Սպասում են Պուտինի արցախյան հաղթարշավին

Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ամենշաբաթյա ճեպազրույցի ժամանակ տեղեկացրել է, որ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովն ապրիլի 24-ին հանդիպելու է ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Թոմաս Գրեմինգերի հետ:
Զախարովան հայտնել է, որ հանդիպման ժամանակ ի լրումն այլ հարցերի կքննարկվի Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցը: Կողմերը կանդրադառնան նաև ահաբեկչության դեմ պայքարին, թմրանյութերի սպառնալիքներին և կիբեռանվտանգությանն առնչվող հարցերի:

ԵԱՀԿ գլխավոր քարտուղարը Ռուսաստան կժամանի՝ մասնակցելու Միջազգային անվտանգության հարցերով մոսկովյան 8-րդ համաժողովին:
Այսպես, ապրիլի 15-ին Մոսկվայում կայացել է Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը, որին ներկա են գտնվել նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները, Սերգեյ Լավրովը, որը մասնակցում էր սույն հանդիպմանն, այժմ ակտիվ հանդիպումներ է ունենում շահագրգիռ այլ կողմերի հետ:

Միաժամանակ, Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարով հայտնել է, որ Միացյալ Նահանգներն առաջարկել է Վաշինգտոնում անցկացնել Ադրբեջանի և Հայաստանի արտաքին գործերի նախարարների հերթական հանդիպումը՝ ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցով: «Ադրբեջանի և Հայաստանի ԱԳՆ ղեկավարների վերջին հանդիպումը կայացել է Մոսկվայում իմ ռուս գործընկեր Սերգեյ Լավրովի նախաձեռնությամբ: Ռուսաստանի հետ համատեղ ջանքերի կրկնակի, եռակի ավելացումով կարելի է հուսալ, որ առաջընթաց կգրանցվի հակամարտության կարգավորման գործում... Երեկ ԱՄՆ-ից հրավեր է ստացվել՝ այցելել Վաշինգտոն, որտեղ պետքարտուղարը ևս ջանքեր կգործադրի հակամարտության լուծման հարցում առաջընթացի հասնելու համար», - ասել է Մամեդյարովը Վարշավայում կայացած ճեպազրույցում:

«Ազատության» խնդրանքով արձագանքելով Ադրբեջանի արտգործնախարարի խոսքերին՝ Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության մամուլի քարտուղար Աննա Նաղդալյանն այսօր փոխանցեց․ - «Ինչպես գիտեք Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի վերաբերյալ յուրաքանչյուր հանդիպման հաստատումից հետո դրա մասին հայտարարվում է համաձայնեցված կարգով: Իրապես, դիտարկվում է ապագա հանդիպումը համանախագահ երկրներից մեկում անցկացնելու հնարավորությունը՝ հաշվի առնելով նախկին նմանօրինակ հանդիպումների աշխարհագրությունը։ Քանի որ այս հարցը դեռևս քննարկման փուլում է, պետք է ձեռնպահ մնալ միակողմանի ազդարարումներից և հրապարակային բանակցությունների գործելաոճից։ Ավելին, համանախագահ երկրներից մեկում կայանալիք հանդիպման մասին նախապես հայտարարելն անհարգալից վերաբերմունք է գործընթացի մասնակիցների, բայց առաջին հերթին՝ տվյալ համանախագահի նկատմամբ: Դեռևս չկայացած պայմանավորվածությունների ազդարար դառնալու ձգտումը չի նպաստում փոխվստահության հիման վրա նորմալ աշխատանքային մթնոլորտի ձևավորմանը»:
Մոսկվայում կայացած եռակողմ հանդիպումից հետո ամերիկյան կողմի նախաձեռնությունը վկայում է այն մասին, որ նպատակ կա հավասարակշռություն հաստատել միջնորդական առաքելությունում:

Ըստ երևույթին ամերիկյան հրավերի նպատակն այն է, որպեսզի ռուսական նախաձեռնողականությունն այդքան ակնհայտ չդառնա: Բացի այդ, Միացյալ Նահանգներն էլ իր հերթին կձգտի կիսել հնարավոր հաջողության իր մասնաբաժինը:
Բացի այդ գուցե ստեղծվել է մի մթնոլորտ, երբ Վաշինգտոնն ու Փարիզն էլ եկել են ընդհանուր հայտարարի: Այսինքն, բոլոր սպասում են ռուսական կողմի հաղթանակին՝ Հայաստանի և Ադրբեջանի իշխանությունների նկատմամբ ճնշումների գործադրմամբ էական առաջխաղացման արցախյան բանակցային գործընթացում:

Թամար Բագրատունի

դիտվել է 1806 անգամ
Լրահոս
Կաթողիկոսին դեռևս արգելված է լքել սեփական երկիրը Ողբերգական դեպք՝ Երևանում. «Հաղթանակ» կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին Քանաքեռավանում ջրամատակարարվող ջուրը աղտոտված է Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ Հնդկաստանը կոչ է արել բարեփոխել ՄԱԿ-ը՝ հաշվի առնելով Գլոբալ հարավի շահերը 12 ժամ ջուր չի լինի Այս իշխանությունները, համայնքները զավթելով, դրանք դարձրել են իրենց վերարտադրության հենարան Նոկաուտ, որը ճանապարհ հարթեց դեպի տիտղոս. Ծառուկյանը հաստատել է խոսակցությունները Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Geely»-ն և «Լադա»-ն․ կա վիրավոր Նշանակվել է Գրիշա Պետրոսյանը Թուրքիայում տղամարդը AI-ով Էրդողանի հետ լուսանկարներ է հրապարակել․ նա ձերբակալվել է Հայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի հավաքականին Մհեր Գրիգորյանի գրասենյակը հրաժարվում է ասել, թե սահմանազատման հիմքում ինչ քարտեզ է դրված Արթուր Ավանեսյանի՝ Կանդազի տնային կալանքը փոփոխվել է Նիկոլի բարձրաստիճան պաշտոնյան մեկնել է Բաքու․ ի՞նչ սպասել․ Հենրիխ Դանիելյան (video) Ինչպես Իշխան Զաքարյանի ընտանիքը դարձավ Ծաղկաձորի սպորտային համալիրի սեփականատեր. «Հետք» Առաջարկվում են փոփոխություններ Իրանի դեսպան․ «Մենք հասկանում ենք Հայաստանի արտաքին քաղաքականության ռազմավարական վեկտորը» Փաշինյանը շարունակում է տանջել թոշակառուներին․ ընդդիմությունը հենց հիմա զբաղվեք այս հարցով․ Սարգսյան (video) Խոշոր վթար․ BMW X6-ն ու BYD-ն բախվել են, կա 3 վիրավոր
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am