Վարչապետը չպետք է գնահատի՝ ինքը քաղբանտարկյալ եղե՞լ է, թե՞ ոչ․Ազարյան

 
«Հրապարակ»-ը գրում է․ «ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին անձեռնմխելիության իրավունքով կալանքից ազատ արձակած ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Ալեքսանդր Ազարյանին հարցրինք՝ դատական համակարգում կարծում են, որ սխալ էր այդ հիմքով ազատ արձակելը, դա փակուղի մտցրեց ՀՔԾ-ին, այ, որոշումից հետո, ըստ էության, պետք է կարճվեր Քոչարյանի հանդեպ հարուցված քրեական գործը, իսկ իշխանությունն այդ քայլին չէր գնա, ուստի ճիշտ կլիներ կալանքը փոխել մեկ այլ հիմքով, թեկուզ՝ գրավով։ Դա էր պատճառը, որ Ազարյանի որոշումը բեկանվեց, եւ հաջորդ ատյաններն այլեւս չհամարձակվեցին դեմ գնալ իշխանական կամքին ու հաստատեցին կալանքի որոշումը։ Նա հրաժարվեց մեկնաբանել իր որոշումը․ «Չեմ կարող մեկնաբանել այլ կարծիքներ, բացի այն, ինչ գրել եմ որոշման մեջ, ուրիշ ավելացնելու բան չունեմ»:

- Եթե հնարավորություն լիներ կրկին քննելու այդ միջնորդությունը, նորից նույն որոշո՞ւմը կկայացնեիք:

- Այո:

- Պարոն Ազարյան, Ձեր որոշումից հետո դատարաններն իրար հետեւից հակառակ որոշումներն են կայացնում՝ կալանքի տակ թողնելով Քոչարյանին: Ինչո՞վ են պայմանավորված հակասական որոշումները, դատավորների շրջանում համարձակության պակա՞ս կա:

- Ես չեմ կարող ասել, ուրիշի փոխարեն ինչպե՞ս կարծիք հայտնեմ: Նույնիսկ էթիկայի կանոններից ելնելով չեմ կարող գնահատական տալ: Քանի ես դատավոր եմ, ես չեմ կարող որպես իրավաբան հանդես գալ, համենայնդեպս՝ այս ժամանակահատվածում:

- Դեռեւս անցած տարվա աշնանից դատարանները հասարակական հնչեղություն ունեցող գործերով կայացնում էին որոշումներ, որոնք որոշակիորեն չէին բխում իշխանության դիրքորոշումից, այս տարի կարծես հակառակ գործընթացն է գնում: Լինելով համակարգի մի մասը՝ ի՞նչ կարող եք ասել՝ դատական համակարգը վախի մե՞ջ է, ճնշումնե՞ր կան դատարանների վրա:

- Ես կարող եմ միայն ինձ համար պատասխանել. ես վախի մթնոլորտ չեմ ունեցել, չունեմ եւ դժվար էլ հետագայում ունենամ, բայց մյուսների մասով, թե վախի մթնոլորտ կա համակարգում, չեմ կարող ասել:

- Ձեր գործընկերների վրա ճնշումներ չե՞ք նկատում:

- Ոչ:

- Ձեր հայտնի որոշումից հետո հասարակական ճնշումներ եղան Ձեր ուղղությամբ, Դուք չե՞ք ընկճվել դրանից:

- Ընդհանրապես, ցանկացած անմակարդակ մարդու ելույթ, նույնիսկ եթե նա պաշտոնատար անձ է, ինձ վրա չի կարող ազդել:

- Հիմա, Ձեր կարծիքով, դատական համակարգն անկա՞խ է:

- Միշտ անկախ է եղել, նկատի ունեմ՝ վերջին ժամանակահատվածում անկախ է եղել:

- Նախկին իշխանությունների օրո՞ք էլ, որովհետեւ շատ են ասում՝ անցյալում քաղբանտարկյալներ կային, քաղաքական հրահանգներ էին իջեցվում դատարանների վրա:

- Իսկ ովքե՞ր են քաղբանտարկյալները, մի հատ ասեք՝ ես էլ հասկանամ, չափանիշն ո՞վ է որոշում, բացի Եվրոպական դատարանից, ես չգիտեմ, ինչ-որ իրավապաշտպա՞ն է որոշում «քաղբանտարկյալ» հասկացությունը:

- Դե, վարչապետ Նիկոլ Փաշինյանն է բազմիցս իր վերաբերյալ ասել, որ ինքը Մարտի 1-ի գործով քաղբանտարկյալ է եղել:

- Մարտի 1-ի գործին ծանոթ չեմ, կոնկրետ իր գործին ծանոթ չեմ, չեմ կարող ասել՝ քաղբանտարկյա՞լ է եղել, թե՞ ոչ, սակայն նորից եմ կրկնում՝ վ«արչապետի քաղբանտարկյալ լինել-չլինելու գնահատականը, համենայնդեպս, ինքը չպիտի տա:

- Հիմքեր այժմ կա՞ն Ռոբերտ Քոչարյանին կալանքի տակ պահելու:

- Ես չեմ կարող պատասխանել, իրավունք չունեմ այդ հարցին պատասխանելու: Ես տեսել եմ հիմքերը, երբ գործն ինձ մոտ էր, ես այդ հիմքերի առկայության պայմաններում կայացրել եմ այն որոշումը, որը կայացրել եմ, եւ գտնում եմ, որ ճիշտ եմ արել:

- Դատավորների միությունը, Բարձրագույն դատական խորհուրդը, Ձեր կարծիքով, այստեղ անելիք ունե՞ն, որ անկախանան դատարանները, որովհետեւ հիմա էլ Քոչարյանի պաշտպաններն են ասում, որ քաղաքական հրահանգներ կան:

- Ո՛չ ԲԴԽ-ն, ո՛չ Դատարանների միությունն ընդհանրապես չարձագանքեցի իմ նկատմամբ տեղի ունեցած ճնշումներին, նույնիսկ սպառնալիքներ եղան: Եթե անելիք ունի, թող անի, տեսնենք՝ ընդունա՞կ են ինչ-որ բանի, թե՞ ոչ:

- Որո՞նք են այն քայլերը, որ պետք է անեն այդ մարմինները՝ անաչառություն ապահովելու, դատական համակարգի անկախությանը նպաստելու համար:

- Մի օրինակ բերեմ. Դավիթ Բալայանի կողմից երբ Մանվել Գրիգորյանի նկատմամբ կիրառվեց գրավ, եւ դրանից հետո պարոն Բալայանը ենթարկվեց հասարակական ճնշումների, եթե չեմ սխալվում, Դատարանների միությունը հանդես եկավ հայտարարությամբ եւ մոտավորապես միտք արտահայտեց, որ սահմանն արդեն հատել են՝ չի կարելի, դես-դեն: Ես զարմացած եմ՝ այդ չափը... այսինքն՝ էն հասարակական ճնշումները, սպառնալիքները, որոնք կիրառվեցին իմ նկատմամբ, չափի մեջ էին, պարոն Բալայանի դեպքում՝ ո՞չ․ դա է ինձ զարմացնում:

- Ինչո՞ւ Դուք սպառնալիքների վերաբերյալ իրավապահ մարմիններին չդիմեցիք՝ կանխելու հետագայում նման վարքագիծը:

- Ուրեմն քրեական գործ հարուցելու հիմքերը մատնանշված են Քրեական դատավարության օրենսգրքով, եւ եթե դատախազությունը չտեսավ այդ գործողությունների մեջ սպառնալիք կամ քրեական գործ հարուցելու հիմքեր, ես էն անձնավորությունը չեմ, որ ինձ պաշտպանելու համար դիմեմ իրավապահ մարմիններին, եթե իրավապահ մարմինները գտել են, որ բացակայել են հիմքերն ու առիթները, թող այդպես գտնեն:

 

դիտվել է 916 անգամ
Լրահոս
ԿԸՀ-ն ԱԺ ընտրություններին առաջադրման հայտ է ստացել 19 քաղաքական ուժից ՀՀ-ին պետք են արդար ընտրություններ, ինչին այսօր խանգարում է հենց Փաշինյանի իշխանությունը. Ամստերդամ Պահարանից գողացել ոսկյա զարդեր․ բացահայտում Բա դու ի՞նչ էիր լսում խցում․․․ գնա Գյումրի ու լսիր՝ ինչ է արել Վարդան Ղուկասյանը (video) Պարտքը 15 մլրդ է դառնում իր ՔՊ-ականներին հաճոյանալու, իր կառավարությունը պահելու համար․ Հարցում (video) Սեյրան Օհանյանի կարևոր խոսքը՝ անհետ կորածների ծնողներին (video) Տղե՛րք, էդ մանդատը ոչ մեկին պետք չի գա, եթե․․․ Արծվիկ Մինասյանի ակնարկը (video) Հարձակում սպասե՞նք․ ես ձեզ ասեմ՝ ինչպես է այսօր Փաշինյանը պահում տիրադավներին․․․ տեր Վրթանես (video) «10-ը լավ թիվ է»․ «Հայաստան» դաշինքն իր փաստաթղթերը ԿԸՀ ներկայացրած 10-րդ ուժն է (video) ՇՏԱՊ․ «Հերիքա՛ իրար կյանք ուտեք»․ Բագրատ Սրբազանը դիմեց ընդդիմադիրներին (video) ՇՏԱՊ․ Մայիսի 3-ին և 4-ին բոլորս՝ փողոցնե՛ր․ Նարինե Դիլբարյան (video) Լավրովի վերջին հայտարարությունը մտահոգել է Էրդողանին. Aydinlik Gazetes Խավարածին մեկը փորձում է իր ապազգային սատանայական թեզերով կուրացնել ժողովրդին. Տեր Նարեկ Անհետ կորածների հարազատները փակել են Երևանի Բաղրամյան պողոտան Արարատի մարզում 3-ամյա երեխան ջերմային այրվածքներով տեղափոխվել է ԲԿ Առանց դրոշ ու՞ր էիք գնում, Սամվել Կարապետյան․ Անժելա Թովմասյան (video) Վերին Լարս տանող ճանապարհը փակվել է բոլոր տրանսպորտային միջոցների համար Հիշեցում. Ջահերով երթը կմեկնարկի Հանրապետության հրապարակից Սահմանային անցակետի աշխատանքները մոտենում են ավարտին․ թուրքական աղբյուր Բնակարանային գողության մեղադրանքով օտարերկրյա հետախուզվողը հայտնաբերվել է Սուրբ Աստվածամոր Տաճարի ոչնչացումը հոգևոր ժառանգության դեմ ուղղված ցեղասպանական գործողություն է ԱՄՆ Սենատը 5-րդ անգամ մերժեց Իրանում պատերազմելու Թրամփի լիազորությունների սահմանափակման օրինագիծը Ու՞մ մտքով կանցներ, որ այսօր նման հայտարարություններ կլսենք․․․ ի՞նչ ակնարկեց Գագիկ Ծառուկյանը (video) «Անկախ դիտորդ»-ը դիմել է դատարան Հովիկ Աղազարյանի և Հակոբ Ասլանյանի հիմնադրած կուսակցությունը չի մասնակցելու ընտրություններին
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 22-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am