Հանրահավաք ԵԽԽՎ-ում. Փաշինյանը նոր լսարան է գտել

Նիկոլ Փաշինյանը ԵԽԽՎ-ում ելույթ ունեցավ: Նրա ելույթը հանրահավաքային էր: Հուզիչ սյուժեի ու սերիալային «տրյուկների» պակաս չկար:

Փաշինյանն ինքն իրեն ներկայացրեց որպես նախորդ ռեժիմից հալածված գործիչ, որը նախորդ տարվա ապրիլին մեսիայի պես եկել ու փրկել է հայ ժողովրդին: Իրականությունը, սակայն, այդպես չէ: Նախորդ իշխանությունների ժամանակ Նիկոլ Փաշինյանի թերթային բիզնեսը ծաղկել է, նա լավ փող է աշխատել ու հալածյալ չի եղել:

Փաշինյանը մարդկային զոհերի հանգեցնող անկարգությունների մեջ ներգրավված լինելու համար դատվել է Սերժ Սարգսյանի նախագահության շրջանում, բայց հետո համաներմամբ դուրս է եկել ու հայտնվել Բ26-ի հոգածության ներքո: Նա 2 անգամ պատգամավոր է դարձել (վերջին անգամ՝ 2017-ին, իշխանությունների անթաքույց աջակցությամբ):

Նիկոլ Փաշինյանը նախորդ իշխանություններին կից ընդդիմադիր էր աշխատում, կռիվ էր տալիս իշխանության իրական ընդդիմախոսների դեմ ու համարվում հաճախորդաց հարեմի առաջամարտիկներից:

Նրա յուրային լինելն էր, որ բթացրեց նախորդ իշխանությունների զգոնությունը և նրանք թերագնահատեցին Փաշինյանին: Արդյունքում տեղի ունեցավ իշխանափոխություն:

Նիկոլ Փաշինյանի մոտ հիմա հաջողություններից գլխապտույտ վիճակ է: Նրան թվում է, թե հայ ժողովրդի պատմությունը բաժանվում է երկու մասի՝ մինչև իր իշխանության գալը և իր վարչապետ դառնալուց հետո:

Եթե Փաշինյանի ձեռքը ճար լիներ, ապա նա Հայաստանում կպահեր միայն նրանց, որոնց ծանոթությունը քաղաքական կյանքի հետ սկսվում է նախորդ տարվա ապրիլից:

Փաշինյանը չի սիրում իր տարիքի կամ իրենից տարիքով մեծ մարդկանց: Պատճառն այն է, որ տարեկիցներն ու տարիքովները նրան ճանաչում են: Իսկ Փաշինյանը չի սիրում վկաներին:

Նա զրոներ է փնտրում: «Իմ քայլը» դաշինքը այդ սկզբունքով է հավաքված:

Փաշինյանը նույնիսկ կերպարանափոխվել է, որպեսզի խզի իր կապը նախորդ կյանքի հետ: Խզի կապը հազար ու մի կարգի հարցեր առաջացնող լրագրություն անելու, սրան-նրան քծնելու, մանկական տարիքից ձևավորված, իր կոմպլեքսների, հաճախորդական անցյալի ու «25 տարվա բիչոկի» հետ:

«Բիչոկի» դեմ պայքարը նրա մոտ ենթագիտակցական մակարդակի վրա է: Դա կռիվ է նախորդ կյանքի դեմ: Դա կռիվ է ինքն իր դեմ:

Դատելով ամենից՝ Փաշինյանին դուր է եկել ԵԽԽՎ ամբիոնը: Նրան թվում է, թե իրեն այնտեղ չեն ճանաչում, չգիտեն իր նախորդ ու ներկա կյանքերի մասին և, հետևաբար, կարելի է մի լավ փչել: Փչել համակարգային կոռուպցիայի վերացման, 10 ամսում 50 հազար աշխատատեղի ստեղծման, դատական համակարգի անկախության ու այլնի մասին: Ինչպես ասում են՝ գյուղից մարդ չկա, կարելի է ինչ ասես ասել: Բայց 21-րդ դարում դա մի փոքր դժվար գործ է: Հատկապես համացանցի պարագայում:

Մի խոսքով, հանրահավաքը շարունակվում է: Այս անգամ ԵԽԽՎ-ում: Կարևորն այն է, որ տեղում ասֆալտին պառկեցնելու և պատերին ծեփելու կոչեր չհնչեցին: Նուրբ եվրոպացիները նման կինոյի չէին դիմանա:

Հայկ Ուսունց

7or.am

դիտվել է 671 անգամ
Լրահոս
Կաթողիկոսին դեռևս արգելված է լքել սեփական երկիրը Ողբերգական դեպք՝ Երևանում. «Հաղթանակ» կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին Քանաքեռավանում ջրամատակարարվող ջուրը աղտոտված է Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ Հնդկաստանը կոչ է արել բարեփոխել ՄԱԿ-ը՝ հաշվի առնելով Գլոբալ հարավի շահերը 12 ժամ ջուր չի լինի Այս իշխանությունները, համայնքները զավթելով, դրանք դարձրել են իրենց վերարտադրության հենարան Նոկաուտ, որը ճանապարհ հարթեց դեպի տիտղոս. Ծառուկյանը հաստատել է խոսակցությունները Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Geely»-ն և «Լադա»-ն․ կա վիրավոր Նշանակվել է Գրիշա Պետրոսյանը Թուրքիայում տղամարդը AI-ով Էրդողանի հետ լուսանկարներ է հրապարակել․ նա ձերբակալվել է Հայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի հավաքականին Մհեր Գրիգորյանի գրասենյակը հրաժարվում է ասել, թե սահմանազատման հիմքում ինչ քարտեզ է դրված Արթուր Ավանեսյանի՝ Կանդազի տնային կալանքը փոփոխվել է Նիկոլի բարձրաստիճան պաշտոնյան մեկնել է Բաքու․ ի՞նչ սպասել․ Հենրիխ Դանիելյան (video) Ինչպես Իշխան Զաքարյանի ընտանիքը դարձավ Ծաղկաձորի սպորտային համալիրի սեփականատեր. «Հետք» Առաջարկվում են փոփոխություններ Իրանի դեսպան․ «Մենք հասկանում ենք Հայաստանի արտաքին քաղաքականության ռազմավարական վեկտորը» Փաշինյանը շարունակում է տանջել թոշակառուներին․ ընդդիմությունը հենց հիմա զբաղվեք այս հարցով․ Սարգսյան (video) Խոշոր վթար․ BMW X6-ն ու BYD-ն բախվել են, կա 3 վիրավոր
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am