Նոր Հայաստանի մոնոպոլիստների պահապան հրեշտակը

Ներկայիս իշխանությունը նախորդների ամենավատ սովորույթներն է ժառանգել, Սերժ Սարգսյանի իշխանությունությունում պետության գլուխ դարձող մարդը կարող էր օրենքի պահանջին ոչ համապատասխան փաստաթղթեր ներկայացնել, հիմա էլ համարում են, որ ՏՄՊՊՀ նախագահի պաշտոնում դա լրիվ թույլատրելի է:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից ՀՀ Տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովի նախագահի պաշտոնում առաջադրված թեկնածուն՝ գյուղատնտեսության նախարարի պաշտոնակատար Գեղամ Գեւորգյանը թերի կենսագրություն ունի տվյալ պաշտոնի համար: Նա չունի, մասնավորապես, ղեկավար պաշտոնում երեք տարվա պահանջող ստաժը, սակայն, հիշեցնենք, որ աշխատել է նախկին վարչապետերի կառավարությունում: Օրերս ԼՀԿ ղեկավար Էդմոն Մարուքյանն այդ հարցով նաեւ գրություն ուղարկեց Փաշինյանին՝ առաջարկելով հետ կանչել թեկնածուին: Սակայն արձագանք չկա, իսկ դրա փոխարեն խորհրդարանը երեկ քննեց Գեւորգյանի՝ այդ պաշտոնում նշանակվելու հարցը եւ առաջիկայում տեղի կունենա ընտրություն: Պատգամավորների եւ թեկնածուի հարցուպատասխաններից կարող ենք հետեւություն անել, որ ի դեմս Գեւորգյանի նոր Հայաստանում նոր շաբոյանական էջ է բացվելու,եւ Գեւորգյանն էլ, դառնալու է այս իշխանության մենաշնորհների պահապան հրեշտակը:

Մարուքյանը ԱԺ-ում քննարկման ժամանակ «Իմ քայլը» խմբակցության ուշադրությունը հրավիրեց այն հանգամանքի վրա, որ Գեղամ Գեւորգյանն օրենքով չի կարող լինել այդ հանձնաժողովի նախագահի թեկնածու. «Սրանով հանձնաժողովի տակ ռումբ ենք դնում: Դատարանում կարող է հանգիստ ասվել, որ հանձնաժողովը չի կազմավորվել օրենքի հիման վրա, ուստի հանձնաժողովի ցանկացած որոշում կարող է վիճարկվել: Ավելի լավ էր այլ թեկնածու ներկայացվեր: Ես տիկին Մակունցին կարող եմ փաստաթղթերով ապացուցել ասածս, սա լուրջ խնդիր է դառնալու: ՏՄՊՊՀ նախագահ չի կարող ընտրվել օրենքին չհամապատասխանող անձը»: Գեղամ Գեւորգյանը բացատրեց, որ ԱԺ աշխատակազմին է ուղարկել բոլոր իրավական ակտերը եւ պայմանագրերը, համաձայն որոնց՝ ինքը զբաղեցրել է այս կամ այն պաշտոնը:Անի Սամսոնյանը Գեւորգյանին հիշեցրեց. «Մինչեւ այս ամբիոնի մոտ գալը դուք ունեցել եք որոշակի պատասխանատվություն եւ անցած ճանապարհ, ըստ որի են գնահատում ձեր թեկնածությունը: 2016-18թթ. դուք եղել եք գյուղատնտեսական ծրագրերի իրականացման հիմնադրամի տնօրենը: Ըստ Վերահսկիչ պալատի հաշվետվության՝ այդ ԾԻԳ-ը գործել է ոչ արդյունավետ եւ չի ապահովել 2017թ.-ի ծրագրերի իրականացումը: Այստեղ խոսում եք անբարեխիղճ մրցակցության վերացման մասին, մինչդեռ ինքներդ չեք անդրադարձել այդ խնդրին ձեր պաշտոնավարման ընթացքում»:

Թեկնածուն փորձեց հերքել, ասելով, սակայն իրականությունը նրա հերքումներից դուրս է:
Փաստն այն է, որ շատ տնտեսվարողներ նախկին համակարգի պայմաններում կարողացել են թղթերով մրցակցության հնարավորություն ստեղծել՝ իրականում շուկայում մնալով գերիշխող. «Ահա այս հարցերը պետք է կարողանա լուծել ՏՄՊՊՀ-ն՝ նոր Հայաստանում: Իսկ ինչպե՞ս է պատրաստվում պայքարել 4 վարչապետների շրջանում տարբեր պաշտոններ զբաղեցրած Գեղամ Գևորգյանը այն մենաշնորհների դեմ, որոնք առկա են դե ֆակտո, սակայն գոյություն չունեն դե յուրե» հետաքրքրվեց պատգամավոր Արման Բաբաջանյանը:

Նա հարց բարձրացրեց՝ ինչպե՞ս ենք մենք պոտենցիալ ներդրողներին դրական ուղերձ հղելու, թե փակվել է շաբոյանական կամ հանրապետական էջը, հետաքրքրվեց նաեւ փոխվարչապետ Տիգրան Ավինյանին՝ Գգեւորգյանի ձեռամբ հատկացված գրանտի մասին.«Փոխվարչապետ Տիգրան Ավինյանին պատկանող «Իրիգեյթ» ՍՊԸ–ն 2018 թվականի մարտի 15-ին դիմել է ձեր գլխավորած Գյուղատնտեսության զարգացման հիմնադրամին՝ դրամաշնորհ ստանալու հայտով, արդեն մայիսի 25-ին, երբ Ավինյանը փոխվարչապետ էր, ձեր գլխավորած հիմնադրամը որոշում է կայացրել «Իրիգեյթ» ընկերության 37 մլն դրամ գումար հատկացնել , որից 16 մլն դրամը՝ անհատույց։ Ձեր գլխավորած Գյուղատնտեսության զարգացման հիմնադրամի եւ «Իրիգեյթ» ՍՊԸ–ի միջեւ 2018 թվականի օգոստոսի 1-ին վերջնական համաձայնագիր է կնքել, որից մի քանի ամիս անց՝ հոկտեմբերին, դուք նշանակվել եք գյուղատնտեսության նախարար։ Սրա միջեւ պատճառահետեւանքային կապ կա՞»։Գեղամ Գեւորգյանը պատասխանեց, որ դրամաշնորհի բոլոր փուլերն ավարտված են եղել մինչեւ Տիգրան Ավինյանի՝ փոխվարչապետ նշանակվելը, Բաբաջանյանն էլ ուղղեց, որ այնուամենայնիվ հատկացման որոշումը կայացրել է ինքը: Մի խոսքով՝ բոլոր հարցերում թեկնածուն խոցելի էր, ինչպես որ Արտակ Շաբոյանը, երբ խոսում էր Լֆիկի եւ այլոց մենաշնորհների եւ գերիշխող դիրքը չչարաշահելու մասին:

Անի Սահակյան

դիտվել է 1858 անգամ
Լրահոս
Կաթողիկոսին դեռևս արգելված է լքել սեփական երկիրը Ողբերգական դեպք՝ Երևանում. «Հաղթանակ» կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին Քանաքեռավանում ջրամատակարարվող ջուրը աղտոտված է Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ Հնդկաստանը կոչ է արել բարեփոխել ՄԱԿ-ը՝ հաշվի առնելով Գլոբալ հարավի շահերը 12 ժամ ջուր չի լինի Այս իշխանությունները, համայնքները զավթելով, դրանք դարձրել են իրենց վերարտադրության հենարան Նոկաուտ, որը ճանապարհ հարթեց դեպի տիտղոս. Ծառուկյանը հաստատել է խոսակցությունները Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Geely»-ն և «Լադա»-ն․ կա վիրավոր Նշանակվել է Գրիշա Պետրոսյանը Թուրքիայում տղամարդը AI-ով Էրդողանի հետ լուսանկարներ է հրապարակել․ նա ձերբակալվել է Հայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի հավաքականին Մհեր Գրիգորյանի գրասենյակը հրաժարվում է ասել, թե սահմանազատման հիմքում ինչ քարտեզ է դրված Արթուր Ավանեսյանի՝ Կանդազի տնային կալանքը փոփոխվել է Նիկոլի բարձրաստիճան պաշտոնյան մեկնել է Բաքու․ ի՞նչ սպասել․ Հենրիխ Դանիելյան (video) Ինչպես Իշխան Զաքարյանի ընտանիքը դարձավ Ծաղկաձորի սպորտային համալիրի սեփականատեր. «Հետք» Առաջարկվում են փոփոխություններ Իրանի դեսպան․ «Մենք հասկանում ենք Հայաստանի արտաքին քաղաքականության ռազմավարական վեկտորը» Փաշինյանը շարունակում է տանջել թոշակառուներին․ ընդդիմությունը հենց հիմա զբաղվեք այս հարցով․ Սարգսյան (video) Խոշոր վթար․ BMW X6-ն ու BYD-ն բախվել են, կա 3 վիրավոր
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am