«Մի կտուրի տակ» ծրագիրը վստահություն չի ներշնչում նաև պաշտոնյաներին

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․

«Լրատվամիջոցների դեմ դատական հայցեր ներկայացնելը եւ այդպես մամուլին ճնշելու փորձերը կարծես ավանդույթ են դառնում: Հիմա էլ «Ժողովուրդ» օրաթերթի դեմ դատական հայց է ներկայացրել «Մի կտուրի տակ» բնակարանաշինական ծրագրի ղեկավար Մհեր Դերձյանը` իբր զրպարտության համար որպես փոխհատուցում պահանջելով 1.5 մլն դրամ: Իսկ ի՞նչ էր արել «Ժողովուրդ» օրաթերթը: Մենք, հավատարիմ մեր մասնագիտությանը, այս ծրագրի վերաբերյալ հետաքննություն էինք անցկացրել` բարձրաձայնելով մտահոգությունները, թե ծրագիրը կարող է լավ մտածված խաբեություն լինել:

Նման կասկածներ ունենալու համար կան հիմքեր, oրինակ` ծրագրի՝ Արմավիրի մարզը համակարգող Վան Հայրապետյանը մեզ հետ զրույցում նշել էր, որ Էջմիածնի քաղաքային իշխանության հետ համագործակցություն կա, այնինչ քաղաքապետ Դիանա Գասպարյանը մեզ հետ զրույցում հերքեց այդ տեղեկությունը` նշելով, որ իրեն դիմել են, որպեսզի քաղաքապետարանը հող տրամադրի, սակայն ինքը մերժել է, քանի որ իրեն չեն ներկայացվել համապատասխան փաստաթղթեր, եւ այդ ամենը քաղաքապետին առնվազն կասկածելի է թվացել:


Նշենք, որ գրեթե նույն իրավիճակն է եղել Մեծամոր համայնքի դեպքում: «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթեւոսյանը եւս կասկածներ է հայտնել այդ ծրագրի հետ կապված: «Մենք իրենց հետ չենք համագործակցում եւ չենք համագործակցել ո՛չ Արմավիրի մարզպետարանի կարգավիճակով, ո՛չ քաղաքապետարանի կարգավիճակով… Ես իմ անձնական կարծիքն եմ ասում` իրենք ինձ վստահություն չեն ներշնչում եւ ընդամենը այդքանը: Ես այդ ծրագրի ղեկավարների հետ առանձին հանդիպումներ չեմ ունեցել, ուղղակի փաստաթղթերին եմ ծանոթացել»,- նշել է նա:

Այլ կերպ ասած, նաեւ պետական մակարդակով այս ծրագրի վերաբերյալ կա լուրջ անվստահություն, հետեւաբար` խնդիրն ուրիշ տեղ է: Ու իրավապահները, այս ծրագրի օրինականությունը բացահայտելու հետ կապված, լուրջ անելիք ունեն»:


Ամբողջական հոդվածը՝ օրաթերթի այսօրվա համարում

դիտվել է 512 անգամ
Լրահոս
ԱՄՆ-ն Իրանից նավթ տեղափոխող նավ է կալանել Դա կարող է մեկնաբանել ցանկացած բժիշկ․Մուսինյան Ողբերգական ավտովթար՝ Արագածոտնի մարզում․ մարմինը դուրս բերելու համար օգտագործվել է հատուկ տեխնիկա Զախարովան հեգնել է S-400-ի շուրջ ճգնաժամը կարող է լուծվել առաջիկա ամիսներին․ Թուրքիայում ԱՄՆ դեսպան Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակն է ոգեկոչվել Հալեպի ազգային միացյալ վարժարանում Փաշինյանի հրահանգով աշխատանքից հեռացրել են լեգենդար Կանդազի որդուն․ Նաիրի Հոխիկյան Արագածոտնի մարզում «Volkswagen Vento»-ն բախվել է քարերին և հայտնվել ջրատարում․ կա 5 վիրավոր ԿԸՀ-ն ներկայացրել է ընտրություններին առաջադրման հայտ է ներկայացրած 19 քաղաքական ուժերին ՀՀ իշխանությունների համար կանխատեսելի սցենար էր, որը ճանապարհ էր բացելու Նիկոլ–Ալիև երազանքի համար ԿԸՀ-ն ԱԺ ընտրություններին առաջադրման հայտ է ստացել 19 քաղաքական ուժից ՀՀ-ին պետք են արդար ընտրություններ, ինչին այսօր խանգարում է հենց Փաշինյանի իշխանությունը. Ամստերդամ Պահարանից գողացել ոսկյա զարդեր․ բացահայտում Բա դու ի՞նչ էիր լսում խցում․․․ գնա Գյումրի ու լսիր՝ ինչ է արել Վարդան Ղուկասյանը (video) Պարտքը 15 մլրդ է դառնում իր ՔՊ-ականներին հաճոյանալու, իր կառավարությունը պահելու համար․ Հարցում (video) Սեյրան Օհանյանի կարևոր խոսքը՝ անհետ կորածների ծնողներին (video) Տղե՛րք, էդ մանդատը ոչ մեկին պետք չի գա, եթե․․․ Արծվիկ Մինասյանի ակնարկը (video) Հարձակում սպասե՞նք․ ես ձեզ ասեմ՝ ինչպես է այսօր Փաշինյանը պահում տիրադավներին․․․ տեր Վրթանես (video) «10-ը լավ թիվ է»․ «Հայաստան» դաշինքն իր փաստաթղթերը ԿԸՀ ներկայացրած 10-րդ ուժն է (video) ՇՏԱՊ․ «Հերիքա՛ իրար կյանք ուտեք»․ Բագրատ Սրբազանը դիմեց ընդդիմադիրներին (video) ՇՏԱՊ․ Մայիսի 3-ին և 4-ին բոլորս՝ փողոցնե՛ր․ Նարինե Դիլբարյան (video) Լավրովի վերջին հայտարարությունը մտահոգել է Էրդողանին. Aydinlik Gazetes Խավարածին մեկը փորձում է իր ապազգային սատանայական թեզերով կուրացնել ժողովրդին. Տեր Նարեկ Անհետ կորածների հարազատները փակել են Երևանի Բաղրամյան պողոտան Արարատի մարզում 3-ամյա երեխան ջերմային այրվածքներով տեղափոխվել է ԲԿ
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 22-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am