոցի հյուսիսային հատվածում, և որը հավանաբար չի լինի տարածաշրջանում ամերիկյան ուժերի վերջին սխալը»,- ասել է Ֆիրուզաբադին։ Նրա խոսքերով՝ եթե իրանցի հրամանատարները չցուցաբերեին տակտ և բարի կամք, ապա ամերիկացիները կունենային ավելի մեծ խնդիրներ։ Իրանն արդեն իսկ ազատ է արձակել ամերիկացի ծովայիններին՝ հայտարարելով, որ նրանք միտումնավոր մուտք չեն գործել երկրի տարածքային ջրեր։
