Ինչ են պայմանավորվել Սերժ Սարգսյանն ու Նիկոլ Փաշինյանը

Երբ Նիկոլ Փաշինյանը դեռ պատգամավոր էր, բազմաթիվ անգամ ասել էր, որ 2008 թվականի մարտի 1–ի գլխավոր պատասխանատուն Սերժ Սարգսյանն է, քանի որ Ռոբերտ Քոչարյանը հենց նրա համար է թափել խաղաղ բնակիչների արյունը։ Նիկոլ Փաշինյանն արդեն մոտ մեկ տարի է վարչապետ է, Մարտի 1-ի գործն էլ իր ասելով բացահայտված է, սակայն Սերժ Սարգսյանը ոչ միայն ազատության մեջ է, այլեւ ակտիվ մասնակցություն է ցուցաբերում տարբեր միջոցառումներին: Ավելին, Սերժ Սարգսյանի թիմակիցները վերջին շրջանում ակտիվորեն գովազդում են, որ շուտով Սերժ Սարգսյանը հարցազրույց կտա ու պաշտոնանկությունից մեկ տարի հետո կտա շատ հարցերի պատասխաններ:

Ու մինչ մի մասը հպարտության սպասումներով է խոսում Սերժ Սարգսյանի առաջիկա
հայտնությանը՝ հրապարակային հարթակում, թիմից նաեւ արտահոսեր են կազմակերպվում, թե Սերժ Սարգսյանն ու իր ընտանիքը թավշյա հեղափոխությունից հետո ճնշումների են ենթարկվում: Մասնավորապես , մի քանի օր առաջ այդ մասին իր հարցազրույցում հայտարարեց Կարինե Աճեմյանը: Հասկանալի է, որ իրավիճակին հակասող նման հայտարարությունները հենց այնպես, պատահական չեն արվում: Ըստ ամենայնի Սերժ Սարգսյանի թիմում էլ են հասկացել, որ վերջինիս կարգավիճակը, ավելի ճիշտ արտոնյալ վիճակը կասկածներ ու մի շարք հարցեր են առաջացնում ու նման հայտարարություններով կարելի է շղարշել իրականությունը: Բայց Հայաստանը փոքր է եւ բոլորն ամեն ինչի մասին գիտեն այնքան լավ, քան պատկերացնում են Հանրապետականները:

Իրողությունն այն է, որ իշխանափոխությունից հետո սպասելի էր, որ նա Ռոբերտ Քոչարյանից առաջ պետք է հայտնվեր սույն գործով մեղադրյալի աթոռին, ի վերջո, Նիկոլ Փաշինյանի ընդդիմադիր պնդումներն էին նման կանխատեսումների հիմք տալիս: Սակայն Նիկոլ Փաշինյանի թավշյա հեղափոխությունից եւ Սերժին մերժելուց հետո ամենաշատը թերեւս տուժեց Քոչարյանը: Նիկոլ Փաշինյանը մի քանի անգամ ստիպված է եղել պատասխանել այդ հարցադրումներին, սակայն էլ ավելի է իրավիճակը զավեշտալի դարձրել: Օրինակ մի առիթով նա հայտարարեց «Ասում են՝ բա ինչի՞ Սերժ Սարգսյանին չեք բռնում, հիմա որ ասեմ` մյուս շաբաթ կբռնեն, կասեն՝ ահա, քննության նկատմամբ ճնշումները սկսվեցին, չի փոխվի էս երկրում ոչ մի բան։ Չբռնեցին, կասեն, հա՜, պայմանավորված է, չի փոխվել ոչ մի բան»:

Հետո մի քանի առիթով էլ Փաշինյանը առաջ անցնելով բացառել է պայմանավորվածությունը, հեգնելով, թե թավշյա հեղափոխությունն էլ էին կապում Սերժ Սարգսյանի եւ իր մերձավորների հետ պայմանավորվածության: Սակայն հայտարարելը մի բան է, իրականությունը այլ, եւ կյանքը ցույց է տալիս, որ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները որպես կանոն չեն համապատասխանում այդ իրականությանը:

Անի Սահակյան

դիտվել է 16972 անգամ
Լրահոս
Կաթողիկոսին դեռևս արգելված է լքել սեփական երկիրը Ողբերգական դեպք՝ Երևանում. «Հաղթանակ» կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին Քանաքեռավանում ջրամատակարարվող ջուրը աղտոտված է Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ Հնդկաստանը կոչ է արել բարեփոխել ՄԱԿ-ը՝ հաշվի առնելով Գլոբալ հարավի շահերը 12 ժամ ջուր չի լինի Այս իշխանությունները, համայնքները զավթելով, դրանք դարձրել են իրենց վերարտադրության հենարան Նոկաուտ, որը ճանապարհ հարթեց դեպի տիտղոս. Ծառուկյանը հաստատել է խոսակցությունները Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Geely»-ն և «Լադա»-ն․ կա վիրավոր Նշանակվել է Գրիշա Պետրոսյանը Թուրքիայում տղամարդը AI-ով Էրդողանի հետ լուսանկարներ է հրապարակել․ նա ձերբակալվել է Հայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի հավաքականին Մհեր Գրիգորյանի գրասենյակը հրաժարվում է ասել, թե սահմանազատման հիմքում ինչ քարտեզ է դրված Արթուր Ավանեսյանի՝ Կանդազի տնային կալանքը փոփոխվել է Նիկոլի բարձրաստիճան պաշտոնյան մեկնել է Բաքու․ ի՞նչ սպասել․ Հենրիխ Դանիելյան (video) Ինչպես Իշխան Զաքարյանի ընտանիքը դարձավ Ծաղկաձորի սպորտային համալիրի սեփականատեր. «Հետք» Առաջարկվում են փոփոխություններ Իրանի դեսպան․ «Մենք հասկանում ենք Հայաստանի արտաքին քաղաքականության ռազմավարական վեկտորը» Փաշինյանը շարունակում է տանջել թոշակառուներին․ ընդդիմությունը հենց հիմա զբաղվեք այս հարցով․ Սարգսյան (video) Խոշոր վթար․ BMW X6-ն ու BYD-ն բախվել են, կա 3 վիրավոր
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am