Ապրիլի 12-ին, բժշկական կենտրոնից ոստիկանության Մուշի բաժին հաղորդում է ստացվել, որ ժամը 19.50-ին «կրծքավանդակի հետին մակերեսի կտրած ծակած վերք» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխվել 18-ամյա մի քաղաքացի, ժամը 20.50-ին, նույն ախտորոշմամբ 16-ամյա մի դպրոցական, ապա՝ ժամը 20.55-ին, «նստատեղի կտրած ծակած վերք» ախտորոշմամբ մեկ այլ աշակերտ։
Ոստիկանությունից հայտնում են, որ քրեական հետախույզների ձեռնարկած միջոցառումների եւ բացատրական աշխատանքների շնորհիվ, նույն օրը, ժամը 21.30-ին բաժին է ներկայացել 28-ամյա Արթուր Կ․-ն եւ հայտնել, որ ժամը 19.00-ի սահմաններում, Անի թաղամասում տեղի ունեցած ծեծկռտուքի ժամանակ ինքնապաշտպանության նպատակով վերջիններիս դանակով վնասվածքները ինքն է պատճառել:
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
Հանգամանքները պարզվում են:
Արթուր Կ․-ն ձերբակալվել է:
Ձեռնարկվում են միջոցառումներ դանակը հայտնաբերելու ուղղությամբ:
Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը
Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը
Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը
Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը
Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը
Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը
Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը