Եվրոպայի ներգաղթը կազմակերպում են «Մուսուլման եղբայրներ»-ը. Զեման
Եվրոպա մասսայական ներգաղթի կազմակերպիչն է հանդիսանում «Մուսուլման եղբայրներ» ասոցիացիան, հայտարարել է Չեխիայի նախագահ Միլոշ Զեմանը չեխական ռադիո «Պլյուս»-ում ունեցած ելույթի ընթացքում: «Մուսուլման եղբայրներ»-ը չեն կարող պատերազմ սկսել Եվրոպայի դեմ, դրա համար նրանք ուժ չունեն,- ասել է Զեմանը,- Սակայն նրանք կարող են աճող արտագաղթի ալիք պատրաստել, և աստիճանաբար տիրել Եվրոպային այնպես, ինչպես դա տեղի է ունենում արևմտաեվրոպական մի քանի շրջաններում»: Չեխիայի նախագահը կրկնել է իր նախկին կարծիքն այն մասին, որ ներկայիս Եվրոպայի ներգաղթը համարում է «կազմակերպված ներխուժում». «Կարծում եմ, որ այդ ներխուժումը կազմակերպում է «Մուսուլման եղբայրներ»-ը»,- ասել է Զեմանը:
