Գուցե թիմակիցներին մանդատը վայր դնելու մասին «մուննաթախառն» մի ելույթ էլ ԱԺ ամբիոնի՞ց ունենա

Իրատեսը գրում է.«Նորագավթի մաքսատանը տեղի ունեցած միջադեպը շատերին է վրդովեցրել: Ես, օրինակ, ապշել եմ մտերիմներիս դատողության վրա, թե «վարչապետն ինչ արել, լավ է արել»: Մեկիկ-մեկիկ պատճենել ու պահել եմ բոլոր այն գրառումները, որ ձոն են՝ ի պաշտպանություն Նիկոլ Փաշինյանի՝ «դիմումդ կգրես, կգնաս, լսեցի՞ր»-ին: Ոչ միայն Հայաստանում, այլ նաև Երկիր մոլորակի վրա գերագույն արժեքը մարդն է, իսկ նրա պատիվն ու արժանապատվությունը՝ վեր ամեն ինչից: Այս օրերին շատ գրվեց ապրիլյան քայլարշավի ժամանակ դրոշի ամենատարբեր կիրառումների մասին՝ կրծկալ, թղթախաղի «սեղան», գուլպա... Փաշինյանամետները դրա արդարացումն էլ ունեն՝ գուլպան ու կրծկալը ընդամենը սիմվոլիկ ատրիբուտներ են: Իհարկե, իրենց ասածի բացարձակ ճշմարտացիությունը պնդողներին բարդ է բացատրել, որ պետական արժեքները պետք է բոլոր դրսևորումներում հարգել, բայց մի հիշեցմամբ փորձենք տալ բոլոր հարցերի պատասխանը:


Գործընկերներիցս մեկը Ազգային ժողովի 7-րդ գումարման պատգամավորների հետ բլից-հարցազրույց էր արել: Հարցերից երկուսը վերաբերում էին դրոշին ու օրհներգին:

«Իմ քայլը» խմբակցությունից հարցմանը մասնակցել էր 5 պատգամավոր: Նրանցից 3-ը տեղյակ չէին, թե ով է ՀՀ օրհներգի բառերի հեղինակը, մեկի կարծիքով էլ` «Միքայել Նալբանդյանը թարգմանել է օրհներգը»: Եռագույնի մասին հարցին, թե ինչ են են խորհրդանշում դրոշի գույները, չկարողացավ պատասխանել մեկ պատգամավոր: Մյուսները դրոշի ծիրանագույնը փոխարինել էին նարնջագույնով: Մեկ այլ պատգամավորի համար էլ «նարնջագույնը խորհրդանշում է ծիրանագույնը»:

Հարցման տեսանյութը համացանցում հասանելի է, ու բոլոր նրանց, որոնք իրենց սուրբ պարտքն են համարում հարվածել մաքսատան աշխատողին, խորհուրդ կտանք դիտել այն ու երկրի դեմքն արտացոլող պատգամավորների նկատմամբ ուշադիր լինել: Դրոշը պատին հենած մաքսատան ծառայակի՞ցն է անարգում պետական խորհրդանիշը, թե՞ եռագույնի խորհուրդն ու օրհներգի բառերի հեղինակին չիմացող իշխանական թևի պատգամավորը: Եվ եթե դրոշի նկատմամբ այդքան խիստ է Փաշինյանի վերաբերմունքը, գուցե առաջիկայում թիմակիցներին մանդատը վայր դնելու առնչությամբ մուննաթախռն մի ելույթ էլ ԱԺ ամբիոնի՞ց ունենա»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

դիտվել է 675 անգամ
Լրահոս
ԱՄՆ-ն Իրանից նավթ տեղափոխող նավ է կալանել Դա կարող է մեկնաբանել ցանկացած բժիշկ․Մուսինյան Ողբերգական ավտովթար՝ Արագածոտնի մարզում․ մարմինը դուրս բերելու համար օգտագործվել է հատուկ տեխնիկա Զախարովան հեգնել է S-400-ի շուրջ ճգնաժամը կարող է լուծվել առաջիկա ամիսներին․ Թուրքիայում ԱՄՆ դեսպան Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակն է ոգեկոչվել Հալեպի ազգային միացյալ վարժարանում Փաշինյանի հրահանգով աշխատանքից հեռացրել են լեգենդար Կանդազի որդուն․ Նաիրի Հոխիկյան Արագածոտնի մարզում «Volkswagen Vento»-ն բախվել է քարերին և հայտնվել ջրատարում․ կա 5 վիրավոր ԿԸՀ-ն ներկայացրել է ընտրություններին առաջադրման հայտ է ներկայացրած 19 քաղաքական ուժերին ՀՀ իշխանությունների համար կանխատեսելի սցենար էր, որը ճանապարհ էր բացելու Նիկոլ–Ալիև երազանքի համար ԿԸՀ-ն ԱԺ ընտրություններին առաջադրման հայտ է ստացել 19 քաղաքական ուժից ՀՀ-ին պետք են արդար ընտրություններ, ինչին այսօր խանգարում է հենց Փաշինյանի իշխանությունը. Ամստերդամ Պահարանից գողացել ոսկյա զարդեր․ բացահայտում Բա դու ի՞նչ էիր լսում խցում․․․ գնա Գյումրի ու լսիր՝ ինչ է արել Վարդան Ղուկասյանը (video) Պարտքը 15 մլրդ է դառնում իր ՔՊ-ականներին հաճոյանալու, իր կառավարությունը պահելու համար․ Հարցում (video) Սեյրան Օհանյանի կարևոր խոսքը՝ անհետ կորածների ծնողներին (video) Տղե՛րք, էդ մանդատը ոչ մեկին պետք չի գա, եթե․․․ Արծվիկ Մինասյանի ակնարկը (video) Հարձակում սպասե՞նք․ ես ձեզ ասեմ՝ ինչպես է այսօր Փաշինյանը պահում տիրադավներին․․․ տեր Վրթանես (video) «10-ը լավ թիվ է»․ «Հայաստան» դաշինքն իր փաստաթղթերը ԿԸՀ ներկայացրած 10-րդ ուժն է (video) ՇՏԱՊ․ «Հերիքա՛ իրար կյանք ուտեք»․ Բագրատ Սրբազանը դիմեց ընդդիմադիրներին (video) ՇՏԱՊ․ Մայիսի 3-ին և 4-ին բոլորս՝ փողոցնե՛ր․ Նարինե Դիլբարյան (video) Լավրովի վերջին հայտարարությունը մտահոգել է Էրդողանին. Aydinlik Gazetes Խավարածին մեկը փորձում է իր ապազգային սատանայական թեզերով կուրացնել ժողովրդին. Տեր Նարեկ Անհետ կորածների հարազատները փակել են Երևանի Բաղրամյան պողոտան Արարատի մարզում 3-ամյա երեխան ջերմային այրվածքներով տեղափոխվել է ԲԿ
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 22-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am