Շաղատ գյուղի պանթեոնում ավելացավ եւս մեկ հողաթումբ` Դավիթ Բագրատի Սարգսյանի շիրմաթումբը: Իր մարտական ընկերների հետ Դավիթ Սարգսյանը ապրիլի 3-ին մեկնել էր Արցախ` պաշտպանելու երկրի սահմանները, սակայն ապրիլի 4-ին խոցվել էր Մարտակերտի տարածքում` թշնամու անօդաչու ուղղաթիռի գնդակոծությունից: Նրա աճյունն ամփոփվեց հարազատ գյուղի` Շաղատի` արցախյան հերոսամարտում զոհվածների պանթեոնում, զինվորական կարգով: Ամբողջ գյուղը սգում էր: Վերջին հրաժեշտ տալու էին եկել ոչ միայն համագյուղացիները, այլև հարևան համայնքներից ու մարզերից ժամանած սգակիցներ: Համատարած խտացած տխրություն էր: Անասելի ցավ, ափսոսանք, բայց` հպարտության զգացումն էր թեւածում ողջ համայքնում` ամեն ազատամարտիկի, յուրաքանչյուր հայ զինվորի համար: -Դավիթ Սարգսյանը կիսատ գործ ուներ և առանց երկմտելու որոշեց ու մեկնեց,- նշում են համագյուղացիները:
Մանրամասներն` այստեղ
Մայիսի 18-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը
Մայիսի 18-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը
Մայիսի 18-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Մայիսի 18-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը