Մոսկվայի ու Բաքվի «պասերով» խաղը Արցախում

Ռուսաստանի ԱԳՆ Սերգեյ Լավրովն իր սերբ գործընկեր Իվիցա Դաչիչի հետ բանակցությունների արդյունքներն ամփոփող մամուլի ասուլիսի ընթացքում այսօր անդրադարձել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման թեմային՝ նշելով, որ Մոսկվայի կարծիքով՝ Բաքվի և Երևանի միջև ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացում վերջին պայմանավորվածությունները թղթի վրա չեն մնա, չնայած որ նախկինում շատ պայմանավորվածություններ մնացել են թղթի վրա։

«Ապրիլի 15-ին Ադրբեջանի և Հայաստանի ԱԳ նախարարների՝ Մոսկվայում տեղի ունեցած հանդիպման արդյունքներով, մթնոլորտը զգալով, որում հիմա աշխատանքն ընթանում է, ես հիմքեր ունեմ ենթադրելու, որ և՛ Բաքուն, և՛ Երևանը շահագրգռված են, որ այս անգամ պայմանավորվածությունները թղթի վրա չմնան։ Մենք կօգնենք»,- ասել է Լավրովը։

Այնուհետև Լավրովն ավելի ուշագրավ դիտարկում է անում:
Անդրադառնալով Ադրբեջանի ԱԳՆ Էլմար Մամեդյարովի հայտարարությանն այն մասին, որ քննարկումները եղել են Ռուսաստանի կողմից 2016-ին արված առաջարկների շուրջ, Լավրովը նկատում է, որ դրանք դուրս չեն գալիս ԵԱՀԿ ՄԽ համանախագահների մոտեցումների շրջանակից, դրանք ենթադրում են հակամարտող կողմերի միջև պայմանավորվածությունների որոնում` տարածքային ամբողջականության, ժողովուրդների ինքնորոշման, ուժի չկիրառման սկզբունքների հիման վրա: ՌԴ ԱԳՆ-ի խոսքով՝ այդ ամենն արտացոլված է համանախագահների բազմաթիվ հայտարարություններում, իսկ մանրամասները գաղտնի են։

Սերգեյ Լավրովը հաստատել է, որ Մոսկվայում ապրիլի 15-ին ՀՀ և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպմանը քննարկվել են ռուսաստանյան կողմի 2016 թվականի առաջարկությունները: «Ադրբեջանի արտգործնախարարն իր հարցազրույցներից մեկում նշել է, որ 2016-ի առաջարկներն են քննարկվել: Եվ ես այստեղ հավելելու բան չունեմ», - ասել է Սերգեյ Լավրովը՝ Մոսկվայում Սերբիայի արտգործնախարարի հետ ասուլիսի ժամանակ:

Այսպես, Լավրովը մի կողմից շեշտում է, որ առաջարկությունների մանրամասները գաղտնի են, բայց հարկ է համարում հաստատել Մամեդյարովի նախորդ օրը արած բացահայտումները:

Վերջին 2 օրերին տեղի ունեցածն առավել քան պերճախոս վկայություն է այն մասին, որ Մոսկվան ու Բաքուն առաջ են տանում ղարաբաղյան կարգավորման իրենց տարբերակը: Սա դեռ քիչ է, նրանք այդ մասին հրապարակային, առանց կաշկանդվելու բարձրաձայնում են:

Հայկական կողմն էլ, պարզ է, որ ինչ-որ առաջարկություններ արել է: Հիշեցնենք, որ մարտ ամսին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, խոսելով ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացի մասին, ասել էր. «Անշուշտ, մենք ցանկանում ենք նոր բովանդակություն հաղորդել խաղաղ գործընթացին և մեր առաջարկությունները միջնորդների միջոցով ներկայացրել էինք ադրբեջանական կողմին»։

Սակայն ոչ մեկին հայտնի չէ, թե պաշտոնական Երևանը ինչ է առաջարկել, կամ որ ավելի ճիշտ է ասել՝ ինչի դիմաց:

Թամար Բագրատունի

դիտվել է 2159 անգամ
Լրահոս
Կաթողիկոսին դեռևս արգելված է լքել սեփական երկիրը Ողբերգական դեպք՝ Երևանում. «Հաղթանակ» կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին Քանաքեռավանում ջրամատակարարվող ջուրը աղտոտված է Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ Հնդկաստանը կոչ է արել բարեփոխել ՄԱԿ-ը՝ հաշվի առնելով Գլոբալ հարավի շահերը 12 ժամ ջուր չի լինի Այս իշխանությունները, համայնքները զավթելով, դրանք դարձրել են իրենց վերարտադրության հենարան Նոկաուտ, որը ճանապարհ հարթեց դեպի տիտղոս. Ծառուկյանը հաստատել է խոսակցությունները Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Geely»-ն և «Լադա»-ն․ կա վիրավոր Նշանակվել է Գրիշա Պետրոսյանը Թուրքիայում տղամարդը AI-ով Էրդողանի հետ լուսանկարներ է հրապարակել․ նա ձերբակալվել է Հայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի հավաքականին Մհեր Գրիգորյանի գրասենյակը հրաժարվում է ասել, թե սահմանազատման հիմքում ինչ քարտեզ է դրված Արթուր Ավանեսյանի՝ Կանդազի տնային կալանքը փոփոխվել է Նիկոլի բարձրաստիճան պաշտոնյան մեկնել է Բաքու․ ի՞նչ սպասել․ Հենրիխ Դանիելյան (video) Ինչպես Իշխան Զաքարյանի ընտանիքը դարձավ Ծաղկաձորի սպորտային համալիրի սեփականատեր. «Հետք» Առաջարկվում են փոփոխություններ Իրանի դեսպան․ «Մենք հասկանում ենք Հայաստանի արտաքին քաղաքականության ռազմավարական վեկտորը» Փաշինյանը շարունակում է տանջել թոշակառուներին․ ընդդիմությունը հենց հիմա զբաղվեք այս հարցով․ Սարգսյան (video) Խոշոր վթար․ BMW X6-ն ու BYD-ն բախվել են, կա 3 վիրավոր
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am