Գարշահոտ հեղափոխության կանխման կոռուպցիոն ռիսկը

Վերջին նիստում կառավարությունը վարչապետի ուղղակի միջամտությամբ կանխվեց Երևանում ահագնացող աղբի հեղափոխության հուժկու ալիքը:Կառավարությունը համաձայնություն տվեց Երևանի քաղաքապետարանին մեկ անձից գնման եղանակով ստեղծել համայնքային սանմաքրման ավտոպարկ:

Ընդհանրապես մեկ անձից գնման ընթացակարգը կառավարության համար ընդունելի չէ, որովհետև այն կոռուպցիոն ռիսկեր է պարունակում: Սակայն, այս դեպքում հղում է արվում Երևանի օրեցօր վատթարացող սանիտարական վիճակի վրա և նշվում է, որ աղբատար ավտոմեքենաների ձեռքբերումը գնման մրցակցային ընթացակարգով ժամկետների առումով կառաջացնի համայնքի սանիտարական կոլապս: Ըստ կառավարության պաշտոնական հաղորդագրության`հաշվի առնելով, որ ժամկետների սղության պատճառով հնարավոր չէ կազմակերպել մրցութային կարգով նոր գնման գործընթացներ, կառավարությունն ընդունել է որոշում, որով առաջարկվում է Երևան համայնքի կողմից աղբատար ավտոմեքենաների ձեռքբերումը կազմակերպել մեկ անձից գնման ձևով:

«Այստեղ հերթական անգամ բախվում ենք գնման ընթացակարգերի հետ կապված պրոբլեմներին, որովհետև ի սկզբանե էլ պարզ էր, որ «Սանիտեկ» ընկերությունը պրոբլեմներ ունի և չի կարողանալու պատշաճ ձևով իրականացնել աղբահանությունը: Բնականաբար, քաղաքապետարանը և նորընտիր քաղաքապետն առաջին գործողություններից մեկը, որ իրականացրել էին, քաղաքի համար տեխնիկայի ձեռքբերումն էր, որն այս իրավիճակում այլընտրանք չունի, որովհետև եթե նույնիսկ ասենք «Սանիտեկ»-ի հետ պայմանագիրն այսօր չեղյալ արվի, դա նշանակում է, որ աղբն ընդհանրապես որևէ ձև չի հավաքվելու, այսինքն՝ հիմա ինչ-որ ձևով հավաքվում է: Եվ հաջորդ խնդիրը, որ պետք է տեխնիկա ձեռք բերել: Տեխնիկա ձեռք բերելու պրոցեսն արդեն ձգձգվում է, որովհետև դատական գործընթաց է բացվել, և դրա պատճառով պրոցեսը կանգնել է: Հիմա այսպիսի արտակարգ լուծում պետք է տանք խնդրին»,- պարզաբանելով հարցը` նշել է Նիկոլ Փաշինյանը:

Կառավարության ղեկավարի խոսքով՝ երկրորդ օպերատոր ասվածը պայմանական է, քանի որ մինչ մրցույթի անցկացումը աղբահանությունը կատարելապես կտապալվի` դրանից բխող բոլոր բացասական հետևանքներով:
Մոտեցումը հետևյալն է, որ չի կարելի ամբողջ աղբահանությունը տալ մի օպերատորի, որովհետև այսպիսի ռիսկեր են առաջանում: Ըստ նախնական ծրագրի՝ պետք է լինի մի մասնավոր օպերատոր, ինչպես նաև Երևանի քաղաքապետարանը պետք է ունենա որոշակի ռեսուրսներ կառավարելու այն ռիսկերը, որոնք կարող են առաջանալ այդ օպերատորի անգործության պարագայում:

Կառավարության նիստին աղբահանության վիճակի և քննարկվող որոշման նախագծի վերաբերյալ մանրամասներ է ներկայացրել Երևանի քաղաքապետ Հայկ Մաքրությանը` նշելով, որ սկզբնական շրջանում «Սանիտեկի»-ի աշխատանքը նորմալ է եղել, սակայն սխալ աշխատանքը բերել է այն վիճակին, որն այսօր առկա է: «Մենք բազմիցս զգուշացրել ենք` այն վիճակում, որ ձեր մեքենաներն են գտնվում, այդպես շարունակվել չի կարող, այդ հարցերը պետք է լուծեք: Իրենք էլ ասացին, որ հնարավորություն չունեն, ֆինանսական շատ վատ վիճակում են, մենք էլ մրցույթին հանեցինք 24 աղբատար մեքենա, որը պետք է ձեռք բերեր Երևան քաղաքը», - ասել է Հայկ Մարությանը և հայտնել, որ քաղաքապետարանը մոտ 13 միլիոն դրամով տուգանել է ընկերությանը:
Երևանի քաղաքապետն ընդունել է, որ սա միջանկյալ լուծում է, որպեսզի վիճակն էլ ավելի չսրվի:

Ըստ քաղաքապետի` հիմա իրենք հետևում են քննարկումներին, ուզում են, որ նոր ընկերություններ ևս ընդգրկվեն աղբահանության գործընթացում և այս իրավիճակում աջակցել քաղաքապետարանին: «Երևանի քաղաքապետի, քաղաքապետարանի մտածածը հետևյալն է, որ պետք է լինի մի այսպես ասած, մարմին, որն անցումային փուլում կարողանա ինչ-որ ձևով իրականացնել աշխատանքը:Իսկ գլոբալ առումով, այո, մենք պետք է տանք արմատական լուծումներ»,-խնդիրն այսպես է բացատրել Նիկոլ Փաշինյանը:

Քաղաքային տնտեսության համար սանմաքրման և աղբահանության ծառայությունը ամենաառանցքային նշանակությունն ունի և այստեղ առանձնահատուկ մոտեցումն, անշուշտ, անտեղի չէ: Կոռուպցիոն ռիսկերի հարցն այս դեպքում ավելի կարևոր չէ, քան աղբի մեջ թաղված Երևանը: Բայց հարցն ունի նաև երկրորդ կողմը. Ինչպես կվարվեր Նիկոլ Փաշինյանը, եթե մեկ կամ երկու տարր առաջ կառավարությունը մեկ անձից գնման եղանակով նման իրավունք տար Երևանի նախկին քաղաքապետին: Հեղափոխականները պետք է ձեռքերը դնեն խղճին և ընդունեն, որ իրենք Տարոն Մարգարյանին կհռչակեին դարի կոռուպցիոներ:

Հայկ Դավթյան

դիտվել է 3358 անգամ
Լրահոս
Կաթողիկոսին դեռևս արգելված է լքել սեփական երկիրը Ողբերգական դեպք՝ Երևանում. «Հաղթանակ» կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին Քանաքեռավանում ջրամատակարարվող ջուրը աղտոտված է Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ Հնդկաստանը կոչ է արել բարեփոխել ՄԱԿ-ը՝ հաշվի առնելով Գլոբալ հարավի շահերը 12 ժամ ջուր չի լինի Այս իշխանությունները, համայնքները զավթելով, դրանք դարձրել են իրենց վերարտադրության հենարան Նոկաուտ, որը ճանապարհ հարթեց դեպի տիտղոս. Ծառուկյանը հաստատել է խոսակցությունները Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Geely»-ն և «Լադա»-ն․ կա վիրավոր Նշանակվել է Գրիշա Պետրոսյանը Թուրքիայում տղամարդը AI-ով Էրդողանի հետ լուսանկարներ է հրապարակել․ նա ձերբակալվել է Հայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի հավաքականին Մհեր Գրիգորյանի գրասենյակը հրաժարվում է ասել, թե սահմանազատման հիմքում ինչ քարտեզ է դրված Արթուր Ավանեսյանի՝ Կանդազի տնային կալանքը փոփոխվել է Նիկոլի բարձրաստիճան պաշտոնյան մեկնել է Բաքու․ ի՞նչ սպասել․ Հենրիխ Դանիելյան (video) Ինչպես Իշխան Զաքարյանի ընտանիքը դարձավ Ծաղկաձորի սպորտային համալիրի սեփականատեր. «Հետք» Առաջարկվում են փոփոխություններ Իրանի դեսպան․ «Մենք հասկանում ենք Հայաստանի արտաքին քաղաքականության ռազմավարական վեկտորը» Փաշինյանը շարունակում է տանջել թոշակառուներին․ ընդդիմությունը հենց հիմա զբաղվեք այս հարցով․ Սարգսյան (video) Խոշոր վթար․ BMW X6-ն ու BYD-ն բախվել են, կա 3 վիրավոր
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am