Թավշյա հեղափոխության առաջին արյունը․ բումերանգի օրենքը 355 օր անց

Արմավիրի մարզի Զարթոնք գյուղում գյուղապետի կողմնակիցների ու հակառակորդների միջև մենամարտ է սկսվել, բանը հասել է անգամ կրակոցների։
Համացանցում տարածվել է տեսանյութ, ըստ որի գյուղացիները ցաքուցրիվ վազում են, հետո կրակոցներ են հնչում։ Հետո հայտնի դարձավ, որ կան վիրավորներ, գյուղացիներից մեկը ծանր, ևս 5–ը միջին ծանրության վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց։
Դրանից առաջ գյուղում ապրող մի խումբ անձինք հարձակվել էին Զարթոնքի դպրոցի հաշվապահի, ապա գյուղապետի` Պարույր Սարգսյանի տան վրա, ջարդուփշուր էին արել գյուղապետի սեփական և ծառայողական մեքենաները։
Կրակոցներից հետո գյուղի բնակիչների մի մասը փակել էին գյուղի սկզբնամասում գտնվող Երևան-Գյումրի երկաթգիծը և պահանջում էին գյուղապետ Պարույր Սարգսյանի հրաժարականը։
Դեպքից հետո գյուղացիների հետ հանդիպման էր գնացել Պետական վերահսկողական ծառայության պետ Դավիթ Սանասարյանը և տեղեկացրել, որ գյուղապետարանի ստուգումների ժամանակ փաստաթղթերում հայտնաբերված առերևույթ հանցագործության փաստերը երկուշաբթի կներկայացվեն դատախազությանը։ Գյուղապետ Պարույր Սարգսյանն էլ խոստացել է երկուշաբթի հանդես գալ հայտարարությամբ։ Քննչական կոմիտեն դեպքի առթիվ հարուցել է քրեական գործ, 2 անձ ձերբակալվել են, որոնցից մեկը գյուղապետի թոռն է։ Ըստ բողոքի ակցիա իրականացրած քաղաքացիների` հենց նա էլ կրակել ու վիրավորել է համագյուղացիներին:
Զարթոնքի դեպքը շատ տիպիկ է հետհեղափոխական Հայաստանի համար։
Փողոցային ընդվզումներն ու անհնազանդության ակցիաները դառնում են նոր Հայաստանի քաղաքական կյանքի կարևոր իրադարձությունները, որոնք գնալով ավելի բովանդակային են թվում քաղաքական ամբիոններից հնչող դատարկաբանությունների ֆոնին։
Հայաստանի ողջ տարածքում ստեղծվել են հեղափոխության մինի օջախներ, որոնք գրեթե ամենօրյա պարբերականությամբ պայթում են՝ ստանալով տարբեր դրսևորումներ։ Օր չկա, որ Հայասատնի որևէ բնակավայրում բողոքի ակցիա տեղի չունենա։ Մի տեղ գյուղապետից են դժգոհում, մեկ այլ տեղ ցույց են անում դպրոցի տնօրենի դեմ, մեկ ուրիշ պարագայում ցույց են կազմակերպում ազատված պաշտոնյային ետ բերելու համար։ Սա հեղափոխության երկրորդ ալիքն է, որը գնալով ավելի մեծ թափ է հավաքում և կարող է համակարգված բեսպրեդելի վերածվել ողջ երկրով մեկ։ Սրա դեմն առնելն իրականում շատ դժվար է, որովհետև իշխանության ղեկին գտնվող ուժը ինքն է սովորեցրել փողոցներ փակելով անհնազանդության գնալու և դրանով հաղթանակ կերտելու ճանապարհը։ Հետևաբար նոր Հայաստանում, ուզենք թե չուզենք, փողոցը դառնում է քաղաքական մշակույթի լոկոմոտիվը։ Բայց պետք է նկատի ուեննալ, որ փողոցի գերակայության ավելացումը հակադարձ համեմատական է պետական ինստիտուտների ոչնչացմանը։ Հեղափոխական կառավարությունը անշուշտ հասկանում է, որ փողոցային ընդվզումներին պետք է վերջ տալ հնարավորինս շուտ, բայց, ինչպես ցանկացած օրենք, փողոցային պայքարը ևս ունի բումերանգի ուժ։ Հեղափոխությունից մեկ տարի՝ 365 օրացուցային օր դեռ չի անցել, ու մենք Զարթոնքում ունեցանք հեղափոխության առաջին արյունը՝ 5 վիրավոր, մեկը՝ ծանր։ Բումերանգի օրենքը սկսել է աշխատել՝ զգուշանալ է պետք։


Հայկ  Դավթյան

դիտվել է 6846 անգամ
Լրահոս
Կաթողիկոսին դեռևս արգելված է լքել սեփական երկիրը Ողբերգական դեպք՝ Երևանում. «Հաղթանակ» կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին Քանաքեռավանում ջրամատակարարվող ջուրը աղտոտված է Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ Հնդկաստանը կոչ է արել բարեփոխել ՄԱԿ-ը՝ հաշվի առնելով Գլոբալ հարավի շահերը 12 ժամ ջուր չի լինի Այս իշխանությունները, համայնքները զավթելով, դրանք դարձրել են իրենց վերարտադրության հենարան Նոկաուտ, որը ճանապարհ հարթեց դեպի տիտղոս. Ծառուկյանը հաստատել է խոսակցությունները Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Geely»-ն և «Լադա»-ն․ կա վիրավոր Նշանակվել է Գրիշա Պետրոսյանը Թուրքիայում տղամարդը AI-ով Էրդողանի հետ լուսանկարներ է հրապարակել․ նա ձերբակալվել է Հայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի հավաքականին Մհեր Գրիգորյանի գրասենյակը հրաժարվում է ասել, թե սահմանազատման հիմքում ինչ քարտեզ է դրված Արթուր Ավանեսյանի՝ Կանդազի տնային կալանքը փոփոխվել է Նիկոլի բարձրաստիճան պաշտոնյան մեկնել է Բաքու․ ի՞նչ սպասել․ Հենրիխ Դանիելյան (video) Ինչպես Իշխան Զաքարյանի ընտանիքը դարձավ Ծաղկաձորի սպորտային համալիրի սեփականատեր. «Հետք» Առաջարկվում են փոփոխություններ Իրանի դեսպան․ «Մենք հասկանում ենք Հայաստանի արտաքին քաղաքականության ռազմավարական վեկտորը» Փաշինյանը շարունակում է տանջել թոշակառուներին․ ընդդիմությունը հենց հիմա զբաղվեք այս հարցով․ Սարգսյան (video) Խոշոր վթար․ BMW X6-ն ու BYD-ն բախվել են, կա 3 վիրավոր
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am