Նիկոլ Փաշինյանի փորձության ծանր փուլը

 

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքի իր էջում անդրադարձել է Պետական վերահասկողական ծառայության պետ Դավիթ Սանասարյանի դեմ հարուցված գործի շուրջ ծավալված հանրային քննարկումներին․
«Այսօր շաբաթ էր եւ հնարավորություն ունեցա մի փոքր ծանոթանալ այն քննարկումներին, որ ծավալվում են ՊՎԾ ղեկավար Դավիթ Սանասարյանի շուրջ։
Եզրակացությունս մեկն է՝ «ախպերական» մտածելակերպը շատ ավելի խորն արմատներ ունի Հայաստանում, քան օլիգարխիան ու կրիմինալը։
Նույնիսկ քաղաքացիական ակտիվիստների ու քաղաքական գործիչների համար «ախպերությունը» մնում է աշխարհընկալման հիմնական բանաձեւ։ Թքած ճշմարտության եւ ճշմարտության շահերի վրա, թքած հեղափոխության ու նրա արժեքների վրա։
Դավիթը իմ ընկերն է նույնպես, բայց լավ իմացեք՝ Հայաստանում անձեռնմխելի մարդիկ չկան։ Ընդդիմադիր լինի թե իշխանավոր, հեղափոխական լինի, թե հակահեղափոխական։
Ով սա դեռ չի հասկացել, թող մնա ուրեմն սերժանտական նոստալգիայի անուրջներում։
Եւ ի դեպ, օրենքը կրկնակի խիստ է լինելու բոլոր նրանց նկատմամբ, ովքեր կանգնել են ժողովրդի առաջ ու խոսել օրինականությունից ու արդարությունից, բեսպրեդելի ու հովանավորչության անթույլատրելիությունից։
Ու եթե անցել են իրենց գծած գիծը, նրանց մեղադրանքը միայն քրեական օրենսգրքով չի լինելու, նրանց մեղադրանքը լինելու է ժողովրդին դավաճանելու տրամաբանությամբ։
Սա ասում եմ՝ առանց որեւէ մեկի անմեղության կանխավարկածը խախտելու։ Թողեք նորմալ քննություն ընթանա։ Եթե դուք չթողնեք, ես դա կապահովեմ։ Օրենքով ինձ տրված լիազորությունների շրջանակներում»,- հայտարարել է Նիկոլ Փաշինյանը։
Փաշինյանի համար իշխանության ներքին պառակտման վտանգը, որը շատ հստակ արտացոլվել է պետական երկու կարևոր կառույցների՝ Ազգային անվտանգության ծառայության և Պետական վերահսկողական ծառայության հակադրությամբ, լուրջ փորձություն է Փաշինյանի համար։ Նախկինում կամ ինչպես ընդունված է ասել՝ հին Հայաստանում բարձրաստիճան պաշտոնյաների մեղավորության և անմեղության հարցը լուծվում էր երկրի ղեկավարի՝ Սերժ Սարգսյանի մակարդակով։ Խոշոր պաշտոնյաներն այն ժամանակ կամ չէին դատվում, կամ էլ լավագույն դեպքում պաշտոնանկ էին արվում։ Դրանից հետո նրանց դեմ առավելագույնը գործ էր հարուցվում, որն էլ հետո կարճվում կամ փակվում էր։ Բավական է նշել, որ սոցիալական ապահովության հիմնադրամի նախկին նախագահ Վազգեն Խաչիկյանը նախկին ռեժիմի օրոք դատապարտված միակ բարձրաստիճան պաշտոնյան էր, այն դեպքում, երբ ավելի մեծ թալանչիներին օրենք ու արդարադատությունն այդպես էլ չհասան։ Նոր Հայաստանում Նիկոլ Փաշինյանը նախկին ոճով շարունակել չի կարող, և հենց այստղից էլ սկսվում է նրա փորձությունը։
Փաշինյանը հրաշալի հասկանում է, որ ՊՎԾ պետին առաջադրված մեղադրանքը հիմնավորվելու դեպքում՝ այն կդառնա լավագույն ցուցիչը, որ Հայաստանում օրենքի առաջ բոլորը հավասար են։ Մյուս կողմից՝ մեկ տարվա մեջ փայլուն հեղափոխականից փայլուն կոռուպցիոների վերածվելը չափազանց լուրջ ցուցիչ է՝ հեղափոխության արժեքիների փոշիացման համար։
Միաժամանակ՝ անթույատրելի է ձևավորել անվստահության մթնոլորոտ Ազգային անվտանգության ծառայության հանդեպ՝ վարկաբեկելով կամ հարցականի տակ դնելով պետության անվտանգության համար պատասխանատու թիվ 1 կառույցի գործողությունները։
Սա այն վտանգավոր գիծն է, որի վրայով անցնելն այլևս դեմ է
ՀՀ պետական շահերին և վարչապետի առաջնային խնդիրն է՝ թույլ չտալ, որ ներիշխանական բախումների ժամանմակ առանաձին պաշտոնյաների անձնական շահերը պետական շահից բարձր դասվեն։
Ներիշխանական թևերի պայքար Փաշինյանի թիմում, իհարկե, կա։ Այլ կերպ չէր էլ կարող լինել՝ դա ցանկացած իշխանությանն է բնորոշ։ Բայց գլխավոր հարցը Սանասարյանի դեմ հարուցված գործի հիմքն է՝ ապացույցներ կան, թե ոչ: Մենք այդ մասին առայժմ չգիտենք։
Եթե կան իրավական հիմքեր՝ ինտրիգը դառնում է երկրորդական, իսկ եթե չկան իրավական հիմքեր, ապա մենք գործ կունենանք իրավական պետության դեմ հանցագործության փորձի հետ։Երկու դեպքում էլ սակայն կատարվածի քաղաքական պատասխանատուն Նիկոլ Փաշինյանն է։
Ինչ վերաբերում է Սանասարյանի՝ անմեղության վարկածի մասին էմոցիոնալ շեշտարդորւմներին և պնդումներին, թե նրա նման ազնիվ մարդը նման քայլի գնալ չէր կարող, ներողություն՝ իսկ Ռոբերտ Քոչարյանը, Մանվել Գրիգորյանը, մյուսները անմեղության կանխավարկածի իրավունք չունեի՞ն, թե՞ ոմանք կարծում են, որ այս իրավունքները հեղափոխականների վրա այլ կերպ են տարածվում։ 

Հայկ Դավթյան

դիտվել է 2720 անգամ
Լրահոս
Անհայտ անձը Կիևում կրակ է բացել մարդկանց վրա․ կա զոհ և վիրավորներ Թրամփը հայտարարել է, որ Իրանը չի կարողանա շանտաժի ենթարկել ԱՄՆ-ին «Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հասնելը կձևավորվի նոր մթնոլորտ»․ Թուրքիայի փոխնախագահ Դատախազությունը պահանջում է Մեղրիի նախկին ղեկավարից 2 անշարժ գույք, շուրջ 960 միլիոն դրամ բռնագանձել Ապրիլի 23-ին կկայանա ավանդական Ջահերով երթը Հրդեհ է բռնկվել Նուբարաշենի աղբավայրում. ծուխը տեսանելի էր անգամ Մասիս քաղաքից Զգուշացե՛ք` «ծպտյալ» ՔՊ-ականներ կան. Վարդենիսի համայնքապետը ընդդիմադիրի դիմակը հանել է Ես գիտեմ, թե ինչ է պետք անել, որ պատերազմի մասին նույնիսկ խոսակցությունը վերանա․ Ռոբերտ Քոչարյան Քաղաքականությունը փոխեցինք 180 աստիճանով․ Սպիտակը շինհրապարակից դարձավ քաղաք․ Ռոբերտ Քոչարյան Արևմուտքը ձգտում է Ուկրաինային դարձնել գլոբալ սպառնալիքի ձգան. Լավրով Իրանը երկու հնդկական նավերի ստիպել է նահանջել Հորմուզի նեղուցից. կրակոցներ են հնչել. լրատվամիջոց Խամենեիի ուղերձը.Իրանի բանակը կարողացավ դիմակայել ԱՄՆ, Փահլավի բռնակալի ժառանգների և անջատողականների չարագործ ծրագրերին Համակարգի ճնշումը կբերի մեծ համախմբում Լպուտյանն ազատ է արձակվել, նրան մեղադրանք է առաջադրվել Թրամփն արգելեց Իսրայելին հարվածել Լիբանանին Սմբատ Լպուտյանի հետ դուրս եկանք Հակակոռուպցիոն կոմիտեից Սմբատ Լպուտյանի ձերբակալման մասին․ Ռուբեն Մելիքյանը մանրամասներ է հայտնել Փաշինյանը լավ տեղյակ է Հույս ունենք` եկեղեցու հետ առճակատումը կավարտվի. Պոլսո հայոց պատրիարքը` Ալեն Սիմոնյանին Իրանի ռազմածnվային ուժերը պատրաստ են կրկին պարտության մատնել ԱՄՆ-ին և Իսրայելին․ Խամենեի Լավրովն ու Ֆիդանը քննարկել են Մերձավոր Արևելքի և Պարսից ծոցի իրավիճակը «Փաշինյանի այսօրվա խոսքում հուսադրող մի բան կար». Ժաննա Ալեքսանյան Հայաստանի համար ավելի արդյունավետ է կիսանախագահական համակարգը․ Ռոբերտ Քոչարյան Այդ աթոռի տերը իրենք չեն․ Ռոբերտ Քոչարյան Կիրանց գյուղում Հայաստանը և Ադրբեջանը բաժանող պատը «խաղաղության» խորհրդանիշ չէ․ Ռոբերտ Քոչարյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սամվել Հակոբյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Եսայանը Ապրիլի 14-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am