Բեսպրեդել.ով մեզ հետ չէ…

Սահմանադրական դատարանի դատավորի համար Արմեն Սարգսյանի կողմից ներկայացված թեկնածու Գոռ Հովհաննիսյանը ինչպես, որ սպասվում էր, չընտրվեց այդ պաշտոնում, նրա օգտին քվեարկեց 24, դեմ 75 պատգամավոր: Քննարկման ընթացքից եւ իշխող մեծամասնության վերաբերմունքից արդեն ակնհայտ էր, որ Գոռ Հովհաննիսյանին չեն ընտրելու:

Դա հայտնի էր նաեւ մինչ այդ, քանի որ իշխանության նախընտրելի թեկնածուն Վահե Գրիգորյանն է, որին նախագահ Սարգսյանը ներկայացրել էր նախորդ խորհրդարանի ընտրությանը, բայց տապալվեց: Սակայն ինչն էր ուշագրավ այսօրվա քննարկման ժամանակ: Իշխող խմբակցությունը թեկնածուին չաջակցելու համար մեծ հաշվով պատճառաբանեց փաստաղթային անհամապատասխանությունը, մասնավորապես, այն, որ թեկնածուն չունի պահանջվող 15 տարվա ստաժ: Ինքը՝ Հովհաննիսյանը քվեարկությունից հետո հայտնեց, որ
անհիմն են ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի պնդումները, թե թեկնածուի գրանցման փաստաթղթերի հետ կապված խառնաշփոթ է ստեղծվել.
«Ես չգիտեմ պատճառները, կարող եմ ասել, որ բոլոր փաստաթղթերը ներկայացրել եմ, բոլոր նախապայմաններին բավարարում եմ: Եվ հենց պարոն Նիկոլայ Բաղդասարյանի կողմից ամենից շատն էր քննարկվում այդ հարցը՝ մասնագիտական փորձառության, հենց ինքը իր ձեռքով ընդմիջման ժամանակ հաշվեց ու ստացավ իր ուզած թիվը, այսինքն՝ 15 տարուց ավելի: Միևնույն է, դրանից հետո, երբ որ ինքը համոզվել է, որ ես բավարարում եմ այդ նախապայմանը, միևնույն է, հայտարարվեց, որ չեմ բավարարում: Ես դա չհասկացա ճիշտն ասած: Բոլոր դեպքերում ես կարող եմ ասել, որ այդ պրոբլեմը, որը բարձրացվեց ու այդքան քննարկվեց, արհեստական էր»:

Հովհաննիսյանը նշեց, որ կարդացել է մամուլում` ԱԺ մեծամասնության ՍԴ դատավորի այլ թեկնածու ունենալու մասին. «Ես գրեթե համոզված եմ, որ իրականում ոչ ոք կասկած չունի, որ ես բավարարում եմ այդ պաշտոնին: Մարդիկ խոսում էին այդ մասին, և իմ տպավորությամբ ոչ ոք չէր ուզում ստուգել փաստաթղթերը: Ես ասում եմ՝ փաստաթղթերը կան, խնդրում եմ, ստուգեք, բայց ոչ ոք չէր ուզում»: Իրականում խնդիրն այլ տեղ էր, եւ իմքայլականները ըստ էության իրենց հարցադրումներում չթաքցրեցին, որ ի դեմս ՍԴ դատավորի, իրենք իշխանության համախոհ են փնտրում: Նրանք հարցեր էին հնչեցնում Մարտի 1-ի, Հոկտեմբերի 27-ի եւ իշխանության համար այլ սկզբունքային իրադարձությունների վերաբերյալ:

Քննարկումներին, թե Գոռ Հովհաննիսյանը հստակ պատասխան չտվեց պատգամավորների՝ Մարտի 1-ի մասին հարցերին, Հովհաննիսյանը ասաց. «Հստակ պատասխան ակնկալել մի հարցի վերաբերյալ, որը 10 տարուց ավելի այս պետության մեջ չի լուծվում և որը քննում են իրավապահ մարմինները, ինձ թվում է, այդքան էլ լուրջ չէ: Բացի դրանից, ես մի քանի անգամ շեշտեցի, որ ՍԴ դատավորը քաղաքականությամբ չի զբաղվում, և ՍԴ-ն քաղաքական մարմին չէ: Եվ ինձանից քաղաքական գնահատականներ պետք չէ ակնկալել»:

Հիշեցնենք, որ նա ի պատասխան Հայկ Գեւորգյանի հարցի հայտարարեց, որ այդ օրերին Հայաստանում չէր եւ սրտատրոփ կապ էր հաստատում հարազատների հետ՝ իմանալու, արդյոք իրենք էլ են մասնակցում այդ իրադարձություններին:«Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը տարակուսեց. «Քննարկման առաջին հատվածը վերաբերում էր նրան, թե արդյոք նա կարո՞ղ է լինել թեկնածու, թե ոչ: Զարմանում եմ, թե ինչո՞ւ ենք դա քննարկում: Զարմանում եմ, որ ԱԺ քաղաքական մեծամասնությունն է վիճարկում նրա թեկնածության հարցը, որովհետեւ նա արդեն իսկ գրանցված է որպես թեկնածու, էլ ինչի՞ եք նրան նման հարցեր ուղղում: Մենք պետք է քննարկեինք՝ ուզո՞ւմ ենք՝ նա դառնա ՍԴ դատավոր, թե ոչ»,-նկատեց Էդմոն Մարուքյանը:

Նրան չէին գոհացրել «Իմ քայլի» հարցադրումներն ուղղված Գոռ Հովհաննիսյանին. «Հենա միանգամից ասեիք, որ «տեղ չունեք»: Կարելի էր ի սկզբանե ասել, որ դեմ եք, որ չեք ուզում նա դառնա ՍԴ անդամ: Ես էլ չեմ կիսում նրա որոշ «ֆեյսբուքյան» գրառումներ, բայց տպավորություն է, որ դուք նրանում համախոհի եք փնտրում, որը մեր պատկերացրած բառերով պետք է գնահատական գա Ռոբերտ Քոչարյանի գործին, մարտի 1-ի իրադարձություններին, ՍԴ նախկին որոշումներին: Չի կարելի ՍԴ անդամի թեկնածուին որպես համախոհի նայել», նախատեց նա: Սակայն խորհրդարանական մեծամասնությունը ունի բոլոր հնարավորություններն ընդունել ցանկացած կարգի որոշումներ եւ կասկած չկա , որ նրանք այնքան կբոյկոտեն մինչեւ յուրայինի գործուղեն ՍԴ: Այս վերաբերմունքը հիշեցնում է 2008 թվականների հայտնի կարգախոսը՝ ով մեզ հետ չէ, տականք է:

Անի Սահակյան

դիտվել է 2805 անգամ
Լրահոս
Կաթողիկոսին դեռևս արգելված է լքել սեփական երկիրը Ողբերգական դեպք՝ Երևանում. «Հաղթանակ» կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին Քանաքեռավանում ջրամատակարարվող ջուրը աղտոտված է Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ Հնդկաստանը կոչ է արել բարեփոխել ՄԱԿ-ը՝ հաշվի առնելով Գլոբալ հարավի շահերը 12 ժամ ջուր չի լինի Այս իշխանությունները, համայնքները զավթելով, դրանք դարձրել են իրենց վերարտադրության հենարան Նոկաուտ, որը ճանապարհ հարթեց դեպի տիտղոս. Ծառուկյանը հաստատել է խոսակցությունները Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Geely»-ն և «Լադա»-ն․ կա վիրավոր Նշանակվել է Գրիշա Պետրոսյանը Թուրքիայում տղամարդը AI-ով Էրդողանի հետ լուսանկարներ է հրապարակել․ նա ձերբակալվել է Հայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի հավաքականին Մհեր Գրիգորյանի գրասենյակը հրաժարվում է ասել, թե սահմանազատման հիմքում ինչ քարտեզ է դրված Արթուր Ավանեսյանի՝ Կանդազի տնային կալանքը փոփոխվել է Նիկոլի բարձրաստիճան պաշտոնյան մեկնել է Բաքու․ ի՞նչ սպասել․ Հենրիխ Դանիելյան (video) Ինչպես Իշխան Զաքարյանի ընտանիքը դարձավ Ծաղկաձորի սպորտային համալիրի սեփականատեր. «Հետք» Առաջարկվում են փոփոխություններ Իրանի դեսպան․ «Մենք հասկանում ենք Հայաստանի արտաքին քաղաքականության ռազմավարական վեկտորը» Փաշինյանը շարունակում է տանջել թոշակառուներին․ ընդդիմությունը հենց հիմա զբաղվեք այս հարցով․ Սարգսյան (video) Խոշոր վթար․ BMW X6-ն ու BYD-ն բախվել են, կա 3 վիրավոր
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am