Նիկոլ Փաշինյանը իր փորած փոսում

Երեկվանից ԱԺ-ում քննարկվում է Կառավարության կառուցվածի փոփոխությունների փաթեթը եւ ընդդիմադիրները Նիկոլ Փաշինյանին ու իշխանականներին հիշեցնում են նախկին հայտարարությունները եւ այսօրվա իրողությունը, երբ այդ հայտարարություններին հակառակ գործողություններ են ձեռնարկում: Էդմոն Մարուքյանը նույնիսկ ստիպված եղավ կոստյումը հանել ամբիոնի մոտ՝ պատկերավոր բացատրելու, որ Փաշինյանը ընդամենը երկու կոճակ է փոխել ու Սերժ Սարգսյանի հագով կարած կոստյումը՝ Սահմանադրությունն ու կառավարման համակարգը, պահել իրեն:
ԱԺ-կառավարություն հարց ու պատասխանի ժամանակ էլ Լուսավոր Հայաստան խմբակցության պատգամավոր Գևորգ Գորգիսյանը վարչապետ Նիկոլ Փաշինյանին հիշեցրեց, որ մեկ տարի առաջ այս ամբիոնից նա ասել էր, որ իշխանությունը հավասարակշռված է դարձնելու և վերացնելու է սուպերվարչապետությունը: «Ասել եք՝ միանշանակ է, որ ոստիկանությունն ու ԱԱԾ-ն պետք է փոխեն իրենց կարգավիճակը և դառնան նախարարություններ: Հարգելի պարոն վարչապետ, ինչո՞ւ չեք կատարում ձեր խոստումը»,- հարցրեց Գորիգիսյանը:
Նիկոլ Փաշինյանին հարցն, ակնհայտ, դիսկոմֆորտի մեջ դրեց եւ նա ըստ էության լղոզեց պատասխանը.«Մենք չնք խոսել կոնկրետ ժամկետների մասին և ուզում եմ ձեզ հիշեցնել, որ ՀՀ-ում ձեր ասած ժամանակաշրջանում ոչ միայն տեղի է ունեցել հեղափոխություն, այլև տեղի է ունենում ընդհանրապես կառավարման համակարգի փոփոխություն: Կառավարման համակարգի փոփոխություններն իրականացնելիս մենք պետք է շատ բալանսավորված կարգով գնանք առաջ:
Այսօր մենք գնում ենք կառավարության կառուցվածքի փոփոխության և մենք առաջիկայում կքննարկենք ու կվերլուծենք նաև ոստիկանության և ԱԱԾ աշխատանքի արդյունավետությունն այս կառուցակարգում, որովհետև եկեք արձանագրենք, որ այս կարգավիճակում ԱԱԾ-ն և ոստիկանությունը դեռ մի տարի էլ չկա, որ գործում են: Եվ ես ինքս էլ այդ մարմինների գործունեության մեջ տեսնում եմ խնդիրներ, բայց չեմ համարում, որ մենք պետք է ամեն մեկ տարին մեկ կարգավիճակ փոխենք»,- ասաց նա, ապա հասկանալով, որ փաստարկները թույլ են փորձեց ավելի հիմնավորել, բայց ստացվեց, ինչպես միշտ:
Փաշինյանը նշեց, որ փոփոխությունները սթրեսներ են պարունակում, և այդ սթրեսները պետք է ճիշտ դոզավորել, որպեսզի պետական կառավարման համակարգում խառնաշփոթ չառաջանա: «Այս փուլում մենք առաջնահերթություն ենք համարել կառավարության կառուցվածքի փոփոխությունը, ձեր նշած մարմինները կառավարության կազմի մեջ չեն մտնում, հաջորդ փուլերում կանդրադառնանք նաև այդ հարցին»,- հավելեց նա:
Իհարկե, երկու օր է Նիկոլ Փաշինյանի թիմակիցները անհարմար դրության մեջ էին այս հարցադրումներից, եւ լավ է, որ Փաշինյանն անձամբ առերեսվեց իրականության հետ, ու սա այն բացառիկ դեպն է, երբ նրան կռուտիտն անգամ չի փրկում, քանզի նա ժամանակին շատ կոնկրետ հայտարարություններ է արել, իսկ հիմա իր <<հակափաստարկները>> առնվազն ծիծաղելի են: Պարզ է մի բան, որ Փաշինյանը վայելել է իշխանության քաղցրությունը եւ չի պատրաստվում գեթ մեկ պատառից հրաժարվել, ոչինչ, որ հայտնվել է իր փորած փոսում եւ ստիպված է լինելու մշտապես առերեսվել այս երկվության դեմ:

Անի Սահակյան

դիտվել է 1159 անգամ
Լրահոս
Կաթողիկոսին դեռևս արգելված է լքել սեփական երկիրը Ողբերգական դեպք՝ Երևանում. «Հաղթանակ» կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին Քանաքեռավանում ջրամատակարարվող ջուրը աղտոտված է Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ Հնդկաստանը կոչ է արել բարեփոխել ՄԱԿ-ը՝ հաշվի առնելով Գլոբալ հարավի շահերը 12 ժամ ջուր չի լինի Այս իշխանությունները, համայնքները զավթելով, դրանք դարձրել են իրենց վերարտադրության հենարան Նոկաուտ, որը ճանապարհ հարթեց դեպի տիտղոս. Ծառուկյանը հաստատել է խոսակցությունները Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Geely»-ն և «Լադա»-ն․ կա վիրավոր Նշանակվել է Գրիշա Պետրոսյանը Թուրքիայում տղամարդը AI-ով Էրդողանի հետ լուսանկարներ է հրապարակել․ նա ձերբակալվել է Հայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի հավաքականին Մհեր Գրիգորյանի գրասենյակը հրաժարվում է ասել, թե սահմանազատման հիմքում ինչ քարտեզ է դրված Արթուր Ավանեսյանի՝ Կանդազի տնային կալանքը փոփոխվել է Նիկոլի բարձրաստիճան պաշտոնյան մեկնել է Բաքու․ ի՞նչ սպասել․ Հենրիխ Դանիելյան (video) Ինչպես Իշխան Զաքարյանի ընտանիքը դարձավ Ծաղկաձորի սպորտային համալիրի սեփականատեր. «Հետք» Առաջարկվում են փոփոխություններ Իրանի դեսպան․ «Մենք հասկանում ենք Հայաստանի արտաքին քաղաքականության ռազմավարական վեկտորը» Փաշինյանը շարունակում է տանջել թոշակառուներին․ ընդդիմությունը հենց հիմա զբաղվեք այս հարցով․ Սարգսյան (video) Խոշոր վթար․ BMW X6-ն ու BYD-ն բախվել են, կա 3 վիրավոր
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am