Ինչու ԵԽԽՎ-ում Փաշինյանին երկրի ղեկավարի համար նախատեսված աթոռ չհատկացրին

Իրավունքը գրում է.«Թերևս շատերը նկատած կլինեն, որ ԵԽԽՎ-ում իր ելույթից հետո վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատ­վիրակների հարցերին պա­տասխանում էր տեղից՝ մի շար­քում նստած ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի, իր մամուլի քարտուղար Վլադիմիր Կարապետյանի և մյուսների հետ: Ավելին՝ ամեն անգամ հարցին պատասխանելու հա­մար կանգնում էր ու նստում:

Մինչդեռ նախկինում թե´ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի, թե´ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի օրոք ամբիոնի մոտ հատուկ աթոռ էր հատ­կացվում երկրի ղեկավարներին, որտեղից էլ նստած պատասխանում էին ԵԽԽՎ-ական պատգամավորների հարցերին: Թե ինչով էր պայմանավորված, որ Փաշինյանին երկրի ղեկավարի համար նախատեսված աթոռ չհատկացվեց, «Իրավունքը» հետաքրքրվեց ԱԺ արտաքին հարաբերությունների մշտա­կան հանձնաժողովի նախագահ, ՔՊ-ական Ռուբեն Ռուբինյանից:

- Պետք է ասեմ, որ դրա նախորդ օրը Վրաստանի վարչապետն է ելույթ ունեցել ԵԽԽՎ-ում և նույն ձևաչափի մեջ էր, այ­սինքն՝ նույն տեղում էր նստած: Կարծում եմ՝ այստեղ զուտ ԵԽԽՎ արարողակարդային հարցն է, որ նախագահների կամ երկրի գլուխների դեպքում մի ձևով են նստեցնում, վարչապետների դեպքում՝ այլ ձևով: Այնպես որ, սա զուտ արարողակարգային հարց է, և որքան հիշում եմ՝ վարչապետները ԵԽԽՎ-ում միշտ այդ ձևաչափով են պատասխանել:

Ինչ խոսք, առաջին հայացքից կարող է տպավորություն ստեղծ­վել, թե արդարացումը տեղին է: Բայց, արի ու տես, որ Վրաստանին օրինակ բերելը հեչ տեղին չէր:

Հիշեցնենք, որ մեր հարևան Վրաստանում, ի տարբերություն Հայաստանի, կա ուղիղ ժողովր­դի քվեով ընտրվող նախագահ, իսկ մենք չունենք նման հնարա­վորություն: Ըստ էության, Վրաստանում նախագահին ավելի մեծ լիազորու­թյուններ են վերապահված, քան ՀՀ նախա­գահին:

Հետևաբար, եթե ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակությունը կամ վարչապետի արարողակարգային բաժինը լավ բացատ­րեին, որ ՀՀ Սահմանադրությամբ՝ մեր երկի­րը ղեկավարում է վարչապետը, հավանաբար աթոռ կդնեին նաև Ն. Փաշինյանի հա­մար:

Իսկ եթե, իմանալով հանդերձ, ԵԽԽՎ-ում որոշել են Ն. Փաշինյանին «հանգիստ նստեցնել» շարքային նախարարների աթո­ռին, առնվազն կարելի է եզրակացնել, որ եվրակառույցում մեր երկրի գլուխ, ինչպես նշում է Ռ. Ռուբինյանը, ընկալում են ՀՀ նա­խագահ Արմեն Սարգսյանին, այլ ոչ թե Փա­շինյանին: Իսկ հակառակ դեպքում՝ ստացվում է, որ հերթական անլիության հետևան­քով ԵԽԽՎ-ում այդպես էլ տեղը չբերեցին, թե ով էր ելույթ ունենում Հայաստանից՝ թավ­շյա իշխանափոխության և իր անձի մասին»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

դիտվել է 701 անգամ
Լրահոս
ԱՄՆ-ն Իրանից նավթ տեղափոխող նավ է կալանել Դա կարող է մեկնաբանել ցանկացած բժիշկ․Մուսինյան Ողբերգական ավտովթար՝ Արագածոտնի մարզում․ մարմինը դուրս բերելու համար օգտագործվել է հատուկ տեխնիկա Զախարովան հեգնել է S-400-ի շուրջ ճգնաժամը կարող է լուծվել առաջիկա ամիսներին․ Թուրքիայում ԱՄՆ դեսպան Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակն է ոգեկոչվել Հալեպի ազգային միացյալ վարժարանում Փաշինյանի հրահանգով աշխատանքից հեռացրել են լեգենդար Կանդազի որդուն․ Նաիրի Հոխիկյան Արագածոտնի մարզում «Volkswagen Vento»-ն բախվել է քարերին և հայտնվել ջրատարում․ կա 5 վիրավոր ԿԸՀ-ն ներկայացրել է ընտրություններին առաջադրման հայտ է ներկայացրած 19 քաղաքական ուժերին ՀՀ իշխանությունների համար կանխատեսելի սցենար էր, որը ճանապարհ էր բացելու Նիկոլ–Ալիև երազանքի համար ԿԸՀ-ն ԱԺ ընտրություններին առաջադրման հայտ է ստացել 19 քաղաքական ուժից ՀՀ-ին պետք են արդար ընտրություններ, ինչին այսօր խանգարում է հենց Փաշինյանի իշխանությունը. Ամստերդամ Պահարանից գողացել ոսկյա զարդեր․ բացահայտում Բա դու ի՞նչ էիր լսում խցում․․․ գնա Գյումրի ու լսիր՝ ինչ է արել Վարդան Ղուկասյանը (video) Պարտքը 15 մլրդ է դառնում իր ՔՊ-ականներին հաճոյանալու, իր կառավարությունը պահելու համար․ Հարցում (video) Սեյրան Օհանյանի կարևոր խոսքը՝ անհետ կորածների ծնողներին (video) Տղե՛րք, էդ մանդատը ոչ մեկին պետք չի գա, եթե․․․ Արծվիկ Մինասյանի ակնարկը (video) Հարձակում սպասե՞նք․ ես ձեզ ասեմ՝ ինչպես է այսօր Փաշինյանը պահում տիրադավներին․․․ տեր Վրթանես (video) «10-ը լավ թիվ է»․ «Հայաստան» դաշինքն իր փաստաթղթերը ԿԸՀ ներկայացրած 10-րդ ուժն է (video) ՇՏԱՊ․ «Հերիքա՛ իրար կյանք ուտեք»․ Բագրատ Սրբազանը դիմեց ընդդիմադիրներին (video) ՇՏԱՊ․ Մայիսի 3-ին և 4-ին բոլորս՝ փողոցնե՛ր․ Նարինե Դիլբարյան (video) Լավրովի վերջին հայտարարությունը մտահոգել է Էրդողանին. Aydinlik Gazetes Խավարածին մեկը փորձում է իր ապազգային սատանայական թեզերով կուրացնել ժողովրդին. Տեր Նարեկ Անհետ կորածների հարազատները փակել են Երևանի Բաղրամյան պողոտան Արարատի մարզում 3-ամյա երեխան ջերմային այրվածքներով տեղափոխվել է ԲԿ
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 22-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am