Կապացուցվի՞ Պուտինի մեղքը. Թրամփի խորհրդականը Մոսկվայում է

Ռուսաստանը իսկապես փորձել է միջամտել 2016 թվականի ԱՄՆ-ի նախագահական ընտրություններին, սակայն Ռոբերտ Մյուլլերի գլխավորած հետաքննությունը չի գտել փաստեր, որոնք կապացուցեին Դոնալդ Թրամփի նախընտրական շտաբի մասնակցությունը նման գործընթացներում, այս մասին հայտարարել է ԱՄՆ գլխավոր դատախազ Ուիլյամ Բարրը՝ Մյուլլերի հետաքննության արդյունքներին նվիրված ասուլիսի ժամանակ: ԱՄՆ-ի գլխավոր դատախազի խոսքերով՝ Սպիտակ տունը «լիովին համագործակցել է» Մյուլերի հետաքննության հետ, չնայած Թրամփի կողմից քննության հասցեին քննադատությանը:

ԱՄՆ-ի արդարադատության նախարար Ուիլյամ Բարրը կրկնել է նորից, որ հետաքննիչները Թրամփի նախընտրական թիմի ու Ռուսաստանի միջև չեն հայտնաբերել որևէ գաղտնի կապի մասին որևէ փաստ։
Բարրն այս մասին հայտարարել է հինգշաբթի օրն առավոտյան անցկացրած մամլո ասուլիսի ժամանակ՝ մինչև Ռոբերտ Մյուլլերի կողմից ղեկավարվող հատուկ հետաքննչական խմբի ներկայացրած զեկույցի խմբագրված տարբերակը Կոնգրեսին հանձնելը։

Սպասվում է, որ Բարրը շուտով կկանգնի դեմոկրատ կոնգրեսականների սուր քննադատությունների առջև, որոնք կասկածում են նախարարի անկողմնակալությանը։ 400 էջանոց զեկույցը հանրությանը կհանձնվի այսօրվա ընթացքում ավելի ուշ։
Բարրը նաև, հայտարարել է, որ Մյուլլերի թիմը հետաքննել է Թրամփին ու արդարադատությունը խոչընդոտելուն առնչվող 10 դեպք, ինչի վերաբերյալ հատուկ հետաքննչական խումբը հանդես չի եկել ավանդական մեղադրական հայտարարությամբ։ Բարրն ասել է, թե ինքն ու իր տեղակալը՝ Ռոդ Ռոզենշտայնը եկել են այն եզրակացության, որ չեն եղել նաև արդարադատության խոչընդոտներ։

Միաժամանակ հայտնի է դարձել, որ Ռուսաստանի հարցերով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի խորհրդական Ֆիոնա Հիլը Մոսկվա է ժամանել։ «Կոմերսանտ»-ի պարբերականի տվյալներով՝ Մոսկվայում Հիլը մի շարք հանդիպումներ է անցկացրել Ռուսաստանի Անվտանգության խորհրդի և ԱԳ նախարարության ներկայացուցիչների հետ։
Նշվում է, որ Թրամփի խորհրդականը Ռուսաստան է ժամանել ամերիկյան պատվիրակության կազմում։ Իսկ նրա այցի մասին պաշտոնապես չի հայտարարվել ամերիկյան կողմի պնդմամբ։

Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովը Մոսկվայում հանդիպում է անցկացրել ԱՄՆ-ի նախագահի հատուկ օգնական, Ազգային անվտանգության խորհրդի Եվրոպայի և Ռուսաստանի հարցերով դեպարտամենտի տնօրեն Ֆիոնա Հիլի հետ, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը: «Հանդիպումներ են եղել (ՌԴ նախագահի) վարչակազմում, Ուշակովի հետ»,- լրագրողներին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, պատասխանելով այն հարցին, թե Հիլը հանդիպում ունեցել է արդյոք Կրեմլի ներկայացուցիչներից որևէ մեկի հետ:
Պեսկովի խոսքով՝ ղեկավարների օգնականները քննարկել են «երկկողմ հարաբերությունների հարցերը»: Այն հարցին, թե արծարծվել է արդյոք ՌԴ-ի և ԱՄՆ-ի նախագահների՝ Վլադիմիր Պուտինի և Դոնալդ Թրամփի հնարավոր հանդիպման թեման, Ռուսաստանի ղեկավարի մամուլի քարտուղարը բացասական պատասխան է տվել:

Մետաքսյա Շալունց

դիտվել է 1122 անգամ
Լրահոս
Կաթողիկոսին դեռևս արգելված է լքել սեփական երկիրը Ողբերգական դեպք՝ Երևանում. «Հաղթանակ» կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին Քանաքեռավանում ջրամատակարարվող ջուրը աղտոտված է Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ Հնդկաստանը կոչ է արել բարեփոխել ՄԱԿ-ը՝ հաշվի առնելով Գլոբալ հարավի շահերը 12 ժամ ջուր չի լինի Այս իշխանությունները, համայնքները զավթելով, դրանք դարձրել են իրենց վերարտադրության հենարան Նոկաուտ, որը ճանապարհ հարթեց դեպի տիտղոս. Ծառուկյանը հաստատել է խոսակցությունները Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Geely»-ն և «Լադա»-ն․ կա վիրավոր Նշանակվել է Գրիշա Պետրոսյանը Թուրքիայում տղամարդը AI-ով Էրդողանի հետ լուսանկարներ է հրապարակել․ նա ձերբակալվել է Հայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի հավաքականին Մհեր Գրիգորյանի գրասենյակը հրաժարվում է ասել, թե սահմանազատման հիմքում ինչ քարտեզ է դրված Արթուր Ավանեսյանի՝ Կանդազի տնային կալանքը փոփոխվել է Նիկոլի բարձրաստիճան պաշտոնյան մեկնել է Բաքու․ ի՞նչ սպասել․ Հենրիխ Դանիելյան (video) Ինչպես Իշխան Զաքարյանի ընտանիքը դարձավ Ծաղկաձորի սպորտային համալիրի սեփականատեր. «Հետք» Առաջարկվում են փոփոխություններ Իրանի դեսպան․ «Մենք հասկանում ենք Հայաստանի արտաքին քաղաքականության ռազմավարական վեկտորը» Փաշինյանը շարունակում է տանջել թոշակառուներին․ ընդդիմությունը հենց հիմա զբաղվեք այս հարցով․ Սարգսյան (video) Խոշոր վթար․ BMW X6-ն ու BYD-ն բախվել են, կա 3 վիրավոր
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am