ԱՄՆ-ի գաղտնիքները պայթեցնողը. Մարդ, որ փոխեց աշխարհը

Լոնդոնի ոստիկանությունը ապրիլի 11-ին ձերբակալեց WikiLeaks-ի հիմնադիր Ջուլիան Ասանժին: Էկվադորի իշխանություններն հրաժարվեցին նրան քաղաքական ապաստան տրամադրել:

Հիշեցնենք, որ 2010թ. դեկտեմբերին Ասանժը ձերբակալվել էր լոնդոնյան ոստիկանության կողմից, երբ ինքնակամ ներկայացել էր ոստիկանական բաժանմունք, սակայն 9 օր անց Լոնդոնի Բարձր դատարանը նրան գրավի դիմաց ազատ էր արձակել: 2012-ից, երբ բրիտանական դատարանը որոշել է նրան ձերբակալել և արտահանձնել Շվեդիայի իշխանություններին, Ասանժը թաքնվել էր Լոնդոնում Էկվադորի դեսպանատանը: Սկանդալային կայքի հիմնադիրը չէր լքում դեսպանատան տարածքը, քանի որ ուժի մեջ էր բրիտանական ոստիկանության կողմից նրան ձերբակալելու որոշումը՝ դատարանին չենթարկվելու համար:

Շվեդական դատախազությունը դեռ 2010-ին բռնաբարության մեղադրանք էր առաջադրել Ավստրալիայի քաղաքացի Ջուլիան Ասանժին, ով, սակայն, կտրականապես հերքում է իրեն ներկայացվող մեղադրանքը` պնդելով, որ իր դեմ ճնշումների պատճառը ԱՄՆ Պետդեպարտամենտի գաղտնի աղմկահարույց նամակագրության հրապարակումն էր: 2017թ. Շվեդիայի դատախազությունը կարճել էր Ասանժի դեմ քրեական գործը՝ «քանի դեռ անհնար էր ապահովել Ասանժի ներկայությունը Շվեդիայում»: Շվեդիայի դատախազությունը հայտարարել էր, որ նրա անմեղությունն ապացուցված չէ, և քննությունը կարող է վերսկսվել ցանկացած ժամանակ՝ մինչև 2020 թվականը:

Վաշինգտոնը պահանջում է նրան արտահանձնել ԱՄՆ-ի իրավապահներին: Ձերբակալելուց մի քանի ժամ անց ոստիկանները նրան տարան Վեսթմինսթերի դատարան: Դատարանն Ասանժին մեղավոր ճանաչեց գրավի դիմաց ազատ արձակելու պայմանները խախտելու մեջ, որը տեղի է ունեցել 7 տարի առաջ՝ 2012-ին, երբ բրիտանական դատարանը որոշել էր նրան ձերբակալել և արտահանձնել Շվեդիայի իշխանություններին: Ասանժը, ով գրավի դիմաց ազատ էր արձակվել, թաքնվել էր Լոնդոնում Էկվադորի դեսպանատանը և մինչև այսօր գտնվում էր այնտեղ:
Դատական հաջորդ նիստը նշանակվել է մայիսի 2-ին: Դատարանը նաև հայտնել է, որ Միացյալ Նահանգները մինչև հունիսի 12-ը պետք է ներկայացնեն Ասանժին արտահանձնելու փաստաթղթերը: ԱՄՆ դատախազությունը հայտարարել է, որ Ասանժին մեղադրանք է առաջադրվել 2010-ին դավադրությամբ կառավարական հաստատությունների համակարգիչներ մուտք գործելու փորձերի մեջ: Ըստ մեղադրանքի, գաղտնի նյութեր ձեռք բերելու նպատակով հաքերային հարձակումները նա կատարել է բանակի հետախուզության նախկին վերլուծաբան Չելսի Մենինգի հետ:
Wikileaks-ի հիմնադիր, 47֊ամյա Ջուլիան Ասանժը 2012 թվականից գտնվում էր Լոնդոնում Էդվադորի դեսպանատանը: Էկվադորը, 7 տարի պահելով նրան, հրաժարվեց ապաստան տրամադրել: Էկվադորի նախագահ Լենին Մորենոն թվիթերյան տեսաուղերձում ասել է, թե Ասանժը բազմիցս խախտել է միջազգային կոնվենցիաները, անհարգալից վերաբերմունք է դրսևորել Էկվադորում իրեն բարեկամ կազմակերպությունների հանդեպ և այդ ամենը հանգեցրել է մի իրավիճակի, երբ նրան ապաստան տրամադրելը անընդունելի է և անհնարին: Էկվադորի արտգործնախարարությունը հայտնել է, որ Ասանժին զրկել է քաղաքացիությունից:

Wikileaks-ի թվիթերի էջում ասվում է, որ Էկվադորը անօրինական գործել՝ խախտելով միջազգային իրավունքի նորմերը:

Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը ողջունել է Ասանժի ձերբակալումը: - «Միացյալ Թագավորությունում ոչ ոք չի կարող օրենքից վեր լինել», - հայտարարել է Մեյը: Ռուսաստանի արտգործնախարարության մամուլի խոսնակ Մարիա Զախարովան դատապարտել է Ասանժի ձերբակալումը: Ֆեյսբուքի իր էջում Զախարովան գրել է․ - «Դեմոկրատիայի ձեռքը սեղմում է ազատության կոկորդը»:

Ավելի վաղ Wikileaks-ի հիմնադիրը պնդել է, թե իր դեմ հետապնդումները քաղաքական բնույթ են կրում և կապված են 2010-ին դիվանագիտական և զինվորական հարյուր հազարավոր գաղտնի փաստաթղթերի հրապարակման հետ: Էկվադորի նախագահ Լենին Մորենոն ասել է, թե Բրիտանիայի իշխանությունները խոստացել են Ասանժին չարտահանձնել մի երկրի, որտեղ նրան կարող է մահապատիժ սպառնալ: ԱՄՆ-ի դատախազության՝ այսօր հրապարակված մեղադրանքով Ասանժին 5 տարվա ազատազրկում է սպառում:

Լոնդոնում ձերբակալված Wikileaks-ի հիմնադիր Ջուլիան Ասանժը տեղափոխվել է Բելմարշի՝ առավել վտանգավոր հանցագործների համար նախատեսված բանտ: Կալանքի ընթացքում սպասվում է, որ կհրապարակվի արդարադատության խոչընդոտելու գործով վճիռը, ինչպես նաև կորոշվի՝ արդյոք ավստրալացուն ԱՄՆ-ին կարտահանձնեն, թե ոչ: Պաշտպանական կողմը պնդում է, որ Ասանժին արտահանձնել չի կարելի: Փաստաբանները կարծում են, որ Wikileaks-ի հիմնադիրը հետապնդվում է ամերիկյան դիվանագիտական փաստաթղթերը հրապարակելու համար, ու սա վտանգավոր նախադեպ է Միացյալ Նահանգների մասին գրող լրագրողների համար:
Ասանժի գործին հետևում է նաև ՄԱԿ-ի՝ Մարդու իրավունքների հարցերով գերագույն հանձնակատարը: Wikileaks-ի հիմնադրին աջակցող լայնածավալ արշավ է սկսվել աշխարհում, որին միացել են նաև Գերմանիան և Ֆրանսիան:

Դեռ ձերբակալությունից օրեր առաջ Ասանժը հայտարարել էր, որ մահացու սպառնալիքի տակ է գտնվում: Նա նշել է, որ նա 2018 թվականի վերջում մահացու վտանգի մեջ է եղել, սակայն իր ելույթի տեքստը հրապարակվել է ապրիլի 8-ին: Ջուլիան Ասանժն ասել է, որ ինչ-որ մեկը փորձել է ներթափանցել դեսպանատուն, որտեղ ինքը բնակվում է: «Ինձ սպանություն է սպառնում: Սա կատակ չէ», - ասել է Ասանժը: Նա նաև խոստովանել է, որ բրիտանական կողմը ծախսել է ավելի քան 20 մլն դոլար դեսպանատան շենքը գրոհելու համար:

WikiLeaks-ի հիմնադիր և նախկին գլխավոր խմբագիր Ջուլիան Ասանժը ձերբակալվել է Միացյալ Նահանգների՝ արտահանձման վերաբերյալ հայտի հիման վրա, ի վերջո խոստովանեց Սքոթլանդ Յարդի մամուլի ծառայությունը: «47-ամյա Ջուլիան Ասանժը ձերբակալվել է ԱՄՆ-ի անունից՝ Լոնդոնի ոստիկանության կենտրոնական բաժանմունք ժամանելուց հետո», - ասվում է հաղորդագրության մեջ:
Բազմաթիվ պետությունների և ԱՄՆ-ի գործերի ու բանակցությունների վերաբերյալ միլիոնավոր փակ փաստաթղթեր Վիքլիլիքսի միջոցով հասանելի դարձան: Ինչպես ասում են՝ «գրչի մեկ հարվածով» աշխարհի համար բացահայտվեց ամերիկյան քաղաքականության ողջ էությունը, բազմաթիվ երկրներում տարվող քաղաքականությունը, պատերազմների «հիմնավորումներն» ու այլն:

Դեռ 2012թ. Լոնդոնում Էկվադորի դեսպանատան պատշգամբից «Վիքիլիքս» կայքի հիմնադիր Ջուլան Ասանժը, հանդես գալով դեսպանատան շենքի մոտակայքում հավաքված մի քանի տասնյակ աջակիցների առջև, խոստացավ, որ 2013-ին կայքում կհրապարակվեն միլիոնավոր փաստաթղթեր, որոնք ըստ նրա՝ «ազդեցություն կգործեն աշխարհի յուրաքանչյուր պետության վրա»: Իր խոսքում «Վիքիլիքս»-ի հիմնադիրն ասաց, որ ԱՄՆ-ի պաշտպանության նախարարությունը «Վիքիլիքս»-ի գոյությունը «շարունակվող հանցագործություն» է համարում: «Քանի դեռ վիճակն այսպիսին է, և քանի դեռ իմ երկրի կառավարությունը չի պաշտպանում լրագրության ազատությունն ու «Վիքիլիքս»-ի հրապարակումը, ես պետք է մնամ այստեղ: Դուռը սակայն բաց է, և այն միշտ է բաց եղել բոլորի համար, ով ցանկանում է, օգտագործելով ստանդարտ ընթացակարգերը, խոսել ինձ հետ կամ ապահովել իմ ապահով տեղաշարժը», - ասել էր Ասանժը: Իր խոսքում Ասանժը գովասանքի խոսքեր է ուղղել նաև ամբողջ աշխարհում ձերբակալությունները լուսաբանող լրագրողներին: «Ամեն ինչը սկսվում է ճշմարտությունը բացահայտելուց: Մեր քաղաքակրթությունը հզոր է այնքանով, որքանով ճշմարիտ են իր գաղափարները»- ասել էր «Վիքիլիքս»-ի հիմնադիրը:

2012թ. ամռանը Էկվադորի ԱԳ նախարարի համաձայն, Ասանժին քաղաքացիական ապաստան տրամադրելու մասին որոշումը կայացվել է՝ ելնելով վերջինիս անվտանգության և իրավունքների խախտման մտավախությունից Էկվադորի իշխանությունները քաղաքացիական ապաստան էին տրամադրել «Վիքիլիքս» կայքի հիմնադիր Ջուլիան Ասանժին՝ խորացնելով Մեծ Բրիտանիայի հետ դիվանագիտական հարաբերություններում ստեղծված փակուղային վիճակը: Մեծ Բրիտանիայի իշխանությունները զգուշացրել էին, որ կարող են զրկել Լոնդոնում Էկվադորի դեսպանությունը դիվանագիտական կարգավիճակից՝ «Վիքիլիքս»-ի հիմնադրին Շվեդիային փոխանցելու նպատակով:

Էկվադորի ԱԳ նախարար Ռիկարդո Պատինոն ասել էր, թե Ասանժին քաղաքացիական ապաստան տրամադրելու որոշումը կայացվել է՝ ելնելով վերջինիս անվտանգության և իրավունքների խախտման մտավախությունից. «Ասանժին քաղաքացիական ապաստան տրամադրելու մասին Էկվադորի որոշումը կարող է նոր շունչ հաղորդել միջազգային «հեռուստասերիալին», որը սկսվել է այն ժամանակ, երբ Ասանժն առաջացրել է Միացյալ Նահանգների և իր դաշնակիցների զայրույթը՝ «Վիքիլիքս» կայքում հրապարակելով ԱՄՆ-ի դիվանագիտական գաղտնի փաստաթղթերը»:

Ի՞նչ է սպասում Ասանժին: Կարտահանձնե՞ն նրան ԱՄՆ, թե՞ ոչ: Եթե ոչ, ի՞նչ է սպասում նրան Մեծ Բրիտանիայում: Եթե այո՝ կարտահանձնեն, ի՞նչ է սպասում նրան ամերիկյան բանտերում... Մի մարդու ճակատագիր, որը փոխեց աշխարհը՝ ամերիկյան քաղաքականության նկատմամբ վերաբերմունք առաջացնելով, բացելով շատերի աչքերը:

Մետաքսյա Շալունց

դիտվել է 2872 անգամ
Լրահոս
Առգրավել են «Եվրոմոթորսի» բոլոր աշխատակիցների անձնական հեռախոսները․ Աբրահամ Դանագոզյան Արման Ծառուկյանն ու Կուատ Խամիտովն անցկացրել են հայացքների մենամարտ RAF մրցաշարից առաջ Վենեսուելայում տեղի ունեցած երկրաշարժերի հետևանքով զոհվածների թիվն ավելացել է Շախմատի տան դիմաց մեքենաներ են բախվել․ կա վիրավոր Իրանի գերագույն առաջնորդը երդվել է պատժել Ալի Խամենեիի սպանության մեղավորներին Ինչու են բռնակալները ժողովրդի անունից հանդես գալիս Խարդախության նոր ալիք․ փորձում են հափշտակել քաղաքացիների գումարները Ադրբեջանի պաշտպանության նախարարը աշխատանքային այցով մեկնել է Թուրքիա Մելիքյանը՝ ԵՊՀ-ից հեռացման շուրջ լուրերի մասին Իսակովի պողոտայում «Tesla»–ն բախվել է կայանված «Mercedes G 500» –ին Մայա Սանդուն Մոլդովայի վարչապետի պաշտոնում առաջադրել է ուկրաինաբնակ բանկիրի թեկնածությունը Տարադրամի փոխարժեքներն այսօր «Քարֆուր»-ում հայտնաբերվել են իրավախախտումներ 24–ամյա վարորդը վրաերթի է ենթարկել 5–ամյա տղային Նիկոլ Փաշինյա՛ն, հաճու՞յք եք ստանում էս ամենից․ բոլորս աջակցում ենք Գագիկ Ծառուկյանին (video) ««Մուլտի Վելնեսի» աշխատակիցն ահազանգում է՝ գույքն ամբողջությամբ վնասվում է (video) Այս ակումբը 4 տարի իմ տունն է. պատերազմի մասնակից եմ, կոնտուզիա տարած, պիտի մարզվեմ. Արմեն Ջորջ (video) Գազամուղ, ինտերնետ, ջուր, տներ, ճանապարհներ. Թաթոյանը` «անկլավների» հանձնման վտանգների մասին (video) Ժողովու՛րդ, բոլոր մարզվողներդ կանգնեք ակումբի կողքին. «Մուլտի Վելնեսի» այցելու (video) Եթե փողոցային պայքար լինի, ես, հարազատներս պատրաստ ենք միանալ, աջակցում ենք Ծառուկյանին (video) Թրամփը հայտարարել է ԱՄՆ-ի և Կանադայի միջև նոր կամրջի գործարկման շուրջ ավելի լավ գործարքի մասին Կոլապս է սա, ինչու՞ են փակում ընկերությունները․ բողոքի ակցիա «Մուլտի Վելնեսի» մոտ (video) Տեխսպասարկման բաժնում հաճախորդների ավտոմեքենաներ ունենք, չենք կարողանում տալ. Եվրոմոթորսի աշխատակից (video) Ալիևը մասնակցել է Լաչինի շրջանում ջրամբարի հիմնարկեքին «Ղզի՛կ, դու վատացել ես Ծառուկյանի մի խոսքից․պատասխան եք տալու»․ Թորգոմ Տեր-Մկրտչյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հուլիսի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հուլիսի 10-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Հուլիսի 10-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հուլիսի 10-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Սարգսյանը Հուլիսի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մայր Հայաստանից Սուսաննա Մելքոնյանը Հուլիսի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սեյրան Չիլինգարյանը Հուլիսի 9-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՅԴ Արմենուհի Կյուրեղյանը Հուլիսի 9-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հուլիսի 8-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հուլիսի 8-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ուժեղ Հայաստան կուսակցությունից Հայկ Ֆարմանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am