Հայաստանում ոչ ոք իրավունք չունի հարցերը լուծել զենքի օգնությամբ։ Այսօր ԱԺ–ում հարցուպատասխանի ժամանակ այս մասին հայտարարեց Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը` նշելով, որ Զարթոնք գյուղի հայտնի միջադեպից հետո մտածում են՝ կարո՞ղ է շատ լիբերալ են:
«Զարթոնք գյուղի հայտնի միջադեպից հետո մենք մտածում ենք, որ կարող է՝ մենք շատ լիբերալ ենք, կարող է՝ տեղ կա, որ պետք է ասենք՝ սենց չեղավ, միջամտենք եւ լուծումներ գտնենք: Բոլոր նրանք, ովքեր կփորձեն բռնությամբ հարց լուծել, բանտում են հայտնվելու։ Տարբերակ չունեն։ Որեւէ մեկը հանկարծ չփորձի Հայաստանում դանակ, զենք խաղացնել։ Կներեք, էլի կրկնեմ՝ ոչ միայն ասֆալտին կփռենք, այլեւ պատերով կտանք։ Որեւէ մեկը հանկարծ չփորձի դանակով հարց լուծել։ Եթե նույնիսկ միջադեպեր կլինեն, որ ինչ-որ մարդիկ, ինչ-որ կապեր օգտագործելով՝ կպլստան այս մի քրեական գործից, մեկ է՝ հաջորդ պահին վզներից բռնելու ենք։ Որեւէ մեկը չփորձի դանակ խաղացնել, գողական խաղացնել Հայաստանի Հանրապետությունում»:
Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը
Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը
Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը
Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը
Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը
Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը
Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը