Պատերա՞զմ, թե խաղաղություն. բաներ, որ չի ասել ոչ մի նախարար

Ժամանակը գրում է.«Արցախյան գործընթացում ներկայիս իրավիճակն անկասկած շատերի մոտ է առաջացնում հակասական տպավորություններ ու ընկալումներ: Տարիներ շարունակ «վարժվելով» ագրեսիվ Ադրբեջանին՝ ներկայումս շատերն են տարօրինակ կամ կասկածելի համարում այն, որ Բաքուն, արդեն մի քանի ամիս է, պայմանավորվել է Երևանի հետ պահպանել հրադադարը, և սահմանին անդորր է, չեն լինում զոհեր, չեն լինում սադրանքներ, իսկ նախագահների ու նախարարների մակարդակի հանդիպումներում էլ խոսվում է շփումների, մարդասիրական քայլերի մասին: Սա, իհարկե, շատերին է թվում կասկածելի:

Մեկնաբանություններն, անշուշտ, կարող են տարբեր լինել, և հանրության մեջ կգտնվեն շերտեր, որոնք իրավիճակը կհամարեն Բաքվի խորամանկ և հնարամիտ մարտավարություն, կգտնվեն շերտեր, որոնք կբացատրեն նոր իրավիճակը Հայաստանում թավշյա հեղափոխությամբ, Հայաստանի նոր իշխանության քայլերով, օրակարգային նոր հարցադրումներով և այլն: Այդ ամենի մասին անդրադարձի առիթ ունեցել ենք և անշուշտ, կունենանք բազմիցս: Տվյալ պարագայում խնդիրը «կասկածն» է, որ փորձ է արվում մատուցել՝ բխեցնելով ներկայիս հարաբերական և աննախադեպ թվացող խաղաղությունից, նաև հավելելով մեկնաբանություններով, թե Բաքուն այս հանգամանքն օգտագործում է պատերազմի պատրաստվելու և ամրություններ կառուցելու համար:

Այստեղ հարց է առաջանում՝ իսկ ի՞նչ են առաջարկում այդ մարդիկ, Հայաստանին առաջարկում են պատերա՞զմ սկսել, թե՞ Բաքվից պահանջել խախտել հրադադարը: Այո՛, Բաքուն պատրաստվել է ու պատրաստվում է պատերազմի, և դա նորություն չէ: Եվ պատրաստվելու է՝ անկախ ամեն ինչից: Բայց դա չի նշանակում, որ Հայաստանը չպետք է խոսի խաղաղ գոյակցության հնարավորության մասին և ձգտի հասնել իրավիճակի, որը կապահովի թեկուզ հարաբերական խաղաղություն: Եվ դա էլ իր հերթին չի նշանակում, որ Հայաստանն այդպիսով դադարում է պատերազմի պատրաստվելուց՝ Ադրբեջանին զսպելու նպատակով: Չէ՞ որ, ի վերջո, նույն կերպ ադրբեջանցիները կարող են իրենց հարց տալ, որ Հայաստանն այս ժամանակն օգտագործում է պատերազմի պատրաստվելու համար: Առնվազն տեսականորեն կարող են տալ այդ հարցը:

Այլ կերպ ասած՝ սրա վերաբերյալ հայկական դիսկուրսը տեղին կարող է լինել մի դեպքում միայն, և դա ոչ թե խաղաղության մասին խոսելու և խաղաղության միջավայր ձևավորելու հարցում Բաքվին սեղանի շուրջ նստեցնելու դեպքն է, այլ կարող է լինել այն դեպքը, երբ լինեն լուրջ կասկածներ, որ Հայաստանը չի պատրաստվում պատերազմի, և որևէ հավասարակշռություն է խախտվում հօգուտ Բաքվի: Մինչդեռ, ոչ միայն չկա այդպիսի բան, այլ նույնիսկ Հայաստանի պաշտպանության նախարարն է անում աննախադեպ հայտարարություններ, որոնք չեն հնչել Հայաստանի և ոչ մի պաշտպանության նախարարի շուրթերից: Ըստ այդմ՝ խնդիրը շատ պարզ է՝ մեզ պետք է անհանգստացնի ոչ թե խաղաղության շրջանը, այլ որևէ հիմնավոր կասկած, որ մենք այդ շրջանն օգտագործում ենք մեր պետական դիմադրությունը բարձրացնելու ոչ բավարար արդյունավետությամբ: Կա՞ն այդպիսի հիմնավոր կասկածներ, դրանց մասին պետք է խոսել, բայց առարկայորեն, ոչ վերացական և քնարական:

Միաժամանակ, դա մի թեմա է, որի ասպեկտների մի զգալի մասը պահանջում է շատ փակ, շատ նեղ շրջանակի խոսակցություն, և այդ իմաստով թերևս չէր խանգարի, որպեսզի հասարակական-քաղաքական մանիպուլյացիաներից խուսափելու համար նախաձեռնվեին տարբեր խմբեր և ֆորմատներ, որտեղ նեղ և լուրջ շրջանակում կլինեն քննարկումներ այդ թեմայով, գլոբալ թեման ավելորդ մանիպուլյացիաներից պաշտպանելու և հակառակը՝ ժամանակի օգտագործման էֆեկտիվության բարձրացմանը նպաստելու համար»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

դիտվել է 527 անգամ
Լրահոս
ՀՀ իշխանությունների համար կանխատեսելի սցենար էր, որը ճանապարհ էր բացելու Նիկոլ–Ալիև երազանքի համար ԿԸՀ-ն ԱԺ ընտրություններին առաջադրման հայտ է ստացել 19 քաղաքական ուժից ՀՀ-ին պետք են արդար ընտրություններ, ինչին այսօր խանգարում է հենց Փաշինյանի իշխանությունը. Ամստերդամ Պահարանից գողացել ոսկյա զարդեր․ բացահայտում Բա դու ի՞նչ էիր լսում խցում․․․ գնա Գյումրի ու լսիր՝ ինչ է արել Վարդան Ղուկասյանը (video) Պարտքը 15 մլրդ է դառնում իր ՔՊ-ականներին հաճոյանալու, իր կառավարությունը պահելու համար․ Հարցում (video) Սեյրան Օհանյանի կարևոր խոսքը՝ անհետ կորածների ծնողներին (video) Տղե՛րք, էդ մանդատը ոչ մեկին պետք չի գա, եթե․․․ Արծվիկ Մինասյանի ակնարկը (video) Հարձակում սպասե՞նք․ ես ձեզ ասեմ՝ ինչպես է այսօր Փաշինյանը պահում տիրադավներին․․․ տեր Վրթանես (video) «10-ը լավ թիվ է»․ «Հայաստան» դաշինքն իր փաստաթղթերը ԿԸՀ ներկայացրած 10-րդ ուժն է (video) ՇՏԱՊ․ «Հերիքա՛ իրար կյանք ուտեք»․ Բագրատ Սրբազանը դիմեց ընդդիմադիրներին (video) ՇՏԱՊ․ Մայիսի 3-ին և 4-ին բոլորս՝ փողոցնե՛ր․ Նարինե Դիլբարյան (video) Լավրովի վերջին հայտարարությունը մտահոգել է Էրդողանին. Aydinlik Gazetes Խավարածին մեկը փորձում է իր ապազգային սատանայական թեզերով կուրացնել ժողովրդին. Տեր Նարեկ Անհետ կորածների հարազատները փակել են Երևանի Բաղրամյան պողոտան Արարատի մարզում 3-ամյա երեխան ջերմային այրվածքներով տեղափոխվել է ԲԿ Առանց դրոշ ու՞ր էիք գնում, Սամվել Կարապետյան․ Անժելա Թովմասյան (video) Վերին Լարս տանող ճանապարհը փակվել է բոլոր տրանսպորտային միջոցների համար Հիշեցում. Ջահերով երթը կմեկնարկի Հանրապետության հրապարակից Սահմանային անցակետի աշխատանքները մոտենում են ավարտին․ թուրքական աղբյուր Բնակարանային գողության մեղադրանքով օտարերկրյա հետախուզվողը հայտնաբերվել է Սուրբ Աստվածամոր Տաճարի ոչնչացումը հոգևոր ժառանգության դեմ ուղղված ցեղասպանական գործողություն է ԱՄՆ Սենատը 5-րդ անգամ մերժեց Իրանում պատերազմելու Թրամփի լիազորությունների սահմանափակման օրինագիծը Ու՞մ մտքով կանցներ, որ այսօր նման հայտարարություններ կլսենք․․․ ի՞նչ ակնարկեց Գագիկ Ծառուկյանը (video) «Անկախ դիտորդ»-ը դիմել է դատարան
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 22-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am