Իլհամ Ալիևը քննարկել է ԼՂ-ի հարցի կարգավորման հետ կապված հարցեր
Turan լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն այսօր ընդունել է ԱՄՆ Ազգային անվտանգության խորհրդի՝ եվրոպական հարցերով ավագ տնօրեն Չարլզ Կապչանին։ Հանդիպման ժամանակ քննարկվել են տարբեր ոլորտներում երկկողմ կապերի զարգացմանն առնչվող հարցեր։ Կողմերը գոհունակություն են հայտնել բազմաթիվ ոլորտներում երկու երկրների գործընկերային հարաբերությունների կապակցությամբ և ընդգծել էներգետիկ ոլորտում համագործակցության ընդլայնման կարևորությունը։ Բացի այդ, քննարկվել են նաև միջազգային ահաբեկչության դեմ պայքարը, անվտանգության ոլորտում համագործակցությունը, Ադրբեջանում ժողովրդավարական գործընթացներն ու դրանց հեռանկարները, տարածաշրջանում տիրող իրավիճակն ու Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հետ կապված հարցեր։
