Վահագն Հարությունյանին հովանավորում է Մոնարխը
Մարտի 1-ի գործով քննչական խմբի ղեկավար Վահագն Հարությունյանը, որի նկատմամբ քրեական գործ է հարուցված Մարտի 1-ի գործի շրջանակներում, գտնվում է Մոսկվայում։ Մեր տեղեկություններով` նա գտնվում է ռուսաստանցի օլիգարխ Մոնարխի (Արմեն Գինոսյան) հովանավորչության ներքո։
Վերջերս նրան տեսել են Մոսկվայում հայաստանյան նախկին պաշտոնյաների շրջապատում:
