Բաքուն չընդունեց Փաշինյանի խաղի կանոնները. Երկու օրից սպասվում է անակնկալ

Պաշտոնական Բաքուն արձագանքեց Ստրասբուրգում ելույթ ունենալիս ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանն այն մասին, որ հայկական կողմը կոչ է անում Ադրբեջանին հրաժարվել ռազմատենչ հռետորաբանություն և սպառնալիքներ օգտագործելուց:

Ինչպես հաղորդում է «Թրենդ» գործակալությունը, Ադրբեջանի արտաքին քաղաքականության գերատեսչությունը խորհուրդ է տվել Փաշինյանին ծանոթանալ ԵԱՀԿ-ի 1975-ի Հելսինկյան եզրափակիչ ակտին, մասնավորապես՝ «ուժի չկիրառման և ուժի կիրառման սպառնալիքից հրաժարվելու» սկզբունքին: Ադրբեջանի ԱԳՆ-ն կրկին շեշտել է Հայաստանի զինված ուժերը Ղարաբաղից դուրս բերելու պահանջի մասին՝ «տարածաշրջանում անվտանգության ապահովման համար»:

Պաշտոնական Բաքուն կոչ է անում «անհապաղ քայլեր ձեռնարկել միջազգային հանրության պահանջները կատարելու ուղղությամբ»: «Ադրբեջանին ուժի կիրառումից և սպառնալիքներից հրաժարվելու կոչ անող Հայաստանի վարչապետը պետք է ծանոթանա 1975 թվականին կնքված Հելսինկյան եզրափակիչ ակտին», - ասված է Ադրբեջանի արտգործնախարարության հայտարարությունում: «Կոչ ենք անում Հայաստանի վարչապետին անհապաղ քայլեր ձեռնարկել Ադրբեջանի օկուպացված տարածքներից զինված ուժերը դուրս բերելու՝ միջազգային հանրության պահանջների կատարման ուղղությամբ», - հայտարարում է Ադրբեջանի դիվանագիտական գերատեսչությունը
Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանը ԵԽԽՎ իր ելույթում, մասնավորապես, ընդգծել էր՝ ինչպես ցանկացած ժողովրդավարական կառավարություն, Հայաստանի կառավարությունը նվիրված է ղարաբաղյան հարցի բացառապես խաղաղ կարգավորման սկզբունքին: «Ցավոք՝ մենք համանման խոսքեր առայժմ չենք լսում Ադրբեջանից, և ես հույս ունեմ, որ խաղաղության այս ամբիոնից հղված ուղերձն ադրբեջանական հանրության շրջանում կստանա համարժեք արձագանք», - ասել էր նա:

Փաշինյանը, հինգշաբթի ելույթ ունենալով Եվրոպայի խորհրդի նախագահ Թորբյորն Յագլանդի հետ համատեղ մամլո ասուլիսում, նշել էր, որ Երևանը Բաքվին առաջարկում է հրաժարվել «սպառնալիքների լեզվից», և հույս է հայտնել, որ ադրբեջանական կողմը կանսա այդ կոչին: Փաշինյանը նաև շեշտել էր, որ Ղարաբաղի հարցի կարգավորման որևէ տարբերակ պետք է ընդունելի լինի Հայաստանի, Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի ժողովուրդների համար:

Այսպիսով, պաշտոնական Բաքուն հարկ էլ չի համարում անդրադառնալ հայկական կողմին՝ հասարակությունների երկխոսության, խաղաղության օրակարգի, շփումների մասին Փաշինյանի շեշտադրումներին:

Պաշտոնական Բաքվի գիծը առավել քան հստակ է՝ «Օկուպացված տարածքներից հայկական ուժերի դուրս գալը»... Այսինքն, որևէ այլ բովանդական դաշտ Ալիևը չի էլ ցանկանում մտնել:

Ինչպես տեսնում ենք Փաշինյանի՝ Ադրբեջանի ժողովրդին դիմելու, խոսելու հնարավորությունը միայն հայկական կողմից խաղաղության հասնելու օդում մնացող ժեստեր են: Առավելևս՝ Ալիևի կողմից համանման քայլ ակնկալել միամտություն է:
Ամեն ինչ կամաց-կամաց գնում դեպի պատերազմի բռնկում: Ուղղակի պարզ չէ, թե որքան կտևի այս հրապարակային միմյանց մեսիջներ հղելու փուլը:

Թամար Բագրատունի

դիտվել է 41803 անգամ
Լրահոս
Կաթողիկոսին դեռևս արգելված է լքել սեփական երկիրը Ողբերգական դեպք՝ Երևանում. «Հաղթանակ» կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին Քանաքեռավանում ջրամատակարարվող ջուրը աղտոտված է Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ Հնդկաստանը կոչ է արել բարեփոխել ՄԱԿ-ը՝ հաշվի առնելով Գլոբալ հարավի շահերը 12 ժամ ջուր չի լինի Այս իշխանությունները, համայնքները զավթելով, դրանք դարձրել են իրենց վերարտադրության հենարան Նոկաուտ, որը ճանապարհ հարթեց դեպի տիտղոս. Ծառուկյանը հաստատել է խոսակցությունները Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Geely»-ն և «Լադա»-ն․ կա վիրավոր Նշանակվել է Գրիշա Պետրոսյանը Թուրքիայում տղամարդը AI-ով Էրդողանի հետ լուսանկարներ է հրապարակել․ նա ձերբակալվել է Հայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի հավաքականին Մհեր Գրիգորյանի գրասենյակը հրաժարվում է ասել, թե սահմանազատման հիմքում ինչ քարտեզ է դրված Արթուր Ավանեսյանի՝ Կանդազի տնային կալանքը փոփոխվել է Նիկոլի բարձրաստիճան պաշտոնյան մեկնել է Բաքու․ ի՞նչ սպասել․ Հենրիխ Դանիելյան (video) Ինչպես Իշխան Զաքարյանի ընտանիքը դարձավ Ծաղկաձորի սպորտային համալիրի սեփականատեր. «Հետք» Առաջարկվում են փոփոխություններ Իրանի դեսպան․ «Մենք հասկանում ենք Հայաստանի արտաքին քաղաքականության ռազմավարական վեկտորը» Փաշինյանը շարունակում է տանջել թոշակառուներին․ ընդդիմությունը հենց հիմա զբաղվեք այս հարցով․ Սարգսյան (video) Խոշոր վթար․ BMW X6-ն ու BYD-ն բախվել են, կա 3 վիրավոր
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am