Եթե Արցախի հարցը «տակ տվեցինք», էլ հետաքրքիր չեն լինի Սաշիկն ու Գագիկը. Արա Պապյան (video)
Այսօր լրագրողների հետ հանդիպմանը, քաղաքագետ Արա Պապյանն անդրադարձավ այն խոստումներին, որոնք Նիկոլ Փաշինյանը տվել է ու չի կատարել. «Արդյոք այսօր տեղի են ունեցել օրենսդրական փոփոխություններ, որոնք դյուրացրել են ներգաղթը, արդյոք մինչև վերջին գողացված կոպեկը վերադարձվել է բյուջե, իսկ թալանողները պատժվում են կամ պատժվել են, տեսնում ենք, որ ոչ»:
Ըստ քաղաքագետի՝մենք այսօր մեկ այլ շատ կարևոր հարց ունենք՝ Արցախի հարցը, որը «տակ տալու» դեպքում, այլևս հետաքրքիր չեն լինի Սաշիկներն ու Գագիկները, որովհետև մենք պետություն կկորցնենք:
Մանրամասները՝ տեսանյութում.
