Ալիևի կեղտոտ «լվացքատունը». թեժացած կրքերի ստվերը

Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովը Ադրբեջանում և եվրոպական երկրներում կոռուպցիայի և փողերի լվացման մասին բանաձև է ընդունել:

«Կոռուպցիոն լվացքատուն՝ արձագանքում նոր մարտահրավերներին փողերի լվացման, կոռուպցիայի և կազմակերպված հանցավորության դեմ պայքարում» վերտառությամբ զեկույցը հեղինակել է հոլանդացի պատգամավոր Մարտ վան դե Վենը: Փաստաթղթում նշվում է, որ Եվրոպայի խորհուրդը անհանգստացած էր «ադրբեջանական լվացքատան» զեկույցով, որտեղ խոսվում է խոշոր գումարների լվացման, Ադրբեջանի ներկայացուցիչների կողմից եվրոպացի գործիչներին և պատգամավորներին կաշառելու մասին: «Դա արվել է Ադրբեջանի իշխանությունների շահերը Եվրոպայի խորհրդում առաջ մղելու նպատակով», - նաև ասվում է ԵԽԽՎ-ի կողմից նախօրեին ընդունված բանաձևում:
Զեկույցում նշվում է, որ ԵԽԽՎ-ը խորապես մտահոգված է այդ նպատակների համար Ադրբեջանից դուրս բերված շուրջ 3 միլիարդ դոլարի կապակցությամբ:

Փաստաթղթի հեղինակի համոզմամբ՝ Ադրբեջանում կոռուպցիայի պատճառներից մեկը անկախ քաղաքացիական հասարակության, լրատվամիջոցների գործունեությունը կասեցնելն է, որոնք վերահսկիչ դեր կարող են ունենալ հանցավոր գործարքների դեմ:
Այսպես, Վան դե Վենը ներկայացրեց իր հեղինակած «Լվացքատներ. նոր մարտահրավեր կազմակերպված հանցագործության, կոռուպցիայի և փողերի լվացման ոլորտում» թեմայով զեկույցը: «Վերջին երկու տարիների ընթացքում մեծամասշտաբ միջազգային փողերի լվացման սխեմաներ են բացահայտվել: Ամենամեծ ճանաչում ունեցողներն են Գլոբալ լվացքատունը, որն ունի արմատներ ՌԴ-ում և Մոլդովայում, Ադրբեջանական լվացքատունը, որը գտնվում է Ադրբեջանում»:

Ադրբեջանցի պատվիրակներն ի պատասխան իրենց ելույթներում մեղադրել են Վեհաժողովին: ԵԽԽՎ-ում ադրբեջանական պատվիրակության անդամ Ասիմ Մոլլազադեն նշել է. «Իհարկե, հեշտ է հետաքննություն անցկացնել փոքր պետություններում՝ Մոլդովայում, Ադրբեջանում, բայց հիշեցնեմ, որ նախորդ նստաշրջաններից մեկի ընթացքում ԵԽԽՎ-ի ղեկավարները թռան Սիրիա ռազմական ինքնաթիռով և հանդիպեցին Ասադին: Այսքանից հետո դեռ հետաքննություններ են ընթանում Ադրբեջանում կոռուպցիայի վերաբերյալ: Ինչո՞ւ: Ի՞նչ նպատակ եք հետապնդում այս հարցերում առաջին պլան մղել նախկին խորհրդային պետություններին և մոռանալ կայսրություններին»: Իսկ ադրբեջանցի մեկ այլ պատվիրակ՝ Ուլվիյե Աղաևան վստահեցրել է, թե Ադրբեջանում բարեփոխումներ են ընթանում, երկրում դրական տեղաշարժեր կան: Ըստ aravot.am-ի՝ նա հայտարարել է. «Ադրբեջանի անվան միտումնավոր շեշտումը և մեղադրանքները կոնկրետ շրջանակի նախաձեռնություն են, որոնք դեմ են Ադրբեջանին: Լավ կլիներ, որ նույն մարդիկ՝ լինեն լրագրողներ, թե այսպես կոչված մարդու իրավունքների պաշտպաններ խոսեին տեղահանված հարյուրավոր մարդկանց իրավունքների խախտումների մասին: Ավելի քան 20 տարի այս անձնավորություններն այդպես էլ կոնկրետ դիրքորոշում այս հարցով չհայտնեցին»:

Ի դեպ, Վեհաժողովն ի վերջո ընդունել է վերոնշյալ զեկույցը: Զեկույցում Ադրբեջանին ուղղված մի շարք պահանջներ են ներկայացված:

Մետաքսյա Շալունց

դիտվել է 2517 անգամ
Լրահոս
Կաթողիկոսին դեռևս արգելված է լքել սեփական երկիրը Ողբերգական դեպք՝ Երևանում. «Հաղթանակ» կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին Քանաքեռավանում ջրամատակարարվող ջուրը աղտոտված է Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ Հնդկաստանը կոչ է արել բարեփոխել ՄԱԿ-ը՝ հաշվի առնելով Գլոբալ հարավի շահերը 12 ժամ ջուր չի լինի Այս իշխանությունները, համայնքները զավթելով, դրանք դարձրել են իրենց վերարտադրության հենարան Նոկաուտ, որը ճանապարհ հարթեց դեպի տիտղոս. Ծառուկյանը հաստատել է խոսակցությունները Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Geely»-ն և «Լադա»-ն․ կա վիրավոր Նշանակվել է Գրիշա Պետրոսյանը Թուրքիայում տղամարդը AI-ով Էրդողանի հետ լուսանկարներ է հրապարակել․ նա ձերբակալվել է Հայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի հավաքականին Մհեր Գրիգորյանի գրասենյակը հրաժարվում է ասել, թե սահմանազատման հիմքում ինչ քարտեզ է դրված Արթուր Ավանեսյանի՝ Կանդազի տնային կալանքը փոփոխվել է Նիկոլի բարձրաստիճան պաշտոնյան մեկնել է Բաքու․ ի՞նչ սպասել․ Հենրիխ Դանիելյան (video) Ինչպես Իշխան Զաքարյանի ընտանիքը դարձավ Ծաղկաձորի սպորտային համալիրի սեփականատեր. «Հետք» Առաջարկվում են փոփոխություններ Իրանի դեսպան․ «Մենք հասկանում ենք Հայաստանի արտաքին քաղաքականության ռազմավարական վեկտորը» Փաշինյանը շարունակում է տանջել թոշակառուներին․ ընդդիմությունը հենց հիմա զբաղվեք այս հարցով․ Սարգսյան (video) Խոշոր վթար․ BMW X6-ն ու BYD-ն բախվել են, կա 3 վիրավոր
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am