Քոչարյանից հետո Սերժ Սարգսյանի՞ն, թե՞...

Դատարանը հերթական անգամ մերժել է երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի դեմ հարուցված՝ սահմանադրական կարգի տապալման մեղադրանքը չեղարկելու հայցը։ Քոչարյանը կշարունակի մնալ կալանքի տակ, իսկ Մարտի 1-ի գործը, ի դեմս մեղադրյալ Ռոբերտ Քոչարյանի ներգրավման, ստանում է նոր ընթացք։

Քոչարյանի գործով դատաքննությունը, բնականաբար, մի օր ավարտվելու է որոշակի ելքով։ Ենթադրենք, դատարանը Քոչարյանի մեղավոր է ճանաչում սահմանադրական կարգի տապալման գործով և դատապարտում պատժի։ Ռոբերտ Քոչարյանի անձնական ճակատագրի հարցը թողնենք մի կողմ։ Ի՞նչ է տեղի ունենալու պետության հետ, երբ պարզվի, որ 2008 թվականին իշխանությունը ձևավորվել է հակասահմանադրական ճանապարհով, ինչն էլ իր հերթին կնշանակի, որ Հայաստանի նախագահը առնվազն մինչև հաջորդ ընտրությունները՝ 2013 թվականը եղել է ոչ լեգիտիմ։ Ինչպե՞ս է Հայաստանի այսօրվա լեգիտիմ իշխանությունն իր հեղափոխական առաջնորդով վերացնելու նախորդ ոչ լեգիտիմների իշխանավարության հետևանքները։
Ստացվում է, որ այս ողջ ընթացքում Սերժ Սարգսյանը հանդես է եկել Հայաստանի Հանրապետության անունից, կայացրել է կարևոր որոշումներ, կատարել նշանակումներ, ստորագրել օրենքներ, կնքել է միջազգային և միջպետական համաձայնագրեր, վարել բանակցություններ, ներումներ շնորհել դատապարտյալներին, վարկեր վերցրել՝ չունենալով դրանց իրավունքը։ Իրավական և քաղաքական ինչպիսի՞ գնահատական կարող է հետևել սահմանադրական կարգի տապալման դատավճռին։ Ի՞նչ պետք է անի Նիկոլ Փաշինյանը Ռոբերտ Քոչարյանին մեղադրյալ, ապա նաև դատապարտյալ հռչակելուց հետո, հաջորդաբար անօրինական նախագահ պետք է հռչակի ու այդ հիմքով նաև ձեռնաշղթաներ հագցնի նաև Սերժ Սարգսյանի՞ն։ Կամ էլ գուցե չեղյալ են հայտարարվելու Սերժ Սարգսյանի իշխանության օրոք կայացված բոլոր՝ վերը թվարկված որոշումները։ Հակառակ պարագայում անիմաստ է դառնում Քոչարյանին դատապարտելը։
Ի՞նչ գին կարող են վճարել այս ամենի դիմաց մեր պետությունն ու հասարակությունը։ Այս հարցերի շուրջ ինչ-որ բան մտածե՞լ է հեղափոխական իշխանությունը, թե՞ դեռ դրա ժամանակը չի ունեցել։ Մարտի 1-ի գործի մասին ամիսներ առաջ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, թե դա բացահայտված գործ է, այստեղ նոր ապացույցներ գտնելու կարիք չկա։ Հեղափոխությունից հետո մոտ մեկ տարի ժամանակ է անցել, և ի՞նչ՝ Մարտի 1-ի գործը բացահայտվա՞ծ է, հայտնի՞ է, թե ովքեր են եղել 10 զոհերի վրա կրակողները։ Ո՛չ։ Կարևորը Քոչարյանը բանտում է և բոլոր հարցերը ստացել են իրենց պատասխանները։


Հայկ Դավթյան

դիտվել է 3382 անգամ
Լրահոս
Կաթողիկոսին դեռևս արգելված է լքել սեփական երկիրը Ողբերգական դեպք՝ Երևանում. «Հաղթանակ» կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին Քանաքեռավանում ջրամատակարարվող ջուրը աղտոտված է Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ Հնդկաստանը կոչ է արել բարեփոխել ՄԱԿ-ը՝ հաշվի առնելով Գլոբալ հարավի շահերը 12 ժամ ջուր չի լինի Այս իշխանությունները, համայնքները զավթելով, դրանք դարձրել են իրենց վերարտադրության հենարան Նոկաուտ, որը ճանապարհ հարթեց դեպի տիտղոս. Ծառուկյանը հաստատել է խոսակցությունները Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Geely»-ն և «Լադա»-ն․ կա վիրավոր Նշանակվել է Գրիշա Պետրոսյանը Թուրքիայում տղամարդը AI-ով Էրդողանի հետ լուսանկարներ է հրապարակել․ նա ձերբակալվել է Հայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի հավաքականին Մհեր Գրիգորյանի գրասենյակը հրաժարվում է ասել, թե սահմանազատման հիմքում ինչ քարտեզ է դրված Արթուր Ավանեսյանի՝ Կանդազի տնային կալանքը փոփոխվել է Նիկոլի բարձրաստիճան պաշտոնյան մեկնել է Բաքու․ ի՞նչ սպասել․ Հենրիխ Դանիելյան (video) Ինչպես Իշխան Զաքարյանի ընտանիքը դարձավ Ծաղկաձորի սպորտային համալիրի սեփականատեր. «Հետք» Առաջարկվում են փոփոխություններ Իրանի դեսպան․ «Մենք հասկանում ենք Հայաստանի արտաքին քաղաքականության ռազմավարական վեկտորը» Փաշինյանը շարունակում է տանջել թոշակառուներին․ ընդդիմությունը հենց հիմա զբաղվեք այս հարցով․ Սարգսյան (video) Խոշոր վթար․ BMW X6-ն ու BYD-ն բախվել են, կա 3 վիրավոր
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am