Ինչ է թաքցնում Պուտինը Արցախում

«Ռուսաստանը գործադրում է բոլոր ջանքերը ղարաբաղյան խնդրի խաղաղ լուծման համար, քանի որ այլ լուծում չկա», - Բաքվում հայտարարել է Ռուսաստանի Դաշնության խորհրդի ղեկավար Վալենտինա Մատվիենկոն Ադրբեջանի խորհրդարանի նախագահ Օքթայ Ասադովի հետ հանդիպման ժամանակ:

Մատվիենկոն հիշեցրել է՝ ապրիլի 2-ին Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների հեռախոսազրույցի ժամանակ Մոսկվան պատրաստակամություն է հայտնել հետագայում ևս աջակցել ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ լուծման ուղիների որոնմանը, այդ թվում նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափի շրջանակում
Հիշեցնենք, ապրիլի 15-ին երկու երկրների արտգործնախարարները հանդիպելու են արդեն Մոսկվայում, և այդ հանդիպմանը մասնակցելու է Ռուսաստանի արտգործնախարարը։ Մատվիենկոն Բաքվում անդրադարձել է ապրիլի 15-ին կայանալիք հանդիպմանը՝ նշելով․ - «Քայլ առ քայլ, միասին կկարողանանք հասնել փոխզիջման, առաջ գնալ և լուծում գտնել»:

Ռուսաստանի քաղաքականության հնաբնակներից մեկը վստահեցրել է իր ադրբեջանցի գործընկերոջը, որ Մոսկվան շարունակելու է ուշադրության կենտրոնում պահել ղարաբաղյան խնդիրը։ Դե իսկ Ասադովը շնորհակալություն է հայտնել ռուսական կողմին ղարաբաղյան խնդրի կարգավորմանն ուղղված ջանքերի համար։
Այսօր Մատվիենկոյին ընդունել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։ Նա Մատվիենկոյին պարգևատրել է «Դոստլուգ» շքանշանով։ Ռուսաստանի խորհրդարանի վերին պալատի ղեկավարին ընդունելիս Ալիևն այսօր ընդգծել է, որ երկու երկրների հարաբերությունները ռազմավարական են, և դժվար է գտնել մի ոլորտ, որտեղ Բաքուն և Մոսկվան ակտիվորեն չեն համագործակցում։ Ապրանքաշրջանառությունը երկու երկրների միջև անցած տարի կազմել է շուրջ 2,5 միլիարդ դոլար, և ռուսական կողմը ադրբեջանական տնտեսություն է ներդրել շուրջ 1,5 միլիարդ դոլար։ Մատվիենկոն Բաքվում հավելել է նաև, որ միայն անցած տարի Ադրբեջան էր այցելել 800 հազար ռուսաստանցի զբոսաշրջիկ։
Առաջիկա երկուշաբթի կայանալիք հանդիպմանը Մոսկվան, ըստ ամենայնի սրտատրոփ է սպասում: Ռուս պաշտոնյաները մեկը մյուսին հերթ չտալով խոսում են ղարաբաղյան բանակցությունների հաջորդ հանդիպման մասին, ավելին՝ նրանք ըստ ամենայնի արդյունքներ են սպասում:

Առաջիկա ապրիլի 15-ին Մոսկվայում Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Զոհրաբ Մնացականյանի և Էլմար Մամեդյարովի հանդիպմանը, որին կմասնակցի նաև Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը, կքննարկվեն հումանիտար նախաձեռնություններ և այլ հարցեր, այս մասին հայտարարել է Ռուսաստանի դիվանագիտական գերատեսչության խոսնակ Մարիա Զախարովան: Նրա խոսքերով, հնարավոր է եռակողմ հանդիպումից առաջ կկայանա Մնացականյան-Մամեդյարով երկկողմ հանդիպում: «Նման հնարավորություն կա», հավելել է Զախարովան:
Ի դեպ, Մարիա Զախարովան արձագանքել է նաև Արցախի նախկին վարչապետ Արայիկ Հարությունյանի առաջարկներին:

Ռուսաստանը գնահատում է այն քայլերը, որոնք ցույց են տալիս Լեռնային Ղարաբաղի հակամարտության կողմերի շահագրգռվածությունը խնդրի կարգավորման հարցում: «Արցախպրես»-ի փոխանցմամբ` ասել է ՌԴ Արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Մարիա Զախարովան՝ արձագանքելով «Ազատ հայրենիք» կուսակցության նախագահ Արայիկ Հարությունյանի՝ Արցախի օդային տարածքը միջազգային թռիչքների համար բաց դարձնելու և Սարսանգի ջրամբարն Արցախի ու Ադրբեջանի կողմից համատեղ օգտագործելու երկու մարդասիրական առաջարկներին: «Առաջին հերթին պետք է այս նախաձեռնությունն, ինչպես մյուս նախաձեռնությունները գնահատել: Սա ցույց է տալիս, որ երկրները շահագրգռված են հակամարտության կարգավորման հարցում: Եթե այլ պետությունների կամ ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկրների միջամտությունն անհրաժեշտ լինի, այս հարցը նույնպես կարող է դիտարկվել: Կարծում եմ, որ լավ հնարավորություն կլինի դիտարկել այս և այլ հարցերը Մոսկվայում կայանալիք արտգործնախարարների առաջիկա հանդիպման ընթացքում»,- ասել է Զախարովան:
Հիշեցնենք, որ Արցախի նախկին վարչապետ Արայիկ Հարությունյանը հանդես էր եկել մարդասիրական երկու առաջարկով. «Առաջին՝ Արցախի օդային տարածքը պետք է բաց լինի միջազգային թռիչքների համար։ Այս համատեքստում կարևորվում է Ստեփանակերտի օդանավակայանի վերագործարկումը, որը հնարավորություն կտա նաև իրացնելու մարդու հիմնարար իրավունքները, հատկապես՝ ազատ տեղաշարժի իրավունքը։ Արայիկ Հարությունյանը համոզված է, որ այդ դեպքում տարածաշրջանի հաղորդակցային կարողությունները կընդլայնվեն, իսկ Արցախի զինված ուժերը կերաշխավորեն մեր օդային տարածքի անվտանգությունը: Երկրորդ՝ Սարսանգի ջրամբարի ջրային ռեսուրսները կարող են համատեղ օգտագործվել Արցախի ու Ադրբեջանի կողմից։ Համաձայնության դեպքում ոռոգելի կդառնան ինչպես արցախյան, այնպես էլ ադրբեջանական սահմանամերձ շրջանների անջրդի հազարավոր հեկտար հողատարածքներ՝կտրուկ բարձրացնելով այդ տարածքներում ապրող բնակչության կենսամակարդակը»,- նշել էր Ա.Հարությունյանը:

Ապրիլի 15-ին Մոսկվայում Լավրովի հովանու ներքո կայանալիք Զոհրաբ Մնացականյանի և Էլմար Մամեդյարովի հանդիպումը, ինչպես երևում է, կարող է դառնալ բավականին առարկայական քննարկում: Մոսկվան նույնիսկ Արցախից նոր քաղաքական ուժի հայտարարության է արձագանքում՝ այն կարծես նպաստավոր ցույց տալով առարկայական բանակցություններ վարելու տեսանկյունից:

Թամար Բագրատունի

դիտվել է 11388 անգամ
Լրահոս
Կաթողիկոսին դեռևս արգելված է լքել սեփական երկիրը Ողբերգական դեպք՝ Երևանում. «Հաղթանակ» կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին Քանաքեռավանում ջրամատակարարվող ջուրը աղտոտված է Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ Հնդկաստանը կոչ է արել բարեփոխել ՄԱԿ-ը՝ հաշվի առնելով Գլոբալ հարավի շահերը 12 ժամ ջուր չի լինի Այս իշխանությունները, համայնքները զավթելով, դրանք դարձրել են իրենց վերարտադրության հենարան Նոկաուտ, որը ճանապարհ հարթեց դեպի տիտղոս. Ծառուկյանը հաստատել է խոսակցությունները Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Geely»-ն և «Լադա»-ն․ կա վիրավոր Նշանակվել է Գրիշա Պետրոսյանը Թուրքիայում տղամարդը AI-ով Էրդողանի հետ լուսանկարներ է հրապարակել․ նա ձերբակալվել է Հայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի հավաքականին Մհեր Գրիգորյանի գրասենյակը հրաժարվում է ասել, թե սահմանազատման հիմքում ինչ քարտեզ է դրված Արթուր Ավանեսյանի՝ Կանդազի տնային կալանքը փոփոխվել է Նիկոլի բարձրաստիճան պաշտոնյան մեկնել է Բաքու․ ի՞նչ սպասել․ Հենրիխ Դանիելյան (video) Ինչպես Իշխան Զաքարյանի ընտանիքը դարձավ Ծաղկաձորի սպորտային համալիրի սեփականատեր. «Հետք» Առաջարկվում են փոփոխություններ Իրանի դեսպան․ «Մենք հասկանում ենք Հայաստանի արտաքին քաղաքականության ռազմավարական վեկտորը» Փաշինյանը շարունակում է տանջել թոշակառուներին․ ընդդիմությունը հենց հիմա զբաղվեք այս հարցով․ Սարգսյան (video) Խոշոր վթար․ BMW X6-ն ու BYD-ն բախվել են, կա 3 վիրավոր
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am