Ռուսական զենիթահրթիռային համակարգերը կպահվեն Ադրբեջանո՞ւմ

Թուրքիայի կողմից ռուսական արտադրության C-400 (S-400) հակաօդային պաշտպանության համակարգերի ձեռքբերման հարցում Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը «ողջամիտ դիրքորոշում է» դրսևորում: Այս մասին հայտարարել է Թուրքիայի ֆինանսների նախարար, Ռեջեփ Էրդողանի փեսա Բերաթ Ալբայրաքը` Սպիտակ տանը երկուշաբթի երեկոյան կայացած բանակցությունների ավարտին:

Ալբայրաքը Վաշինգտոն էր ժամանել երկկողմ տնտեսական կապերի զարգացման հեռանկարները քննարկելու նպատակով, ինչպես նաև Սպիտակ տուն էր բերել նախագահ Էրդողանի` Թրամփին ուղղված նամակը` նվիրված C-400 համակարգերի ձեռքբերմանը, հաղորդում է «Ազատությունը»:

Հիշեցնենք, որ ԱՄՆ-ը կտրականապես դեմ է Անկարայի կողմից ռուսական արտադրության հակահրթիռային պաշտպանության համակարգերի ձեռքբերմանը` պնդելով, որ դրանք անհամատեղելի են ՆԱՏՕ-ի Հակաօդային պաշտպանության միասնական համակարգի հետ: Թուրքական կողմը, սակայն, շարունակում է հակադարձել, որ C-400 համակարգերը գործելու են անկախ և որևէ կերպ չեն օգտագործվելու ՆԱՏՕ-ի անդամ պետություններից որևէ մեկի դեմ:

Պենտագոնում, սակայն, զգուշացնում են, որ C-400 համակարգերի ձեռքբերման դեպքում Թուրքիան կարող է մոռանալ ամերիկյան նորագույն F-35 կործանիչների մատակարարումների, ինչպես նաև դրանց մի շարք կարևոր դետալների` թուրքական գործարաններում արտադրության մասին: Ավելին, ամերիկյան իշխանությունները զգուշացնում են, որ Անկարան ռուսական հակաօդային պաշտպանության համակարգերի ձեռքբերման դեպքում կարող է հայտնվել պատժամիջոցների իրական վտանգի առջև:
«Դոնալդ Թրամփը ողջամտորեն և ըմբռնումով մոտեցավ թուրքական կողմի այն փաստարկներին, որոնք վերաբերում էին C-400 համակարգերի ձեռքբերմանը», - CNN Turk հեռուստաընկերության փոխանցմամբ՝ հայտարարել է Թուրքիայի ֆինանսների նախարար Բերաթ Ալբայրաքը, հույս հայտնելով, որ Վաշինգտոնի տեսակետը այս հարցում կարող է որոշակի ճշգրտումների ենթարկվել:

Այս օրերին Վաշինգտոնում է նաև Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը: Այստեղ նա մասնակցում է թուրք-ամերիկյան հարաբերությունների հեռանկարներին նվիրված համաժողովին, որի ընթացքում մեկ անգամ ևս պնդեց, թե չնայած Վաշինգտոնից նկատվող ճնշմանը՝ Թուրքիայի չի հրաժարվելու C-400 համակարգերի ձեռքբերման գաղափարից: «Վերջնագրերը, վերջնաժամկետները և սպառնալիքները գործին չեն օգնում և հակասում են դաշնակցային հարաբերությունների ոգուն», - նշում էր Թուրքիայի պաշտպանության նախարարը` ընդգծելով, որ թուրքական զինված ուժերի գլխավոր շտաբը արդեն իսկ նախնական պատկերացում ունի, թե որտեղ են տեղակայվելու ռուսական արտադրության հակաօդային պաշտպանության համակարգերը: «C-400 համակարգերն ըստ ամենայնի պաշտպանելու են մեր երկրի խոշորագույն քաղաքների` Անկարայի և Ստամբուլի օդային տարածքը», - ասում էր Աքարը:

Ըստ «Ազատության»՝ Ավելի վաղ իշխանություններին մոտ կանգնած «Ենի Շաֆաք» օրաթերթը տեղեկացնում էր, որ C-400 համակարգերի տեղակայման առաջին կետը դառնալու է Անկարայից ոչ հեռու գտնվող ռազմական օդանավակայաններից մեկը:
Թուրքիայի պաշտպանության նախարարի խոսքով, ի դեպ, C-400 համակարգերը կարող են Թուրքիա մատակարարվել ավելի վաղ, քան ակնկալվում էր` արդեն այս տարվա հունիսին: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը մի քանի շաբաթ առաջ որպես հակահրթիռային համակարգերի մատակարարման ամենաօպտիմալ ժամկետ մատնանշել էր հուլիս ամիսը: Թուրքական A-Haber հեռուստաընկերության կայքում տեղեկություն էր հայտնվել, որի համաձայն՝ ամերիկացիների հետ առկա տարաձայնությունների ֆոնին, Մոսկվայից ձեռք բերված C-400 համակարգերը կարող են ժամանակավորապես ի պահ տրվել Ադրբեջանում կամ Կատարում:
«Թուրքական պաշտպանական գերատեսչությունն արդեն իսկ ընտրել է այն 100 զինծառայողներին, որոնք նախ կմեկնեն Ադրբեջան` վարժանքներ անցկացնելով C-300 «Ֆավորիտ» համակարգերի վրա, ինչից հետո կուղևորվեն Ռուսաստան` ծանոթանալով արդեն C-400 համակարգերի աշխատանքին», - գրում են թուրքական լրատվամիջոցները:

Մետաքսյա Շալունց

դիտվել է 4844 անգամ
Լրահոս
Կաթողիկոսին դեռևս արգելված է լքել սեփական երկիրը Ողբերգական դեպք՝ Երևանում. «Հաղթանակ» կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին Քանաքեռավանում ջրամատակարարվող ջուրը աղտոտված է Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ Հնդկաստանը կոչ է արել բարեփոխել ՄԱԿ-ը՝ հաշվի առնելով Գլոբալ հարավի շահերը 12 ժամ ջուր չի լինի Այս իշխանությունները, համայնքները զավթելով, դրանք դարձրել են իրենց վերարտադրության հենարան Նոկաուտ, որը ճանապարհ հարթեց դեպի տիտղոս. Ծառուկյանը հաստատել է խոսակցությունները Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Geely»-ն և «Լադա»-ն․ կա վիրավոր Նշանակվել է Գրիշա Պետրոսյանը Թուրքիայում տղամարդը AI-ով Էրդողանի հետ լուսանկարներ է հրապարակել․ նա ձերբակալվել է Հայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի հավաքականին Մհեր Գրիգորյանի գրասենյակը հրաժարվում է ասել, թե սահմանազատման հիմքում ինչ քարտեզ է դրված Արթուր Ավանեսյանի՝ Կանդազի տնային կալանքը փոփոխվել է Նիկոլի բարձրաստիճան պաշտոնյան մեկնել է Բաքու․ ի՞նչ սպասել․ Հենրիխ Դանիելյան (video) Ինչպես Իշխան Զաքարյանի ընտանիքը դարձավ Ծաղկաձորի սպորտային համալիրի սեփականատեր. «Հետք» Առաջարկվում են փոփոխություններ Իրանի դեսպան․ «Մենք հասկանում ենք Հայաստանի արտաքին քաղաքականության ռազմավարական վեկտորը» Փաշինյանը շարունակում է տանջել թոշակառուներին․ ընդդիմությունը հենց հիմա զբաղվեք այս հարցով․ Սարգսյան (video) Խոշոր վթար․ BMW X6-ն ու BYD-ն բախվել են, կա 3 վիրավոր
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am