Կինոյի տղան.Դավիթ Սանասարյանը դեռ չի խրատվել

Պետական վերահսկողական ծառայության պետ Դավիթ Սանասարյանի եւ իր ղեկավարած կառույցի շուրջ վերջին ամիսների սկանդալից հետո թվում էր, թե Սանասարյանն իրեն պետք է մի քիչ զուսպ պահեր, ամենակարեւորը՝ հեռու գյուղապետերից, բայց դա միայն թվում էր: Քանի որ սա նոր Հայաստանն է, իսկ այստեղ պետական պաշտոնյաներն իրենց կարող են թույլ տալ ամեն ինչ, անգամ ամենաանհավանականը:

Մի քանի օր է Արմավիրի մարզի Զարթոնք համայնքի անհանգիստ մթնոլորտը տարածվել է լրատվամիջոցներում, ու պարզ է դառնում, որ գյուղում մարդկանց մի խումբ պահանջում է ավելի քան քսան տարվա գյուղապետի հրաժարականը: Կարելի էր կարծել, որ սովորական հետհեղափոխական իրավիճակ է եւ իշխանություննները յուրայինների միջոցով հերթական գյուղապետից էին ուզում ազատվել՝ այդ պաշտոնը տալով յուրայինին:

Բայց այս մեկը դուրս եկավ սովորական օպերացիայի սահմաններից՝ փողոց փակելուց բացի, փակեցին նաեւ երկաթգիծը, բայց սա էլ ամենը չէր, ի վերջո գյուղում հնչեցին կրակոցներ: Կրակողը գյուղապետի թոռն էր, պարզաբանեցին, որ խմբով գնացել էին գյուղապետի տան վրա եւ այդ օդ կրակոցները բնական ինքնապաշտպանություն էր: Եւ ահա, այսպիսի իրավիճակում, երբ գյուղապետը հայտարարում է, որ ինքը չի պատրաստվում հրաժարական տալ, քանի որ ինքը չարաշահումներ թույլ չի տվել ու հիսուն հոգու ցանկությունը չի կատարելու:

Եւ, ահա, այս պահին հայտնվեց կինոյի տղեն՝ նույն ինքը Դավիթ Սանասարյանը ու գնաց գյուղ: Չանցավ մի քանի ժամ եւ հայտարարվեց, որ գյուղապետը հրաժարական է տվել: Պարց է չէ՞, թե ինչն է դարձել գյուղապետի հրաժարականի պատճառը, մի պաշտոն, որն առաջնային մանդատ ունի, ուղիղ ընտրությամբ են հայտնվում այդ պաշտոնում, բայց արի ու տես մի պաշտոնյա, որի ղեկավարած կառույցում լրջագույն ստուգումների առիթ կա, հանկարծ գնում հասնում է գյուղ՝ իբր ստուգումների եւ դրան հաջորդում է հրաժարականը:

Ի վերջո, միթե Դավիթ Սանասարյանի ստուգումնեին լուրջ մարդիկ դեռ պետք է հավատան, երբ նրա ենթակաները կարող են բիզնես խլել, նրանցից մեկն էլ դեռ կալանավայրում է, այս ամենը նմանվում է տրագիկոմեդիայի: Ավելորդ է հիշեցնել Ուրցաձորի դեպքերը, երբ Դավիթ Սանասարյանի մի քանի շուրջօրյա շանտաժը նույնպես ավարտվեց հրաժարականով, իսկ այն , ինչ եղավ հետո, շատ հուզիչ էր…Ստիպողաբար պաշտոնանկ արված գյուղապետը ձայների բացարձակ առավելությամբ նորից դարձավ գյուղապետ՝ իսկ Սանասարյանի հայտնաբերած ստուգումները մնացին սառույցին:

Այնպես որ, պարոնայք, ձեզ մի ներշնչեք, որ հույժ կարեւոր կառույց եք ղեկավարում ու ձեզանից պետք է սարսափեն, ձեր միակ գործիքը շանտաժն է, որը ոչ բոլորի դեմ է ազդում:

Անի Սահակյան

դիտվել է 3925 անգամ
Լրահոս
Կաթողիկոսին դեռևս արգելված է լքել սեփական երկիրը Ողբերգական դեպք՝ Երևանում. «Հաղթանակ» կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին Քանաքեռավանում ջրամատակարարվող ջուրը աղտոտված է Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ Հնդկաստանը կոչ է արել բարեփոխել ՄԱԿ-ը՝ հաշվի առնելով Գլոբալ հարավի շահերը 12 ժամ ջուր չի լինի Այս իշխանությունները, համայնքները զավթելով, դրանք դարձրել են իրենց վերարտադրության հենարան Նոկաուտ, որը ճանապարհ հարթեց դեպի տիտղոս. Ծառուկյանը հաստատել է խոսակցությունները Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Geely»-ն և «Լադա»-ն․ կա վիրավոր Նշանակվել է Գրիշա Պետրոսյանը Թուրքիայում տղամարդը AI-ով Էրդողանի հետ լուսանկարներ է հրապարակել․ նա ձերբակալվել է Հայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի հավաքականին Մհեր Գրիգորյանի գրասենյակը հրաժարվում է ասել, թե սահմանազատման հիմքում ինչ քարտեզ է դրված Արթուր Ավանեսյանի՝ Կանդազի տնային կալանքը փոփոխվել է Նիկոլի բարձրաստիճան պաշտոնյան մեկնել է Բաքու․ ի՞նչ սպասել․ Հենրիխ Դանիելյան (video) Ինչպես Իշխան Զաքարյանի ընտանիքը դարձավ Ծաղկաձորի սպորտային համալիրի սեփականատեր. «Հետք» Առաջարկվում են փոփոխություններ Իրանի դեսպան․ «Մենք հասկանում ենք Հայաստանի արտաքին քաղաքականության ռազմավարական վեկտորը» Փաշինյանը շարունակում է տանջել թոշակառուներին․ ընդդիմությունը հենց հիմա զբաղվեք այս հարցով․ Սարգսյան (video) Խոշոր վթար․ BMW X6-ն ու BYD-ն բախվել են, կա 3 վիրավոր
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am