Սանասարյանը Զարթոնքից առաջ էլ Ուրցաձոր էր գործուղվել

Իրատեսը գրում է. «Արմավիրի մարզի Զարթոնք գյուղի միջադեպը «հարթած» Պետական վերահսկողական ծառայության պետ Դավիթ Սանասարյանը, որի անմիջական հորդորով է գուցե գյուղապետ Պարույր Սարգսյանը հրաժարականի դիմում գրել, առաջին անգամ չէ, որ այս կամ այն խնդրահարույց համայնք է գործուղվում: Նրա այցերից հետո սովորաբար համայնքապետերը հրաժարական են տալիս:

Այդպես եղավ նաև Ուրցաձոր համայնքում, բայց նոր ընտրություններից հետո հրաժարական ներկայացրած գյուղապետ Ռաֆիկ Անդրասյանը վերընտրվեց: Գյուղում իրավիճակ չփոխվեց, փոխարենը նոր ընտրությունների կազմակերպումից պետական բյուջեն ավելի քան 3 միլիոն դրամի վնաս կրեց:

Սանասարյանի այցը Զարթոնք հուզել էր շատերին՝ քաղաքագետների, հասարակական սեկտորի ներկայացուցիչների, նախկին պաշտոնյաների և այլն: ՊՎԾ պետի ներկայությունը նրանց ապշեցրել ու ջղայնացրել էր: Ուզում ենք հիշեցնել, որ ՊՎԾ պետը դեռ ամռանը «կրքեր էր հանդարտեցնում» նաև Ուրցաձորում, բայց, քանի որ բոլորը էյֆորիայի ազդեցության տակ էին կամ էլ պաշտոն ունեին, այդ ամենը չէին նկատում, իսկ մեզ՝ նկատողներիս, «հակահեղափոխական» պիտակը կպցնում:

Երկիրը ճիշտ ու արդյունավետ կառավարելու մասին մտահոգվածներս բարձրաձայնում էինք նաև ամենատարբեր արատավոր դրսևորումների մասին ու դարձյալ հանդիմանանքի արժանանում: Այսօր, սակայն, իշխանափոխությունից հետո վառ հեղափոխականի կերպարով հանդես եկող քաղաքագետներն ու առանձին անհատներն են խոստովանում, թե ապրիլ-մայիսին տեղի ունեցածը ոչ թե հեղափոխություն, այլ իշխանափոխություն էր:

Նրանց ներկայացրած փաստարկներն ու մեկնաբանությունները տարբեր են, բայց ինձ համար գոնե հասկանալի է հիմնական պատճառը՝ ակնկալիքները չեն արդարացել: Բանիմաց ու արդարադատ քաղաքագետը ամեն մի փոփոխություն նախ կանխազգում, ապա օբյեկտիվ մեկնաբանություն է տալիս, իսկ նրանք, ովքեր իշխանությունների ականջին հաճո հայտարարություններ են անում, ինչ-որ բանի են սպասում: Ինչպե՞ս կարող ես չասել նկատածդ, չարտահայտել մտահոգություններդ, եթե դա է քո մասնագիտությունը, ու հաշտ ես խղճիդ հետ: Իհարկե, պաշտոնը քաղցր բան է, բայց անունն ու հեղինակությունը կասկածի տակ չդնելը վեր է ամեն ինչից»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

դիտվել է 236 անգամ
Լրահոս
ԱՄՆ-ն Իրանից նավթ տեղափոխող նավ է կալանել Դա կարող է մեկնաբանել ցանկացած բժիշկ․Մուսինյան Ողբերգական ավտովթար՝ Արագածոտնի մարզում․ մարմինը դուրս բերելու համար օգտագործվել է հատուկ տեխնիկա Զախարովան հեգնել է S-400-ի շուրջ ճգնաժամը կարող է լուծվել առաջիկա ամիսներին․ Թուրքիայում ԱՄՆ դեսպան Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակն է ոգեկոչվել Հալեպի ազգային միացյալ վարժարանում Փաշինյանի հրահանգով աշխատանքից հեռացրել են լեգենդար Կանդազի որդուն․ Նաիրի Հոխիկյան Արագածոտնի մարզում «Volkswagen Vento»-ն բախվել է քարերին և հայտնվել ջրատարում․ կա 5 վիրավոր ԿԸՀ-ն ներկայացրել է ընտրություններին առաջադրման հայտ է ներկայացրած 19 քաղաքական ուժերին ՀՀ իշխանությունների համար կանխատեսելի սցենար էր, որը ճանապարհ էր բացելու Նիկոլ–Ալիև երազանքի համար ԿԸՀ-ն ԱԺ ընտրություններին առաջադրման հայտ է ստացել 19 քաղաքական ուժից ՀՀ-ին պետք են արդար ընտրություններ, ինչին այսօր խանգարում է հենց Փաշինյանի իշխանությունը. Ամստերդամ Պահարանից գողացել ոսկյա զարդեր․ բացահայտում Բա դու ի՞նչ էիր լսում խցում․․․ գնա Գյումրի ու լսիր՝ ինչ է արել Վարդան Ղուկասյանը (video) Պարտքը 15 մլրդ է դառնում իր ՔՊ-ականներին հաճոյանալու, իր կառավարությունը պահելու համար․ Հարցում (video) Սեյրան Օհանյանի կարևոր խոսքը՝ անհետ կորածների ծնողներին (video) Տղե՛րք, էդ մանդատը ոչ մեկին պետք չի գա, եթե․․․ Արծվիկ Մինասյանի ակնարկը (video) Հարձակում սպասե՞նք․ ես ձեզ ասեմ՝ ինչպես է այսօր Փաշինյանը պահում տիրադավներին․․․ տեր Վրթանես (video) «10-ը լավ թիվ է»․ «Հայաստան» դաշինքն իր փաստաթղթերը ԿԸՀ ներկայացրած 10-րդ ուժն է (video) ՇՏԱՊ․ «Հերիքա՛ իրար կյանք ուտեք»․ Բագրատ Սրբազանը դիմեց ընդդիմադիրներին (video) ՇՏԱՊ․ Մայիսի 3-ին և 4-ին բոլորս՝ փողոցնե՛ր․ Նարինե Դիլբարյան (video) Լավրովի վերջին հայտարարությունը մտահոգել է Էրդողանին. Aydinlik Gazetes Խավարածին մեկը փորձում է իր ապազգային սատանայական թեզերով կուրացնել ժողովրդին. Տեր Նարեկ Անհետ կորածների հարազատները փակել են Երևանի Բաղրամյան պողոտան Արարատի մարզում 3-ամյա երեխան ջերմային այրվածքներով տեղափոխվել է ԲԿ
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 22-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am