Քանի՞ աշխատատեղ է ավելացել իշխանափոխությունից հետո

168 ժամը գրում է.«Չնայած Հայաստանում աշխատատեղերի փակման վերաբերյալ խոսակցությունների պակաս չկա, այնուհանդերձ Նիկոլ Փաշինյանն առիթը բաց չի թողնում երբեմն-երբեմն հայտարարելու մի քանի տասնյակ հազարով աշխատատեղերի ավելացման մասին։ Սա շատերի մոտ գուցե տարակուսանք է առաջացնում, բայց փաստն այն է, որ այդպես էլ կա. պաշտոնական վիճակագրության համաձայն՝ այս տարվա հունվարին՝ նախորդ տարվա նույն ամսվա համեմատ, գրանցված աշխատատեղերի քանակը Հայաստանում իսկապես 51 հազարով ավելացել է։

Այլ հարց, որ մեծ մասը եղել է ոչ թե իշխանափոխությունից հետո, այլ իշխանափոխությանը նախորդած երեք ամիսներին` փետրվար-մարտ-ապրիլին։

Մինչ մանրամասներին անդրադառնալը` նշենք, որ Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի նիստի շրջանակներում գտնվելով Ստրասբուրգում՝ Նիկոլ Փաշինյանը մեկ օրվա ընթացքում երկու տարբեր թվեր հնչեցրեց Հայաստանում ստեղծված աշխատատեղերի վերաբերյալ. մի դեպքում հայտարարվեց 10 ամսում 50 հազարով, մյուս դեպքում` 51 հազարով աշխատատեղերի ավելացման մասին։

Խնդիրն ամենևին այն չէ, որ նույն բանի մասին Նիկոլ Փաշինյանը երկու տարբեր թվեր է ասում։ Նման շեղումը, այն էլ՝ վարչապետի հայտարարություններում, անշուշտ, նորմալ չէ։

Ամեն դեպքում համարենք, որ տեղի է ունեցել թյուրիմացություն։ Վերջին հաշվով, դրանից շատ բան չի փոխվում։ Բայց եթե խոսքն այն թվերի մասին է, որոնք հրապարակել է պաշտոնական վիճակագրությունը, ապա պատկերը բոլորովին էլ այնպիսին չէ, ինչպիսի տպավորություն փորձում է ստեղծել Նիկոլ Փաշինյանը։ Իշխանափոխությանը հաջորդած շրջանում աշխատատեղերը Հայաստանում իսկապես ավելացել են, բայց ոչ այնքան, որքան ասում է վարչապետը։

Ընդհակառակը` այս տարվա սկզբին դրանք բավական կտրուկ պակասել են. հունվարին նախորդ տարվա դեկտեմբերի համեմատ՝ հայտարարագրված աշխատատեղերի թիվը նվազել է գրեթե 25 հազարով։

Հասկանալի է, որ վարչապետը սրա մասին չի խոսում։ Բայց փաստը մնում է փաստ, որ այդպես է եղել։ Եվ դա արձանագրել է պաշտոնական վիճակագրությունը։ Ըստ այդմ, 2019թ. հունվարին Հայաստանում հայտարարագրված է եղել շուրջ 560,6 հազար աշխատատեղ, մինչդեռ`2018թ. դեկտեմբերին աշխատատեղերի թիվը գերազանցել է 585,3 հազարը։

Ստացվում է, որ մեկ ամսվա տարբերությամբ՝ աշխատատեղերը գրեթե 25 հազարով կրճատվել են»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

դիտվել է 583 անգամ
Լրահոս
ԱՄՆ-ն Իրանից նավթ տեղափոխող նավ է կալանել Դա կարող է մեկնաբանել ցանկացած բժիշկ․Մուսինյան Ողբերգական ավտովթար՝ Արագածոտնի մարզում․ մարմինը դուրս բերելու համար օգտագործվել է հատուկ տեխնիկա Զախարովան հեգնել է S-400-ի շուրջ ճգնաժամը կարող է լուծվել առաջիկա ամիսներին․ Թուրքիայում ԱՄՆ դեսպան Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակն է ոգեկոչվել Հալեպի ազգային միացյալ վարժարանում Փաշինյանի հրահանգով աշխատանքից հեռացրել են լեգենդար Կանդազի որդուն․ Նաիրի Հոխիկյան Արագածոտնի մարզում «Volkswagen Vento»-ն բախվել է քարերին և հայտնվել ջրատարում․ կա 5 վիրավոր ԿԸՀ-ն ներկայացրել է ընտրություններին առաջադրման հայտ է ներկայացրած 19 քաղաքական ուժերին ՀՀ իշխանությունների համար կանխատեսելի սցենար էր, որը ճանապարհ էր բացելու Նիկոլ–Ալիև երազանքի համար ԿԸՀ-ն ԱԺ ընտրություններին առաջադրման հայտ է ստացել 19 քաղաքական ուժից ՀՀ-ին պետք են արդար ընտրություններ, ինչին այսօր խանգարում է հենց Փաշինյանի իշխանությունը. Ամստերդամ Պահարանից գողացել ոսկյա զարդեր․ բացահայտում Բա դու ի՞նչ էիր լսում խցում․․․ գնա Գյումրի ու լսիր՝ ինչ է արել Վարդան Ղուկասյանը (video) Պարտքը 15 մլրդ է դառնում իր ՔՊ-ականներին հաճոյանալու, իր կառավարությունը պահելու համար․ Հարցում (video) Սեյրան Օհանյանի կարևոր խոսքը՝ անհետ կորածների ծնողներին (video) Տղե՛րք, էդ մանդատը ոչ մեկին պետք չի գա, եթե․․․ Արծվիկ Մինասյանի ակնարկը (video) Հարձակում սպասե՞նք․ ես ձեզ ասեմ՝ ինչպես է այսօր Փաշինյանը պահում տիրադավներին․․․ տեր Վրթանես (video) «10-ը լավ թիվ է»․ «Հայաստան» դաշինքն իր փաստաթղթերը ԿԸՀ ներկայացրած 10-րդ ուժն է (video) ՇՏԱՊ․ «Հերիքա՛ իրար կյանք ուտեք»․ Բագրատ Սրբազանը դիմեց ընդդիմադիրներին (video) ՇՏԱՊ․ Մայիսի 3-ին և 4-ին բոլորս՝ փողոցնե՛ր․ Նարինե Դիլբարյան (video) Լավրովի վերջին հայտարարությունը մտահոգել է Էրդողանին. Aydinlik Gazetes Խավարածին մեկը փորձում է իր ապազգային սատանայական թեզերով կուրացնել ժողովրդին. Տեր Նարեկ Անհետ կորածների հարազատները փակել են Երևանի Բաղրամյան պողոտան Արարատի մարզում 3-ամյա երեխան ջերմային այրվածքներով տեղափոխվել է ԲԿ
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 22-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am