«Թավշյա հեղափոխության» արյունոտ դեմքը

Եթե բեմի վրա ինչ–որ տեղ հրացան է երևում, ապա այն անպայման պետք է կրակի։ Սա դասականի ձևակերպումն է, որը տեղայնացնելով՝ կարող ենք ասել, որ եթե երկրում ատելության ու թշնամանքի մթնոլորտ է ձևավորվում իշխանության ամենավերին օղակից, ապա մի օր պետք է արյուն թափվի։ Ու թափվեց։

Զարթոնք համայնքում տեղի ունեցածը «թավշյա հեղափոխության» ուղղակի հետևանքն է։ Ավելի կոնկրետ՝ ատելության քարոզի ու քաոսի խրախուսման հետևանք։

Խնդիր է դրվել «քայլեցնել» նաև համայնքները։ Մոնոլիտ իշխանական բուրգ է կառուցվում։ Համայնքները ՔՊ–ացվում են։ Կառուցվում է բուրգ, որը նախորդից շատ ավելի այլասերված է լինելու, գումարած ոչ կոմպետենտությունը։

Զարթոնքը միակը չէ ու միակը չի լինելու։ Սա, ի դեպ, հիշեցնում է Շոլոխովի «Խաղաղ Դոնում» նկարագրված պատկերը, երբ բոլշևիկյան իշխանությունները փոքրիկ ու համերաշխ ապրող գյուղում ատելություն քարոզեցին և նույն ընտանիքի անդամներին հանեցին իրար դեմ՝ գյուղի կառավարումը հանձնելով անգրագետ ու մարտնչող երիտբոլշևիկներին։

Ներքին արյունահեղությունը խրախուսելը գործող իշխանությունների միակ տարբերակն է։ Ճիշտ է, զուտ ձևականորեն նրանք դեմ են արտահայտվում, բայց իրականում օժանդակում են, որպեսզի ամեն տեղ բռնկումներ լինեն։

«Ներքևում» որքան շատ իրար ատեն ու իրար դեմ պայքարեն, այնքան «վերևում» հանգիստ կնստեն տեղներն ու զրոյական պատասխանատվությամբ կկառուցեն «ազատ և երջանիկ Հայաստան»։

Նախորդ տարվա ապրիլին սիրո և համերաշխության կոչեր հնչեցնող «թավշյա» տղաներն ու աղջիկները հանրությունը բաժանել են սևերի ու սպիտակների, հեղափոխականների ու հակահեղափոխականների, մինչև 44 տարեկանների ու 44–ից բարձր տարիք ունեցողների, իշխանությանը պաշտպանող ֆեյքերի ու իշխանության դեմ գրող ֆեյքերի...

Հաշվարկը շատ պարզ է. եթե բոլորը բոլորին մեղադրեն, ու բոլորը բոլորի հետ թշնամանան, ապա իշխանությունը կարող է մնալ անհասանելի «հպարտ քաղաքացիների» համար։ Իսկ դա աթոռ պահելու լավագույն տարբերակն է։ Ըստ իրենց։

Բայց մի բան է պլանավորելը, մեկ այլ բան՝ իրական կյանքը։ Ամեն մեկին թվում է, թե դա իր հետ չի պատահի։ Բումերանգի էֆեկտը, սակայն, անվրեպ է գործում քաղաքականության մեջ։ Քամի տարածողը փոթորիկ է ստանալու։

Կորյուն Մանուկյան

 7or.am 

դիտվել է 436 անգամ
Լրահոս
Կիեւում հրաձգության զոհերի թիվը հասել է 6-ի. կրակողը սպանվել է «Պատրաստ ենք օգնել՝ տեղափոխել Իրանից հարստացված ուրանը». «Ռոսատոմի» ղեկավար «Ամուր սեղմում եմ ձեռքդ, պարոն Լպուտյան». Արմեն Աշոտյան Փաշինյանն ասում էր՝ «ամեն ՀՀ քաղաքացի վարչապետ է», բայց այսօր գնում է ընտրությունների՝ ժողովրդին անվանելով «շուն-շանգյալ»-ներ. Դանիելյան «Աստված օգնական, Սրբազան Հայր». Արագածոտնի թեմի առաջնորդի եպիսկոպոսական ձեռնադրության 16-րդ տարեդարձն է Եթե խաղաղության կողմնակից եք, ապա ինչո՞ւ եք դեմ «Առաջարկ Հայաստանի» երաշխավորված խաղաղության հայեցակարգին. Աբովյան Սամվել Կարապետյանը թիմակիցների հետ ազդարարում է՝ փոփոխությունը ճանապարհին է (Տեսանյութ) Զգուշացե՛ք` «ծպտյալ» ՔՊ-ականներ կան. Վարդենիսի համայնքապետը ընդդիմադիրի դիմակը հանել է Իրանի ռազմածովային ուժերը պատրաստ են. Խամենեին հայտարարություն է արել ԱՄՆ-ի դուրս գալը եվրոպական անվտանգության ճարտարապետությունից կարող է կործանարար լինել․ Ֆիդան Տեղումներ կլինեն․ առանձին շրջաններում՝ ինտենսիվ Իրանին «ջախջախող» Դոնալդ Թրամփը, փաստորեն, առաջարկներ է ներկայացնում «ջախջախվածին»․ քաղաքագետ Նուբարաշենի աղբավայրում բռնկված հրդեհից տնօրենն ու աշխատակիցը ծանր այրվածքներով հոսպիտալացվել են Անհայտ անձը Կիևում կրակ է բացել մարդկանց վրա․ կա զոհ և վիրավորներ Թրամփը հայտարարել է, որ Իրանը չի կարողանա շանտաժի ենթարկել ԱՄՆ-ին «Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հասնելը կձևավորվի նոր մթնոլորտ»․ Թուրքիայի փոխնախագահ Դատախազությունը պահանջում է Մեղրիի նախկին ղեկավարից 2 անշարժ գույք, շուրջ 960 միլիոն դրամ բռնագանձել Ապրիլի 23-ին կկայանա ավանդական Ջահերով երթը Հրդեհ է բռնկվել Նուբարաշենի աղբավայրում. ծուխը տեսանելի էր անգամ Մասիս քաղաքից Ես գիտեմ, թե ինչ է պետք անել, որ պատերազմի մասին նույնիսկ խոսակցությունը վերանա․ Ռոբերտ Քոչարյան Քաղաքականությունը փոխեցինք 180 աստիճանով․ Սպիտակը շինհրապարակից դարձավ քաղաք․ Ռոբերտ Քոչարյան Արևմուտքը ձգտում է Ուկրաինային դարձնել գլոբալ սպառնալիքի ձգան. Լավրով Իրանը երկու հնդկական նավերի ստիպել է նահանջել Հորմուզի նեղուցից. կրակոցներ են հնչել. լրատվամիջոց Խամենեիի ուղերձը.Իրանի բանակը կարողացավ դիմակայել ԱՄՆ, Փահլավի բռնակալի ժառանգների և անջատողականների չարագործ ծրագրերին Համակարգի ճնշումը կբերի մեծ համախմբում
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սամվել Հակոբյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Եսայանը Ապրիլի 14-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am