Թող ոչ մի զոհ չպահանջվի նրանից բացի

Հեղափոխությունը սկսում է խժռել հարազատ զավակներին։ Պետական վերահսկողական ծառայության պետ Դավիթ Սանասարյանն այդ շարքում առաջինն է։

Ինչպես արդեն հայտնի է, «Փաստինֆո»-ն տեղեկություն է հրապարակել, որ ՊՎԾ աշխատակիցներին վերաբերող քրեական գործով ՊՎԾ պետ Դավիթ Սանասարյանը ներգրավվել է որպես կասկածյալ։ Նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել՝ ստորագրություն չհեռանալու մասին, իսկ քրեական դատավարության օրենսգրքի համաձայն՝ խափանման միջոց կիրառվում է դատավարական կարգավիճակ ունեցող անձի՝ կասկածյալի կամ մեղադրյալի նկատմամբ։ Լրատվամիջոցի հարցմանն ի պատասխան՝ ԱԱԾ մամուլի կենտրոնից ո՛չ հերքել են, ո՛չ հաստատել՝ խոստանալով ավելի ուշ պատասխանել։ Միաժամանակ արդեն տեղակություններ կան, որ առաջիկա օրերին Սանասարյանը կարող է ներգրավվել անգամ որպես մեղադրյալ։
Անշուշտ, քանի դեռ չկա օրինական ուժի մեջ մտած որոշում, գործում է անմեղության կանխավարկածը, բայց հանուն արդարության պետք է ասել, որ նոր իշխանությունները այդ կանխավարկածը բազմիցս ոտնահարել են՝ տարբեր պաշտոնյաների, հիմնականում նախկին՝ ներկայացնելով որպես հանցագործ, այն դեպքում, երբ հետագայում մեղադրանքներն ու կասկածները չեն հիմնավորվել։ Խնդիրը, սակայն, գործող բարձրաստիճան պաշտոնյայի, տվյալ դեպքում Դավիթ Սանասարյանի դեպքում անհամեմատ ավելի լուրջ է։ Սանասարյանը՝ որպես կերպար, առավել ևս որպես պետական վերահսկողական ամենաբարձր օղակի ղեկավար ուղղակիորեն ասոցացվում է հեղափոխության և Նոր Հայաստանի հետ։

Ի պաշտոնե Դավիթ Սանասարյանը հենց այն մարդն է, ով պարտավոր է բաց աչքերով հետևել պետական համակարգի մութ անկյուններին։ Նրա առաջնային պաշտոնական պարտականությունն է և՛ երկրի վարչապետին ներկայացնել կոռուպցիոն կետերը, և՛ պայքար տանել դրա դեմ։ Բայց հիմա ստացվում է, որ նա՝ որպես կասկածյալ, անցնում է ԱԱԾ-ի կողմից հարուցված քրեական գործով, ըստ որի՝ ՀՀ պետական վերահսկողության ծառայության պաշտոնատար անձանց կողմից պաշտոնեական դիրքի չարաշահմամբ պետական գնումների գործընթացին առերևույթ ապօրինի միջամտելու և օրինական ձեռնարկատիրական գործունեության համար խոչընդոտներ ստեղծելու դեպքեր են եղել / ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասի և 325-րդ հոդվածի 2-րդ մաս/։

Կոռուպցիայից զերծ կառավարման համակարգի ստեղծումը Նիկոլ Փաշինյանի ու նրա թիմի քարտբլանշն է՝ գլխավոր խաղաթուղթը, որով նա ընտրություններում հաղթանակ է տարել և ապահովել բարձր լեգիտիմություն։ Այսօր հասարակությունը Նիկոլ Փաշինյանի ու նրան նշանակած կադրերի բազմաթիվ թերացումներն ու ոլորտային տապալումները ներում է, բացառապես հանուն այն մտայնության, որ նրանք կոռումպացված կաշառակերներ չեն։ ՀՀ քաղաքացին հրաշալի հասկանում է, որ Փաշինյանն ու նրա կադրերը անփորձ են, չունեն զարգացման ծրագիր, չունեն համապատասխան գիտելիք ու փորձ՝ երկիրը ճգնաժամից դուրս հանելու համար։ Բայց կա մի ներքին հավատամք, և դա դեռևս ամենակարևորն է՝ նրանք կոռումպացված չեն։ Սա Փաշինյանի կառավարության ամենաուժեղ, բայց նաև ամենանուրբ ու ամենաթույլ կետն է, և հարվածը հասցվել է հենց այդ կետին, որից այն կողմ հեղափոխության բուրգը ուղղակի կփլուզվի՝ դոմինոյի էֆեկտով։ Սանասարյանի զոհաբերումը բոլոր առումներով թուլացնում է Նիկոլ Փաշինյանին, որովհետև պետական համակարգի թիկունքը պահող ամենակարևոր կառույցի՝ ՊՎԾ-ի գործունեության ողջ օրինականությունն է դրվում հարվածի տակ։ Հնարավոր է, որ Դավիթ Սանասարյանի զոհաբերումը ներթիմային պայքարի արդյունք է։ Ցանկացած իշխանության ներսում էլ ձևավորվում են բևեռներ, լինում է ներթիմային դաժան պայքար։ Իշխանության ղեկավարի ֆունկցիան այդ բևեռներին ու թիմերի շահերը հակակշռելն ու համակարգելն է, որովհետև երբ կասկածի տակ է դրվում վարչապետի վերահսկողական ծառայության օրինականությունը, դրանից առաջին հերթին թուլանում են իշխանությունն ու վարչապետը։

Կա վարկած, որ Սանասարյանի զոհաբերմամբ՝ Նիկոլ Փաշինյանը Կրեմլին սիրաշահելու ժեստ է անում՝ ցույց տալու համար, թե ինքը սորոսականներին հատուկ կարգավիճակ տալու ցանկություն չունի։ Բայց չի կարելի է այդ քայլին գնալ պետական ինստիտուտների ոչնչացման հաշվին։ Այդ մասին պետք էր ավելի վաղ մտածել՝ պետական համակարգում հզոր լծակների հետ գեթ մեկ օր չշփված սորոսկան, սակայն նաև ազնիվ հեղափոխական Դավիթ Սանասարյանին նման պատասխանատու պաշտոնի նշանակելուց առաջ։ Դա, ի դեպ, շահեկան կլիներ և՛ Սանասարյանի, և՛ Փաշինյանի, և՛ հեղափոխության, և՛ պետության համար։


Հայկ Դավթյան

դիտվել է 2719 անգամ
Լրահոս
Կաթողիկոսին դեռևս արգելված է լքել սեփական երկիրը Ողբերգական դեպք՝ Երևանում. «Հաղթանակ» կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին Քանաքեռավանում ջրամատակարարվող ջուրը աղտոտված է Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ Հնդկաստանը կոչ է արել բարեփոխել ՄԱԿ-ը՝ հաշվի առնելով Գլոբալ հարավի շահերը 12 ժամ ջուր չի լինի Այս իշխանությունները, համայնքները զավթելով, դրանք դարձրել են իրենց վերարտադրության հենարան Նոկաուտ, որը ճանապարհ հարթեց դեպի տիտղոս. Ծառուկյանը հաստատել է խոսակցությունները Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Geely»-ն և «Լադա»-ն․ կա վիրավոր Նշանակվել է Գրիշա Պետրոսյանը Թուրքիայում տղամարդը AI-ով Էրդողանի հետ լուսանկարներ է հրապարակել․ նա ձերբակալվել է Հայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի հավաքականին Մհեր Գրիգորյանի գրասենյակը հրաժարվում է ասել, թե սահմանազատման հիմքում ինչ քարտեզ է դրված Արթուր Ավանեսյանի՝ Կանդազի տնային կալանքը փոփոխվել է Նիկոլի բարձրաստիճան պաշտոնյան մեկնել է Բաքու․ ի՞նչ սպասել․ Հենրիխ Դանիելյան (video) Ինչպես Իշխան Զաքարյանի ընտանիքը դարձավ Ծաղկաձորի սպորտային համալիրի սեփականատեր. «Հետք» Առաջարկվում են փոփոխություններ Իրանի դեսպան․ «Մենք հասկանում ենք Հայաստանի արտաքին քաղաքականության ռազմավարական վեկտորը» Փաշինյանը շարունակում է տանջել թոշակառուներին․ ընդդիմությունը հենց հիմա զբաղվեք այս հարցով․ Սարգսյան (video) Խոշոր վթար․ BMW X6-ն ու BYD-ն բախվել են, կա 3 վիրավոր
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am