Քաղաքական աղբանոցի պոտենցիալ հաճախորդները

 «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» նախագծին և հարակից մի շարք օրենքներում փոփոխություններ և լրացումների մասին օրենքների նախագծերի աղմկահարույց փաթեթը հասել է Ազգային ժողով: Անցած տարվա աշնանից Նիկոլ Փաշինյանի իշխանությունը պատրաստվում է ազատվել պետական ապարատի 10 հազար <<անբաններից>>, այդ մասին հայտնի դարձավ պաշտոնական փաստաղթից, որը ֆինանսների նախարարն ու փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն էին հասցեագրել վարչապետ Փաշինյանին: Դրան հաջորդեցին բողոքի ակցիաներ, եւ, ահա, ներկայացված նախագծից կարելի է հետեւություններ անել, որ կառավարությունը հասկացավ, թե որքան թանկ կարող է վճարել այդ փոփոխության դիմաց ու նահանջել է նախնական մտադրությունից: Նախագծի համաձայն 17 նախարարությունները կդառնան 12-ը, արդյունքում առավելագույն հաշվարկով կկրճատվեն մի քանի հարյուր աշխատակից: Սակայն, թե ինչու է հարկավոր այդ դեպքում գնալ նախարարությունների լուծարմանը, կամ սուպերնախարարությունների ստեղծման ճանապարհով, կառավարությունը պատասխան չունի, չունի նաեւ հաշվարկ, թե այդ փոփոխությունների արդյունքում որքան գումար է հնարավոր տնտեսել:

Նախագիծը քննարկվում էր պետաիրավական հանձնաժողովում։ ԲՀԿ պատգամավոր Գևորգ Պետրոսյանը ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանից հետաքրքրվեց՝ կոնկրետ որքան խնայողություն է բյուջեն անելու այս կրճատումների հաշվին։
Սակայն Արտակ Զեյնալյանը մի քանի անգամ չլսելու տվեց եւ չպատասխանեց։ «Նախարարություններ են միացվում՝ կրթության, գիտության, սպորտի, մշակույթի, ինձ ով կբացատրի այսօրվա կրթության նախարարն ի՞նչ կապ ունի սպորտի հետ, լավ, որ միացնում ենք, հեչ նշանակություն չունի ղեկավարների համապատասխանությունը ոլորտին»,-ասաց պատգամավորը եւ կասկածի տակ դրեց, որ մի մարդ կարող է արդյունավետ կառավարել սպորտի, գիտության, մշակույթի, կրթության ոլորտները միաժամանակ։

«Այդ դեպքում եկեք երեք նախարարություն թողնենք, մեկը ծախսերի, մյուսը ձեռքբերումների, մյուսն էլ դուխով առաջ գնալու»,-ասաց նա:

Արտակ Զեյնալյանը բացատրեց, թե ի՞նչ կապ ունի նախարարը սպորտի հետ։ Նա նշեց, որ չեն կարող մի ղեկավար ասել որևէ երկրում, որ իր ենթակայության տակ բոլոր ոլորտներին նույն հավասարությամբ առնչություն ունի։ ԼՀԿ խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը հարցի հարակից զեկուցող Վահագն Հովակիմյանից հետաքրքրվեց, թե վարչապետն ուժային երկու կառույցները՝ ԱԱԾ-ն ու ոստիկանությունը նախարարություն դարձնելու իր խոստումն ինչու չի կատարել ։ «Վարչապետի թեկնածու Փաշինյանը հայտարարեց, որ ԱԱԾ-ն ու ոստիկանությունը պետք է դառնան նախարարություններ։ Ուզում եմ իմանալ՝ ո՞րն է պատճառը, որ վարչապետի խոստումը չեք կատարում՝ որպես իշխող ուժի վարչության անդամ, ի՞նչ է փոխվել խոստումից հետո, գուցե որևէ ճնշման ներքո՞ է, որ այդ խոստումը չի կատարվել»,-հետաքրքրվեց նա։ Վահագն Հովակիմյանն ասաց, որ այս այդ բացառիկ իրավունքը կառավարությանն է տված, և կառավարությունն ինքն է որոշում, ինչ կառուցվածք կունենա։

«Ինչու ուժայինները՝ ԱԱԾ-ն ու ոստիկանությունը նախարարություն չդարձան՝ համոզված եմ, որ կառավարությունը վարչապետի գլխավորությամբ եկել է համոզման, որ իր ծրագրի իրացման համար այս կառուցվածքն է պետք: Հաջորդ փուլում արդյո՞ք անհրաժեշտ կլինի, որպեսզի նախարարություններ դառնան՝ չեմ կարող ասել>>, -անհասկանալի պատասխան տվեց նա:

Ստացվում է, որ իշխանության ներկայացուցիչները ՀՀԿ-ի հետքերով կարող են ցանկացած չտրամաբանված նախագիծ բերել խորհրդարան, քանի որ դա իրենց ինչ-ինչ շահեր է շոշափում եւ հայտարարել, որ ունեն սահմանադրական այդ իրավունքը: Միայն թե պետք չէ մոռանալ, որ նման բեսպրեդելի արդյունքում է, որ ՀՀԿ-ն այսօր հայտնվեց քաղաքական աղբանոցում:

Անի Սահակյան

դիտվել է 3152 անգամ
Լրահոս
Կաթողիկոսին դեռևս արգելված է լքել սեփական երկիրը Ողբերգական դեպք՝ Երևանում. «Հաղթանակ» կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին Քանաքեռավանում ջրամատակարարվող ջուրը աղտոտված է Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ Հնդկաստանը կոչ է արել բարեփոխել ՄԱԿ-ը՝ հաշվի առնելով Գլոբալ հարավի շահերը 12 ժամ ջուր չի լինի Այս իշխանությունները, համայնքները զավթելով, դրանք դարձրել են իրենց վերարտադրության հենարան Նոկաուտ, որը ճանապարհ հարթեց դեպի տիտղոս. Ծառուկյանը հաստատել է խոսակցությունները Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Geely»-ն և «Լադա»-ն․ կա վիրավոր Նշանակվել է Գրիշա Պետրոսյանը Թուրքիայում տղամարդը AI-ով Էրդողանի հետ լուսանկարներ է հրապարակել․ նա ձերբակալվել է Հայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի հավաքականին Մհեր Գրիգորյանի գրասենյակը հրաժարվում է ասել, թե սահմանազատման հիմքում ինչ քարտեզ է դրված Արթուր Ավանեսյանի՝ Կանդազի տնային կալանքը փոփոխվել է Նիկոլի բարձրաստիճան պաշտոնյան մեկնել է Բաքու․ ի՞նչ սպասել․ Հենրիխ Դանիելյան (video) Ինչպես Իշխան Զաքարյանի ընտանիքը դարձավ Ծաղկաձորի սպորտային համալիրի սեփականատեր. «Հետք» Առաջարկվում են փոփոխություններ Իրանի դեսպան․ «Մենք հասկանում ենք Հայաստանի արտաքին քաղաքականության ռազմավարական վեկտորը» Փաշինյանը շարունակում է տանջել թոշակառուներին․ ընդդիմությունը հենց հիմա զբաղվեք այս հարցով․ Սարգսյան (video) Խոշոր վթար․ BMW X6-ն ու BYD-ն բախվել են, կա 3 վիրավոր
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am