Բնական գազի դեֆիցիտը Ադրբեջանից համալրել չի հաջողվի
Այս տարի բնական գազի դեֆիցիտը Ադրբեջանից համալրել չի հաջողվի: Այս մասին հայտարարել է Վրաստանի էներգետիկայի նախարար Կախա Կալաձեն SOCAR-ի ներկայացուցչի հետ հանդիպման ավարտից հետո, տեղեկացնում է «Գրուզիա օնլայնը» Վրացի նախարարն ասել է, որ կոմերցիոն սպառողների համար նոր սակագնային պլանի վրա աշխատանքներ արդեն կատարվում են: Կալաձեն հայտարարել է, որ Ադրբեջանից գազամատակարարման ավելացման համար հարկավոր է տեխնիկական աջակցություն՝ համապատասխան ներդրումներով, ինչին կողմերը պատրաստ են: Նրա խոսքով՝ խոսքը նոր նախագծի մասին է, որը պետք է ավելացնի մատակարարումների ծավալները ու դրանում SOCAR-ի մասնակցությունը:
