Մարիուս Յուզբաշյանի, Համբարձում Գալստյանի, Վահրամ Խորխոռունու, Գագիկ Պողոսյանի սպանությունների բացահայտումը նոր իշխանությունների օրակարգում չկա

Նորանկախ Հայաստանի քաղաքական-հասարակական կյանքը ցնցած մի շարք սպանություններ մնում են չբացահայտված։ Ավելին՝ կասեցված վարույթները չեն վերսկսվել, թեեւ ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը 2018 թվականի ապրիլին տեղի ունեցած իշխանափոխությունից հետո հայտարարել էր նախկինում կատարված ու չբացահայտված սպանությունների գործերով վերսկսելու անհրաժեշտության մասին։

«Վերջին շրջանում հանցավորության դեմ պայքարում իրավապահ մարմինների գործունեությունից հանրային սպասումներին զուգահեռ նկատելիորեն աճել է այդ պայքարում քաղաքացիների կողմից իրավապահ մարմիններին աջակցություն ցուցաբերելու պատրաստակամությունն ու տրամադրվածությունը»,-ասել էր Դավթյանը՝ նշելով, որ այդ հանգամանքը նախադրյալներ է ստեղծում չբացահայտված հանցագործությունների վերաբացման համար։

2018 թվականի հունիսի 14-ին Դատախազության կոլեգիայի նիստի ժամանակ Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը հանձրարություններ էր տվել՝ ակտիվացնելու չբացահայտված եւ հանրային հնչեղություն ունեցող ծանր եւ առանձնապես ծանր հանցագործությունների բացահայտնման ուղղված աշխատանքները. «Բազմաթիվ գործերով, որոնցով համարվել է, որ արվել է առավելագույնը, հարկավոր է ակտիվացնել նախաքննությունը, անհրաժեշտության դեպքում՝ վերսկսել կասեցված վարույթները: Ըստ այդմ՝ ըստ ենթակայության, դատախազության ստորաբաժանումների ղեկավարների կողմից այդ գործերով պետք է հետաքննության համապատասխան մարմիններին տրվեն հանձնարարություններ՝ կտրուկ ակտիվացնել օպերատիվ-հետախուզական աշխատանքները»,-ասել էր Արթուր Դավթյանը՝ նշելով, որ հանձնարարականները չպետք է կրեն ձևական բնույթ։

Մարտի 12-ին «Փաստինֆո»-ն գրավոր հարցմամբ դիմել էր ՀՀ դատախազություն՝ ճշտելու համար՝ վերսկսվե՞լ են արդյոք նախկինում կատարված մի շարք աղմկոտ սպանությունների գործերով վարույթները, հետաքննության համապատասխան մարմիններին տրվե՞լ են արդյոք հանձնարարականներ՝ ակտիվացնելու օպերատիվ-հետախուզական աշխատանքները Մարիուս Յուզբաշյանի, Համբարձում Գալստյանի, Վահրամ Խորխոռունու եւ Գագիկ Պողոսյանի սպանությունները բացահայտելու համար, եւ եթե այո, ապա գործերի բացահայտման ուղղությամբ դրական ի՞նչ տեղաշարժեր են գրանցվել։

Կայքի գրավոր հարցմանն ի պատասխան` պարզվեց, որ քաղաքական մեծ հնչեղություն ստացած այս սպանությունների գործերով օպերատիվ-հետախուզական միջոցառումներ իրականացնելու վերաբերյալ հանձնարարականներ չեն տրվել։ Համենայն դեպս՝ այդ հարցին դատախազությունը չէր պատասխանել։ Դատախազությունից ստացված գրավոր պատասխանում նշվում է.

«Մարիուս Յուզբաշյանի, Համբարձում Գալստյանի, Վահրամ Խորխոռունու սպանությունների դեպքերով հարուցված քրեական գործերը գտնվում են ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության վարույթում: Նշված քրեական գործերով որոշումներ են կայացվել վարույթը կասեցնելու մասին, մինչև հայտնի կդառնա որպես մեղադրյալ ներգրավվման ենթակա անձը»:

Ինչ վերաբերում է Գագիկ Պողոսյանի սպանությանը, ապա սպանության դեպքի առթիվ հարուցված քրեական գործի կասեցված վարույթը եւս չի վերսկսվել. «Միաժամանակ հայտնում եմ, որ կասեցված վարույթները վերսկսելու վերաբերյալ դատավարական ղեկավարում իրականացնող մարմնի կողմից հանձնարարություններ չեն տրվել, նշված քրեական գործերով որպես մեղադրյալ ներգրավված անձինք չկան»,-նշված է պատասխանում։

Ինչ վերաբերում է ՀՀ ոստիկանության պետի տեղակալ Գևորգ Մհերյանի սպանության դեպքի առթիվ հարուցված քրեական գործին, ապա այս գործով եւս դրական տեղաշարժ չկա, եւ սպանությունը չի բացահայտվել։ Այն ՀՀ գլխավոր դատախազի կողմից 2018 թվականի հունիսի 12-ին ուղարկվել է ՀՀ ազգային անվտանգության ծառայություն՝ քննչական վարչությունում նախաքննությունը շարունակելու համար. «Ներկայումս քրեական գործով որպես կասկածյալ կամ մեղադրյալ ներգրավված անձինք չկան»։

Հիշեցնենք, որ պետեկամուտների նախկին նախարար, վարչապետի վերահսկողական ծառայության պետ Գագիկ Պողոսյանն սպանվել է 2001 թվականի սեպտեմբերի 11-ին, պաշտպանության նախկին փոխնախարար Վահրամ Խորխոռունին՝ 1998 թվականի դեկտեմբերի 10-ին, Երևանում՝ իր բնակարանի շքամուտքում, Երեւանի նախկին քաղաքապետ Համբարձում Գալստյանը՝ 1994 թվականի դեկտեմբերի 19-ին, Երևանում, պետական անվտանգության կոմիտեի ղեկավար Մարիուս Յուզբաշյանը՝ 1993 թ. հունիսի 21-ին։

դիտվել է 1993 անգամ
Լրահոս
Թելադրվում են դրսից Մասիսում թեժ ընտրապայքար է սպասվում․ ո՞վ է իշխանության «սրտի» թեկնածուն. ArmLur.am Թագուհի Թովմասյանը երրորդ բալիկն է ունեցել Անձրև, ամպրոպ ու ջերմաստիճանի կտրուկ նվազում․ ինչ եղանակ է սպասվում Հայաստանում Ռուս-վրացական սահմանին տարհանել են քաղաքացիներին և հսկիչ անցակետի աշխատակիցներին. Լարսը փակ է Տիգրան Մեծի անվան զբոսայգում 4 անչափահասներ քարերով և փայտերով հարվածներ են հասցրել 3 անչափահասների Դատավորը մերժեց Խաչատուրովի նկատմամբ հանրային քրեական հետապնդումը դադարեցնելու միջնորդությունը Երևանի դպրոցներից մեկում աշակերտուհու պայուսակից հայտնաբերվել են ծխախոտ և սպիտակ փոշենման զանգված Հնչել էին կրակոցներ, ինչից հետո 34-ամյա տղամարդն ու ընկերները դիմել էին փախուստի․ բացահայտում Արտակարգ դեպք՝ Կոտայքում․ Երևան-Սևան ճանապարհին հրդեհ է բռնկվել թեփով և ալյուրով բարձված բեռնատարում ՄԱԿ ԳԱ-ում Փաշինյանի ելույթը կապ չուներ Հայաստանի Հանրապետության և հայ ժողովրդի շահերի հետ «Զեկույց», որը հավակնում է դատել Եկեղեցուն․ իսկ ո՞վ է դատավորը․ Սամվել դպիր Գրիգորյան Սուրբ Գևորգի տոնին Կարբիից դեպի Մուղնի ուխտերթ կանցկացվի Սահակյան․ Ադրբեջանի ՄԻՊ-ը չի ներկայացրել հայ գերիների իրավունքների ապահովումը հաստատող փաստաթղթեր Ստեփանակերտի պայթյունի գործով 5 փորձաքննությունից 3-ի եզրակացությունները ստացվել են․ ՔԿ․ Civilnet Թրամփն անձամբ է դիմավորել Չինաստանի առաջնորդին Էրդողանը բռնшկալ է. նա uպանում է քրդերին, ժխտում է Հայոց ցեղաuպանությունը. Նեթանյահու «Հաղթանակ» զբոսայգու պատից ջնջել են հերոս Ալբերտ Հովհաննիսյանի նկարը Ռուսաստանի զինված ուժերը հարվածել են Օդեսայի և Ներուբայսկեի երկու լոգիստիկ կենտրոններին 2023-ի այս օրը Արցախում քաոս էր, դժnխք էին դարձրել Արցախը. Մետաքսե Հակոբյան 300-ից ավելի մարդ զnhվել, վիրավորվել և անհետ կորել է, սակայն որևէ մեկն այս արյnւնnտ իրադարձության համար չի պատժվել. Աբրահամյան Երուսաղեմում հարձակվել են 9-ամյա հայ տղայի վրա․ տեսանյութ Խոշոր անջատումներ․ տասնյակ հասցեներում գազ չի լինի՝ սեպտեմբերի 25-ին Պաշտոնը «ժառանգություն է թողնելու»․ «Հրապարակ» Ծովինար Թադեւոսյանը պատժում է անհնազանդներին․ «Հրապարակ»
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am