Բռնատիրության օրոք պայքարը լինում է փողոցում

Այսօր Երեւանի Սարյանին պուրակից մի խումբ քաղաքացիները՝ ձեռքներին տարբեր չափսի տոնածառներ, երթով շարժվեցին դեպի Ազատության հրապարակ: «Մենք որոշեցինք հավաքվել, մեր համերաշխությունը հայտնել նաեւ ձերբակալված քաղաքացիներին: Մենք ունենք քաղբանտարկյանել, որոնցից մեկը նաեւ վերջերս ձերբակալվեց եւ կալանավորվեց՝ Գեւորգը Սաֆարյան: Կալանավորվեց տոնածառը պաշպանելու համար, ի դեպ: Մենք ուզում ենք ուղղակի ապացուցել, որ ՀՀ-ում քաղաքացիներն իրավունք ունեն սահմանադրական իրավունքներից բացի բռնել տոնածառ, տեղադրել տոնածառ ու նաեւ հագնել տոնածառի նման հագուստներ եւ որեւէ մեկը, ոչ մի ոստիկանություն, ոչ մի իշխանություն, ոչ մի Սերժ Սարգսյան, ոչ ոք չի կարող բռնանալ տարրական իրավունքների վրա»,- երթից առաջ հայտարարեց «Ժառանգություն» կուսակցության անդամ Հովսեփ Խուրշուդյանը՝ հավելելով, որ պետք է իշխանության վախերը չափել: Տոնական հավաքի ավարտից հետո «Նոր Հայաստան» ճակատի առաջնորդներից Ժիրայր Սեֆիլյանն անդրադառնալով  քննադատություններին առ այն, որ «Նոր Հայաստան»-ի՝ իշխանափոխության համար սկսված պայքարը վերածվել է տոնածառ դնելու համար պայքարի կամ վրան տեղադրելու արգելքի դեմ պայքարի, ասաց. «Բռնատիրության օրոք պայքարը լինում է փողոցում եւ պատահական չէ, որ մենք դեկտեմբերի մեկից դրսում ենք գտնվում: Բռնատիրության օրոք այն մարդիկ կամ այն ուժերը, որոնք մտադրված են դասական միջոցներով, այսինքն՝ ընտրությունների միջոցներով որեւէ դրական արդյունքի հասնել՝ մեղմ ասած միամիտներ են: Ես կարող եմ երկար փաստարկներ բերել թե ինչու, բերեմ մի քանիսը: Այն երկրում, որտեղ գոյություն չունի անկախ դատարան, միայն այս փաստը բավարար է, որ ընտրություններով փոփոխություն անելու մտադրությունից հրաժարվել»,- արձագանքեց Ժիրայր Սեֆիլյանը՝ նշելով, որ պատահական չի, որ իրենք ասում են՝ իշխանափոխությունը պետք է լինի այլընտրանքային լուծմամբ:  

դիտվել է 47 անգամ
Լրահոս
«Ֆազ»-ի սպանության գործով անցնող Չաղ Ռուստամի նկատմամբ կիրառվեց տնային կալանք 2 աշխատակիցներ հոսանքահարվել են. մեկը մահացել է, մյուսը՝ վիրավորվել ԱՄՆ-ն նավթատար է խոցել Օմանի ծոցում Արտակարգ դեպք՝ Տավուշի մարզում Վանդալիզմի դեպք Գյումրիում. «Մայր Հայաստան» հուշահամալիրի «ոսկե» տառերը գտնվել են աղբամանում Շնորհակալ ենք բոլոր նրանց, ովքեր ֆինանսական աջակցություն են ցուցաբերել Դիլիջանի եկեղեցու կառուցմանը Կոտրել են Գյումրու Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու պատուհանների ապակիները Արմավիրի մարզում բախվել են 2 «Mercedes»-ներն ու «Dodge»-ը․ 5 վիրավորներից 2-ի վիճակը ծայրահեղ ծանր է Վերջին երկու օրերի վերահաշվարկների արդյունքում «Բարգավաճ Հայաստան»-ի օգտին ավելացել է 140 ձայն Դատարանը բավարարել է Բագրատ Սրբազանի հայցն ընդդեմ Ստյոպա Սաֆարյանի Հունիսի 11-ին ջուր չի լինելու․ հասցեներ Ճամբարակում «ՈւԱԶ»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց, գլխիվայր հայտնվել ջրատար փոսում․ կան վիրավորներ Հունիսի 2-ին մաhացած զինվորի գործով 4 անձ է կալանավորվել Օմանի ծոցում Իրանին առնչվող նավթատար նավ է բռնկվել Արտակ Ավետիսյանն ազատվել է բանտային կալանքից․ նրա նկատմամբ կիրառվել է վարչական հսկողություն Արթուր Օսիպյանը ազատ կարձակվի. Դատախազություն Մտածեք, թե ինչ եք թողնելու ձեզանից հետո. Շարմազանովը հիշեցրել է Օրգովի 12-ամյա աշակերտին քաղցրավենիքի միջոցով թմրանյութ են տվել. երեխայի վիճակը ծանր է Քրեական բարձրագույն կարգավիճակ ունեցող անձի նկատմամբ ընտրվել է կալանք, հայտարարվել հետախուզում Ուշադիր լսե՛ք, ես հիմա երկու կարևոր բան եմ պատմելու Նիկոլից․ Լևոն Զուրաբյան (video) «Նիկոլը կեղծել է ձայները, ասեմ՝ ինչ ենք անելու հետո․․․»․ Լևոն Զուրաբյան (video) Իհարկե մանդատները պետք է վերցնել․ հայ ժողովրդի 50+ տոկոսը ոչ է ասում Նիկոլ Փաշինյանին. Շարմազանով (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հունիսի 11-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հունիսի 11-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հունիսի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լևոն Զուրաբյանը Հունիսի 10-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Հունիսի 9-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հունիսի 9-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունիսի 5-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հունիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հունիսի 5-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀԱԿ անդամ Լևոն Զուրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am