Վտանգավոր դեգերումներ. Փաշինյանը Ռուսաստանի եւ Արեւմուտքի արանքում

Հեղափոխությունից հետո Նիկոլ Փաշինյանը դեռեւս արտաքին կուրսի դեգերումների մեջ է: Մի կողմից հայտարարում է Ռուսաստանի հետ փայլուն հարաբերություններ կառուցելու, մյուս կողմից այդ պետության դեմ քայլեր է ձեռնարկում: Մի կողմից եւ առհասարակ Փաշինյանի իշխանությունը դիտարկվում է արեւմտյան ազդեցության տակ գտնվող, մյուս կողմից նա հակաարեւմտյան որոշակի քայլեր է անում:

Արձանագրենք, որ հեղափոխությունն ի կատար ածվեց սորոսական հայտնի խմբերի եւ ֆինանսների աջակցությամբ եւ ինչպես ակնկալվում էր Նիկոլ Փաշինյանը չէր կարող դա չարտացոլեր իր իշխանությունում:

Նա մի շարք առանցքային պաշտոններում նշանակեց մարդկանց, որոնք վառ արեւմտամետ էին եւ աչքի էին ընկել հակառուսական դիրքորոշումներով: Օրինակ ԱԱԽ քարտուղար նշանակեց Արմեն Գրիգորյանին, ՊՎԾ պետ Դավիթ Սանասարյանին եւ այլն: Իհարկե, Ռուսաստան-Արեւմուտք ազդեցության դաշտում այս պաշտոնյաները ստիպված եղան մի քանի անգամ կրոնափոխ լինել, սակայն դա գրքի մյուս երեսն է: Արեւմուտքին արված մյուս առանցքային ժեստն, անշուշտ, տրանսգենդեր Լիլիթ Մարտիրոսյանին ԱԺ հասցնելն էր եւ այդ ամբիոնից նրան եթեր տալը: Սա խաթարեց ազգային-ավանդական արժեքներ դավանող ժողովրդի անդորրը, բողոքի ալիք բարձրացավ եւ հենց այստեղ էլ Փաշինյանն ու իր թիմը ետքայլ արեցին, նախ հայտարարեցին, որ այդ աղմուկը կազմակերպված հարձակում է իրենց թիմի վրա, որ իրենք չեն հրավիրել Լիլիթ Մարտիրոսյանին, ապա կոլեգալ պատասխանատվության հարցը դրեց՝ անելով հայտնի հարցադրումները՝ Լիլիթ Մարտիրոսյանը մարդ է, թե մարդ չէ, պետք է արդյոք պաշտպանել նրա իրավունքները թե ոչ: Սրա արդյունքը եղավ ԵՄ դեսպանների կոշտ արձագանքը, որով բոլորին կոչ էին անում ԼԳԲՏ համայնքի վերաբերյալ դրսեւորել հանդուրժող վերաբերմունք եւ խուսափել ատելության քարոզից: Արեւմուտքին ուղղված գործողություններում էր թերեւս , որ Փաշինյանն ընդունել համասեռամոլ Էլթըն Ջոնին, իսկ կրթության նախարար Արայիկ Հարությունյանը՝ Կարաբինային:

Սակայն եթե ուշադիր նկատենք այս բոլոր քայլերին ինչ-որ պահի հաջորդել են հակաքայլեր,օրինակ հետհեղափոխական Հայաստանում շոկ առաջացավ ՊՎԾ-ի դեմ ԱԱԾ գործողությունների, Դավիթ Սանասարյանին եւ իր ենթականերին բիզնես խլելու մեջ մեղադրելու գործողությամբ: Սա ըստ ամենայնի մտրակի եւ բլիթի քաղաքականությունն է, որով Նիկոլ Փաշինյանը մի կողմից ձեռք է մեկնում Արեւմուտքին, մյուս կողմից մահակը պահում ձեռքում, կամ չի հատում անթույլատրելի սահմանը, ինչպես ԼԳԲՏ-ների հարցում:

Կամ օրինակ Ռուսաստանի հետ քաղաքականության հարցում, մի կողմից հայտարարվում է ռուսական պետական ալիքի հեռարձակումը Հայաստանում դադարեցնելու մասին, մյուս կողմից՝ այդ պետությանը սիրաշահելու համար առանց հստակ երաշխիքների, առանց իրավապայմանագրային հիմքի զորք է ուղարկում Սիրիա՝ բորբոքելով նաեւ արեւմտյան գործընկերների զայրույթը:
Կամ այս իրողության պարագայում Փաշինյանի թիմակիցը հանկարծ հայտարարում է, որ Հոկտեմբերի 27-ի գործը պատվիրատուների մասով բացահայտված է, դա Ռուսաստանի մեղքն է: Նշված պաշտոնյաներին էլ թերեւս իրենց պաշտոնում պահում է ընդդեմ Ռուսաստանի, որտեղից ըստ մամուլի բազմիցս նրանց փոխելու պահանջ է ներկայացվել: Մի խոսով՝ այսպիսի իբր կոմպլեմենտար քաղաքականություն է վարում Փաշինյանը:

Անի Սահակյան

դիտվել է 626 անգամ
Լրահոս
Կաթողիկոսին դեռևս արգելված է լքել սեփական երկիրը Ողբերգական դեպք՝ Երևանում. «Հաղթանակ» կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին Քանաքեռավանում ջրամատակարարվող ջուրը աղտոտված է Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ Հնդկաստանը կոչ է արել բարեփոխել ՄԱԿ-ը՝ հաշվի առնելով Գլոբալ հարավի շահերը 12 ժամ ջուր չի լինի Այս իշխանությունները, համայնքները զավթելով, դրանք դարձրել են իրենց վերարտադրության հենարան Նոկաուտ, որը ճանապարհ հարթեց դեպի տիտղոս. Ծառուկյանը հաստատել է խոսակցությունները Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Geely»-ն և «Լադա»-ն․ կա վիրավոր Նշանակվել է Գրիշա Պետրոսյանը Թուրքիայում տղամարդը AI-ով Էրդողանի հետ լուսանկարներ է հրապարակել․ նա ձերբակալվել է Հայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի հավաքականին Մհեր Գրիգորյանի գրասենյակը հրաժարվում է ասել, թե սահմանազատման հիմքում ինչ քարտեզ է դրված Արթուր Ավանեսյանի՝ Կանդազի տնային կալանքը փոփոխվել է Նիկոլի բարձրաստիճան պաշտոնյան մեկնել է Բաքու․ ի՞նչ սպասել․ Հենրիխ Դանիելյան (video) Ինչպես Իշխան Զաքարյանի ընտանիքը դարձավ Ծաղկաձորի սպորտային համալիրի սեփականատեր. «Հետք» Առաջարկվում են փոփոխություններ Իրանի դեսպան․ «Մենք հասկանում ենք Հայաստանի արտաքին քաղաքականության ռազմավարական վեկտորը» Փաշինյանը շարունակում է տանջել թոշակառուներին․ ընդդիմությունը հենց հիմա զբաղվեք այս հարցով․ Սարգսյան (video) Խոշոր վթար․ BMW X6-ն ու BYD-ն բախվել են, կա 3 վիրավոր
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am