Մոսկվայում նախատեսվում է Նալբանդյան-Լավրով հանդիպումը

Մոսկվայում մեկնարկում է ԱՊՀ երկրների արտաքին գործերի նախարարների խորհրդի (ԱԳՆԽ) նիստը, որի շրջանակներում նախատեսվում է Հայաստանի եւ Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարներ Էդվարդ Նալբանդյանի եւ Սերգեյ Լավրովի հանդիպումը: ԱՊՀ-ի ԱԳՆԽ-ի նիստը տեղի է ունենում Լեռնային Ղարաբաղում իրադրության սրվելու ֆոնին, եւ, ակներեւ է, որ այդ թեման նույնպես կարծարծվի հանդիպմանը: ԱՊՀ-ի ԱԳՆԽ-ի նիստի օրակարգը ներառում է 10 հարց, որոնք վերաբերում են Համագործակցության գործունեության հանգուցային ուղղություններին: Նիստի արդյունքում համապատասխան փաստաթղթերի նախագծերը կներկայացվեն ԱՊՀ-ի պետությունների ու կառավարությունների ղեկավարների խորհրդի քննարկմանը: Ինչպես ավելի վաղ հայտնել են Ռուսաստանի ԱԳ նախարարությունում, «արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարներն առարկայորեն կխոսեն ԱՊՀ-ի երկրների բազմապլանային գործակցության ընդլայնման հեռանկարների մասին, կարծիքներ կփոխանակեն միջազգային քաղաքականության հրատապ թեմաների շուրջ, կարծարծեն արտաքին քաղաքական համակարգումն ամրապնդելու հարցերը, ինչպես նաեւ կծանոթանան 2015 թվականին ԱՊՀ-ի շրջանակներում բազմամակարդակ միջգերատեսչական կոնսուլտացիաների պլանի իրագործման վերաբերյալ տեղեկատվությանը եւ կհաստատեն 2016 թվականի համապատասխան ծրագիրը»: Համագործակցության 25-ամյակի համատեքստում նախարարները «կքննարկեն ԱՊՀ-ի արդյունավետության հետագա բարձրացման, տարածաշրջանում բազմակողմ համագործակցության ժամանակակից իրողություններին նրա գործունեության ադապտացման ուղիները»: «Հատուկ ուշադրություն կդարձվի գործակցության հումանիտար ոլորտին, իրավապահ բնագավառում համագործակցության ամրապնդմանը»,- նշել են դիվանագիտական գերատեսչությունում: Օրակարգի առանձին կետ նվիրված է երիտասարդական քաղաքականության եւ զինված ուժերի համագործակցության բնագավառում ԱՊՀ-ի մասնակից պետությունների բազային կազմակերպությունների վերաբերյալ հարցին:  

դիտվել է 97 անգամ
Լրահոս
Փաշինյանի ժամացույցն արդեն միացված է․ Անդրանիկ Թևանյան (video) Նիկո՛լ, լսիր ամենասարսափելին՝ քանի կարող ես, դու որոշիր, թե չէ Ռուսաստանը գործի կանցնի․ Սուրենյանց (video) Նիկո՛լ, ժողովուրդը քեզ էնքան է ատում, որ․․․ քաղաքացիներ (video) Տո արի ու մի ասա՝ Նիկո՛լ, թռածը դու ես ու Աննադ, իսկ Ալենը գիտե՞ք՝ ուր էր թռած․ Սուրեն Սուրենյանց (video) Էդմոն Մարուքյա՛ն, դուք ձեր արածը հասկանու՞մ եք․ Էդգար Էլբակյան (video) «Պատռում եմ» Նիկոլ Փաշինյանի դիմակավորված ահաբեկչական շոուն․ Սուրեն Սուրենյանց (video) Հետո թող նեղացող չլինի․ ձայների փոշիացման խայտառակ թիվ ներկայացնեմ․ Էդգար Էլբակյան (video) Էդ դու Ալիևի առաջ գնացել, «կզել ես», Լուկաշենկոյի՞ն ես մեղադրում․ Սուրեն Սուրենյանց (video) Կանենք բազային կենսաթոշակների 50% աճ ․ Ռոբերտ Քոչարյան (video) #ՈՒՂԻՂ․ Դիմակավորված ԱԱԾ-ն կգնա Նիկոլի հետևից․ Սուրեն Սուրենյանց (video) Մերժեք ՔՊ-ին․ Մի՛ դարձեք հանցակից պատմական հանցագործությունների, մի՛ արյունոտեք ձեր ձեռքերը Քարոզարշավը բացահայտում է ամենակարևորը․ Տիգրան Դումիկյան Լսի՛ր Նիկոլ, դու մեզ կենդանի ես պետք, հետո․․․ Իշխան Սաղաթելյան (video) Բացի հիվանդ բռնապետական հակումներ ունենալուց սա նաեւ կնատյաց է՝ փորձում է կանանց վրա հարձակվել «Այ գլամու՛ր Սրբուհի Գալյա՛ն, ի՞նչ արեցիք այդ մարդուն, որ կախ*եց». Նաիրա Զոհրաբյան (video) Փաշինյանին հայրենիքը գողանալու մեջ մեղադրող կինը ռազմական բժիշկ Հրանտ Պապիկյանի քույրն է Ալիևի առաջ «չոքածը» սեփական ժողովրդի դեմ ագրեuիվ․ Սուրեն Սուրենյանց Պուտինն անցավ գերկարևոր հրթիռների գործարկմանը․ հայտնի են թիրախները․ Հայկ Նահապետյան (video) Ով է նիկոլին ու դրա շայկին բմբլած արժանապատիվ կինը Գյումրիում թունավորման ախտանիշներով հիվանդանոց տեղափոխված 15 անձինք անչափահասներ են Փաշինյանը վախենում է մեկ բանից` փաստարկված, հավասարակշռված ու սառնասիրտ խոսույթից․ Աբրահամյան Դու քեզ քաղաքականապես «սատկացրեցիր»․ գեներալ Արշակ Կարապետյան (video) Այսօրվա հերոսը մայրիկս է․ Արաբկիրում Փաշինյանի հետ վիճած կինը 44-օրյայում անհետ կորած բժշկի քույրն է Թիվ 57 երթուղու ավտոբուսը հայտնվել է հետիոտնի համար անցման մայթին և բախվել երկաթե էլեկտրասյանը Գործեք անհապաղ.ԱՄՆ դեսպանատուն
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 18-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 18-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Մայիսի 18-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 18-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Մայիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 15-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am