Արմավիրի մարզի Զարթոնք գյուղի բնակիչները փակել են Արմավիր-Երևան միջպետական ճանապարհը՝պահանջելով համայնքի ղեկավար Պարույր Սարգսյանի հրաժարականը: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում տեղեկացրեց համայնքի բնակիչ Կարեն Ղազարյանը: Նա նշեց, որ գյուղում պայթունավտանգ իրավիճակ է ստեղծվել, բախումներն արդեն անխուսափելի են:
«Այսօր գյուղի դպրոցում ստուգումների ժամանակ ևս բախում է եղել, ամեն ինչ այն աստիճանի էր հասել, որ տուժածներ կան, շտապօգնություն էր եկել»,-ընդգծեց նա:
Համայնքի բնակիչի խոսքով՝ գյուղապետը 23 տարի թալանել է գյուղի միջոցները և օգտագործել անձնական նպատակների համար:
Ըստ նրա՝ ցույցի մասնակիցները գյուղապետի կողմից արված ապօրինությունների վերաբերյալ փաստեր ունեն:
«Մոտ 20 օր է մենք խնդիրը բարձրաձայնում ենք, ներկա պահին ահավոր վիճակ է, չգիտեմ՝ Մեծամորի խաչմերուկին ինչ է կատարվելու»,-ընդգծեց նա:
Հիշեցնենք, որ Զարթոնք գյուղի բնակիչները դիմել էին վարչապետի վերահսկողական ծառայություն՝ Դավիթ Սանասարյանին՝ խնդրելով, որպեսզի ստուգումներ իրականացվեն գյուղապետարանում:
Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը
Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը
Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը
Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը
Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը
Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը
Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը